Քոլատակում վերսկսվել են փողոցների բարեկարգման աշխատանքները
Նանիկ Աղասյան
Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի փողոցների բարեկարգման և սալիկապատման աշխատանքներն անցած տարվանից ընդհատվել էին նախ՝ թագավարակի, ապա՝ 44-օրյա պատերազմի հետևանքով:
ՙՍալիկապատման աշխատանքներն ավելի քան մեկ ամիս է, ինչ վերսկսվել են։ Անբարենպաստ եղանակի պատճառով աշխատանքներն իրականացվում են ընդհատումներով։ Քոլատակցիները`այդ թվում նաև գյուղում վերաբնակություն հաստատած տեղահանվածները, նույնպես ընդգրկված են: Ճանապարհաշինական այս աշխատանքներն իրականացվում են ՙՋրաբերդշին՚ ՓԲԸ-ի աջակցությամբ՚,-մանրամասնեց Քոլատակի համայնքապետ Սեյրան Ավանեսյանը։
Նրա հաղորդմամբ` պետական ու մասնավոր միջոցներով առաջիկայում աշխատանքներ են իրականացվելու նաև քոլատակցիների զբաղվածության ապահովման, գյուղի եկեղեցու, դպրոցի վերանորոգման և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։ Մեր զրուցակցի հավաստմամբ` Քոլատակի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար աստիճանաբար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ։