[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետ­պա­տե­րազ­մյան ժա­մա­նա­կաշր­ջա­նում ա­մե­նա­մեծ բնա­կա­րա­նա­շի­նու­թյան ծրա­գիրն ի­րա­կա­նաց­վում է ՛՛Հա­յաս­տան՛՛ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով՝ ա­վե­լի քան 1000 բնա­կե­լի տուն, և ՀՀ ու ԱՀ կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րով՝ ա­վե­լի քան 800 բնա­կե­լի տուն։

Նաև աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վում Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում մաս­նա­վոր ներդ­րող­նե­րի ծրագ­րե­րով, որ­տեղ Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյունն ընդգրկված է՝ որ­պես տեխ­նի­կա­կան վեր­հս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­մող մար­մին։ Այս մա­սին ՛՛Ա­զատ Ար­ցախ՛՛-ին ա­սաց ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Ա­րամ Սարգ­սյա­նը և հա­վե­լեց, որ մոսկ­վաբ­նակ հայ բա­րե­րար Սեր­գեյ Համ­բար­ձու­մյա­նի մի­ջոց­նե­րով Հո­վս­եփա­վան հա­մայն­քում ըն­թա­նում են 92 բնա­կե­լի տան կա­ռուց­ման աշ­խա­տան­քներ։ Նա­խա­րարն ա­վե­լաց­րեց, որ Հա­յաս­տա­նի հան­րա­յին հե­տուս­տաըն­կե­րու­թյան և ՛՛Ապ­րե­լու Ար­ցա­խ՛՛ հիմ­նադ­րա­մի նա­խա­ձեռ­նու­թյամբ Աս­կե­րա­նի շր­ջա­նի Դահ­րավ հա­մայն­քում ի­րա­կա­նաց­վում է ՛՛100 տուն Ար­ցա­խու­մ՛՛ ծրա­գի­րը: Կա­ռուց­վող ա­ռանձ­նատ­նե­րի հիմ­քե­րի և բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րը կա­տար­վում են կա­պի­տալ ներդ­րում­նե­րի ծրագ­րով։
-Պա­տե­րազ­մի հետևան­քով վնաս­ված շենք-շի­նու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ ստա­ցել ենք 6518 դի­մում-բո­ղոք, ո­րից շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մի­ջամ­տու­թյամբ 1350 օ­բյեկ­տում շի­նաշ­խա­տանք­ներն ար­դեն ա­վարտ­ված են, 948-ում՝ ըն­թաց­քի մեջ, 600-ը՝ ու­սում­նա­սի­րու­թյան փու­լում, 2800 հաս­ցեի հա­մար ըն­տա­նիք­նե­րին տրա­մադր­վել են հա­մա­պա­տաս­խան շի­նա­նյու­թեր։ Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան և Ար­ցա­խէ­ներ­գո ՓԲԸ-ի մի­ջոց­նե­րով Մար­տու­նու շր­ջա­նում ի­րա­կա­նաց­վել են ժա­մա­նա­կա­վոր նոր հո­սան­քագ­ծե­րի անց­կաց­ման աշ­խա­տանք­ներ։ Ա­ռաջ­նա­հեր­թու­թյան կար­գով հիմ­նա­կա­նում կա­տար­վել են բնա­կե­լի տնե­րի վե­րա­նո­րոգ­ման, վե­րա­կա­ռուց­ման աշ­խա­տանք­ներ, ո­րոնց ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րը տրա­մադր­վել են ԱՀ կա­ռա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում­նե­րով ՝ պե­տա­կան մի­ջոց­նե­րի հաշ­վին,-ման­րա­մաս­նեց Ա. Սարգ­սյա­նը՝ ա­վե­լաց­նե­լով, որ տեխ­նի­կա­կան բար­դու­թյուն­ներ են ե­ղել այն օ­բյեկտ­նե­րում, ո­րոնք հրե­տա­կո­ծու­թյան ար­դյուն­քում հիմ­նո­վին ա­վեր­վել են։ Այս աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, նշ­ված տե­ղե­րում նո­րը կա­ռու­ցե­լու նպա­տա­կով, պատ­վիր­վել են նա­խագ­ծա­նա­խա­հաշ­վա­յին փաս­տաթղ­թեր` սեյս­միկ ծա­ռա­յու­թյան եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի հի­ման վրա։ Քաղ­շի­ննախա­րա­րի հա­ղորդ­մամբ`1 տար­վա շի­նա­րա­րու­թյան ֆի­նան­սա­կան ծա­վա­լը ա­վե­լի քան 15 միլիարդ դրամ է կազ­մել։
Ա. Սարգ­սյա­նի խոս­քով՝ բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րե­րով վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել ՛՛Ավ­րո­րա մար­դա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյու­ն՛՛ հիմ­նադ­րա­մի ծրագ­րե­րի շր­ջա­նա­կում, Ա­վե­տա­րան­չա­կան ըն­կե­րակ­ցու­թյան մի­ջոց­նե­րով։ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան կա­ռա­վա­րու­թյան կող­մից տրա­մադր­վել է 4 խմ­բա­քա­նակ շի­նա­նյութ, իսկ մնա­ցածն ի­րա­կա­նաց­վել է պե­տա­կան մի­ջոց­նե­րի հաշ­վին։
Ա. Սարգ­սյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ հիմ­նա­կա­նում աշ­խա­տում են ա­վե­լի քան 160 շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ՝ տար­բեր ռե­սուրս­նե­րով։ Կան շի­նա­րա­րա­կան մեծ կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, ո­րոնք հա­մալր­ված են տեխ­նի­կա­յով ու մեծ աշ­խա­տու­ժով, կան նաև այն­պի­սիք, ո­րոնք դեռ նոր են ձևա­վոր­վում։ Ըն­թա­ցիկ տա­րում նոր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին մոտ 90 լի­ցեն­զիա է տրա­մադր­վել՝ ընդ­գր­կե­լով շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րում։ Անդ­րա­դառ­նա­լով խն­դիր­նե­րին՝ նա­խա­րա­րը նշեց, որ շի­նա­րա­րու­թյան ծա­վալ­նե­րն այն­քան մեծ են, որ նույ­նիսկ նշ­ված թվով կազ­մա­կեր­պու­թյուն­ները չեն հասց­նում բո­լոր աշ­խա­տանք­ներն օ­պե­րա­տի­վո­րեն ա­վար­տին հասց­նել։