[ARM]     [RUS]     [ENG]

ԲԵՐԴԱՇԵՆ-ԱՇԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՌՈՒԶԵՌ Է

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

Մեկնարկվել են Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն-Աշան ճանապարհահատվածի ասֆալտապատման նախնական աշխատանքները։ Ներկա պահին ընթանում են հողային հարթեցման աշխատանքներ։ Այս մասին «Ազատ Արցախ»-ին փոխանցեց Աշան համայնքի ղեկավարը։ Համայնքապետի խոսքով Բերդաշեն-Աշան ճանապարհահատվածի ասֆալտապատումը կարևոր նշանակություն ունի Աշանի ու Աշանցիների համար։ Աշանը մայրուղուն կապող ասֆալտապատ ճանապարհ երբևէ չի ունեցել։