[ARM]     [RUS]     [ENG]

ԴԺՎԱՐ ՁՄԵՌ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 Օ­րերս հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի մոտ հրա­վիր­ված խոր­հր­դակ­ցու­թյու­նից պարզ դար­ձավ, որ կա­ռա­վա­րու­թյան կող­մից բնակ­չու­թյան կո­մու­նալ ծա­ռա­յու­թյուն­նե­րի փոխ­հա­տուց­ման ա­ջակ­ցու­թյան ծրա­գի­րը, ո­րը գոր­ծի էր դր­վել նա­խորդ ձմ­ռան նա­խա­շե­մին, ոչ հօ­գուտ սպա­ռող­նե­րի, են­թարկ­վել է կտ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի։

Մաս­նա­վո­րա­պես, նա­խա­գահ Ա. Հա­րու­թյու­նյա­նը հայտ­նել է, որ բնակ­չու­թյան կող­մից սպառ­վող է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի և գա­զի դի­մաց ի­րա­կա­նաց­վող վճա­րում­նե­րի հա­մար 2021թ. դեկ­տեմ­բե­րի 1-ից պե­տու­թյու­նը կսուբ­սի­դա­վո­րի միայն չգա­զի­ֆի­կաց­ված հա­մայ­նք­նե­րի և գա­զա­մա­տա­կա­րա­րում չու­նե­ցող շեն­քե­րի բնա­կիչ­նե­րի սպա­ռած է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի ար­ժե­քը: Ինչ վե­րա­բե­րում է սպառ­ված գա­զի և կա­պի ծա­ռա­յու­թյուն­նե­րի դի­մաց վճա­րում­նե­րի փոխ­հա­տուց­մա­նը, ա­պա նշ­վել է, որ այն կպահ­պան­վի մինչև գա­լիք տար­վա մար­տը՝ ըստ ա­վե­լի վաղ հայ­տա­րար­ված սահ­մա­նա­չա­փե­րի։
Թերևս այս ո­րոշ­ման դառ­նու­թյու­նը մեղ­մե­լու հա­մար էր նաև մինչ այդ բարձ­րա­ձայն­վել, որ 2022թ. ­հուն­վա­րից մի­ջի­նը 20 տո­կո­սով աճ են ար­ձա­նագ­րե­լու պետ­բյու­ջեից վճար­վող աշ­խա­տա­վար­ձե­րը, կեն­սա­թո­շակ­ներն ու նպաստ­նե­րը։ Ստաց­վում է՝ բնակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյու­նը ե­կամ­տի աճ զգա­լու է հուն­վա­րից, իսկ մինչ այդ ստիպ­ված է լի­նե­լու ար­դեն իսկ գրանց­ված ցուրտ աշ­նան պար­տադ­րան­քով է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի դի­մաց ամ­բող­ջու­թյամբ ու գա­զի դի­մաց էլ մա­սամբ վճա­րել սե­փա­կան գր­պա­նից, մինչ­դեռ հի­շյալ ծրագ­րի մա­սին Հայ­կա­կան միա­ցյալ տե­ղե­կատ­վա­կան կենտ­րո­նի ֆեյս­բու­քյան է­ջում ԱՀ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նը նա­խորդ տար­վա դեկ­տեմ­բե­րի ա­ռա­ջին օ­րը ազ­դա­րա­րել էր, որ <<ԱՀ կո­մու­նալ ծա­ռա­յու­թյուն­նե­րի փոխ­հա­տուց­ման ա­ջակ­ցու­թյու­նը տրա­մադր­վում է 2020 թվա­կա­նի դեկ­տեմ­բեր ամս­վա եւ 2021 թվա­կա­նի բո­լոր ա­միս­նե­րի հա­մար>>:
Հի­շեց­նենք, որ կո­մու­նալ ծա­ռա­յու­թյուն­նե­րի սուբ­սի­դա­վոր­ման ծրա­գիրն ան­հա­մա­ձայ­նու­թյուն­ներ էր ա­ռա­ջաց­րել դեռևս ան­ցած տար­վա դեկ­տեմ­բե­րի վեր­ջին։ Խոր­հր­դա­րա­նում ծա­վալ­ված քն­նարկ­մա­նը մի քա­նի պատ­գա­մա­վոր­ներ դժ­գո­հու­թյուն էին հայտ­նել, որ Ստե­փա­նա­կեր­տում, որ­տեղ պա­տե­րազ­մից հե­տո կենտ­րո­նա­ցած է բնակ­չու­թյան գե­րակ­շիռ մա­սը, ա­վե­լի մեծ է է­լեկտ­րաէ­ներ­գիա­յով ջե­ռու­ցում ա­պա­հո­վող բա­ժա­նորդ­նե­րի թի­վը, մինչ­դեռ է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի դի­մաց փոխ­հա­տու­ցու­մը կազ­մում է ա­վե­լի փոքր գու­մար` 12,5 հա­զար դրամ, օգ­տա­գործ­ված գա­զի դի­մաց գու­մա­րը` 25 հա­զար դրամ։ Խոր­հր­դա­րա­նում նաև կար­ծիք էր հն­չել ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման ըն­թաց­քում ընտ­րու­թյու­նը թող­նել բնակ­չին։ Հե­տա­գա­յում հար­ցը մնա­ցել էր առ­կախ, այդ ամ­բողջ ըն­թաց­քում սպա­ռող­ներն ան­տր­տունջ վճա­րել են ի­րենց մա­սը, կա­ռա­վա­րու­թյունն էլ, թվում է, հայ­տա­րա­րե­լով, որ այլևս պար­տա­վոր­ված չէ վճա­րել մեր սպա­ռած է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի դի­մաց, ըն­դա­ռա­ջել է՝ ան­փո­փոխ թող­նե­լով բնա­կան գա­զի վար­ձավ­ճա­րի փոխ­հա­տուց­ման չա­փը։ Գաղտ­նիք չէ, սա­կայն, որ հան­րա­պե­տու­թյան և հատ­կա­պես մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տի բնակ­չու­թյան զգա­լի հատ­վա­ծը պար­զա­պես ժա­մա­նա­կին բնա­կա­րա­նում բնա­կան գա­զով ջե­ռուց­ման հա­մա­կարգ տե­ղադ­րե­լու գու­մա­րա­յին հնա­րա­վո­րու­թյուն չի ու­նե­ցել: Կր­կին ստաց­վում է, որ տու­ժո­ղի դե­րում բնակ­չու­թյան ա­նա­պա­հով խավն է։
Պետք է ա­սել, որ նա­խորդ տա­րի­նե­րին ևս բնակ­չու­թյան՝ խո­ցե­լի խմ­բե­րի հա­մա­րում ու­նե­ցող ստ­վար հատ­վա­ծի հա­մար կո­մու­նալ վճա­րում­նե­րը ծանր, շա­տե­րի հա­մար` ինք­նու­րույն չհաղ­թա­հար­վող բեռ էին։ Իսկ ե­թե հաշ­վի առ­նենք, թե վեր­ջին մեկ տար­վա ըն­թաց­քում ինչ­պի­սի գնաճ են ար­ձա­նագ­րել ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ապ­րանք­նե­րը, ա­պա սուբ­սի­դա­վոր­ման դա­դա­րե­ցու­մը հե­տա­գա ա­միս­նե­րին կա­րող է բարձ­րաց­նել հա­սա­րա­կա­կան դժ­գո­հու­թյան աս­տի­ճա­նը՝ դառ­նա­լով սո­ցիա­լա­կան լար­վա­ծու­թյան պատ­ճառ։

Կան պաշ­տո­նա­կան տվյալ­ներ. ե­թե մի­ջին աշ­խա­տա­վար­ձը վեր­ջին տա­րի­նե­րին գրե­թե չի բարձ­րա­ցել, ա­պա միայն վեր­ջին ա­միս­նե­րին ար­ձա­նագր­վել է շեշ­տա­կի գնաճ՝ հաս­նե­լով 9 տո­կո­սի։ Այս մա­սին դեռևս ըն­թա­ցիկ տար­վա գար­նանն ա­սել է ՀՀ Կենտ­րո­նա­կան բան­կի ղե­կա­վա­րը՝ խոս­տո­վա­նե­լով, որ ի­րենց չի հա­ջող­վել գնա­ճը զս­պել, որ­պես­զի այն ծրագր­ված տա­րե­կան 4 տո­կո­սի շր­ջա­նա­կում մնա։ Վեր­ջինս նաև կան­խա­տե­սե­լի էր, որ գնա­ճա­յին մի­տում­նե­րը շա­րու­նակ­վե­լու են մինչև գա­լիք տար­վա ա­ռա­ջին ե­ռամ­սյակ:
Հատ­կա­պես դժ­վար ձմեռ է սպաս­վում շուրջ 3 հա­զար այն տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րին, ով­քեր ապ­րում են վար­ձա­կա­լու­թյան պայ­մա­նագ­րե­րով և ստիպ­ված են վճա­րել մայ­րա­քա­ղա­քի մի­ջին վի­ճա­կագ­րա­կան բնակ­չի նման։ Օ­րերս հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վա­րու­թյան կող­մից բարձ­րա­ձայն­վել է նոր ծրագ­րի մա­սին, հա­մա­ձայն ո­րի, դար­ձյալ 4 ա­միս ժամ­կե­տով ամ­սա­կան 50,000 դրամ (սեպ­տեմ­բեր – դեկ­տեմ­բեր ա­միս­նե­րի հա­մար) ա­ջակ­ցու­թյուն է տրա­մադր­վե­լու <<պա­տե­րազ­մի հետևան­քով տե­ղա­հան­ված կամ բնա­կե­լի ան­շարժ գույ­քը կորց­րած ա­ռան­ձին խումբ քա­ղա­քա­ցի­նե­րին>>։ Կհե­րի­քի՞ ար­դյոք այդ գու­մա­րը միայն նրանց կո­մու­նալ ծախ­սե­րը հո­գա­լու հա­մար՝ դժ­վար է ա­սել։
Հետ­պա­տե­րազ­մյան ա­ռա­ջին իսկ ա­միս­նե­րից պե­տա­կան ու բա­րե­գոր­ծա­կան մի­ջոց­նե­րով Ար­ցա­խի բնակ­չու­թյան հա­մար կյան­քի էին կոչ­վել մի շարք սո­ցիա­լա­կան ծրագ­րեր, ո­րոնց առ­կա­յու­թյու­նը ևս ստի­պել էր հա­րյու­րա­վոր տե­ղա­հան­ված­նե­րի վե­րա­դառ­նալ ՀՀից և փոր­ձել հաս­տատ­վել Ար­ցա­խում՝ չկորց­նե­լով ծնն­դա­վայր վե­րա­դառ­նա­լու հույ­սը։ Գաղտ­նիք չէ սա­կայն, որ այդ ամ­բողջ ըն­թաց­քում հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյա­նը սո­ցիա­լա­կան ե­րաշ­խիք­նե­րի տրա­մադր­ման գոր­ծըն­թացն ի­րա­կա­նաց­վել է հա­խուռն ե­ղա­նա­կով՝ ա­ռանց ու­սում­նա­սի­րե­լու շա­հա­ռու հան­դի­սա­ցող ըն­տա­նիք­նե­րի ե­կա­մուտ­նե­րի տար­բե­րու­թյու­նը­գամ­սա­կան կտր­ված­քով հատ­կաց­վող նույն գու­մա­րը տրա­մադր­վել է ինչ­պես ու­նեզ­րկ­ված տե­ղա­հան­ված­նե­րին և կամ այն ըն­տա­նիք­նե­րին, ո­րոնց ամ­սա­կան ե­կա­մու­տը հա­զիվ է հաղ­թա­հա­րում կեն­սա­պա­հով­ման նվա­զա­գույն զամ­բյու­ղի չա­փը, այն­պես էլ այդ նույն զամ­բյու­ղը տաս ան­գամ գե­րա­զան­ցող ե­կա­մուտ ու­նե­ցող­նե­րին։
Նշենք նաև, որ հատ­կա­պես ՀՀ կա­ռա­վա­րու­թյան կող­մից ա­մե­նա­գոր­ծա­ծա­կան դար­ձած ու ա­նընդ­հատ հն­չեց­վող` <<Աղ­քա­տու­թյու­նը մարդ­կանց գլ­խում է>>, կամ <<Հաղ­թա­հա­րիր աղ­քա­տու­թյունդ աշ­խա­տան­քով>> կար­գա­խո­սա­յին մտ­քե­րը, մեղմ ա­սած, չեն աշ­խա­տում։ 68 հա­զար­նե­րի սո­ցիա­լա­կան ծրա­գի­րը դա­դա­րեց­վեց հու­նի­սին, իսկ տե­ղա­հան­ված­նե­րի ու գոր­ծա­զուրկ­նե­րի հա­մար կոնկ­րետ զբաղ­վա­ծու­թյուն ա­պա­հո­վող կոնկ­րետ ծրագ­րեր չկան։ Հույ­սը, որ այդ գու­մա­րից զրկ­վե­լով՝ մար­դիկ կնետ­վեն աշ­խա­տանք փնտ­րե­լու և աշ­խա­տա­շու­կա­յում քիչ թե շատ պա­հան­ջարկ ու­նե­ցող ար­հեստ­ներ սո­վո­րե­լու, ևս չար­դա­րա­ցավ։