[ARM]     [RUS]     [ENG]

Համաճարակաբանը կոչ է անում պատվաստվել

 

Արցախում պատվաստումներն իրականացվում են 2 փուլով։ Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ- համաճարակաբան Զոյա Մաղաքելյանի հաղորդմամբ՝ մինչ այսօր Արցախում պատվաստվել է առաջին փուլում 809, իսկ երկրորդ փուլում՝ 749 քաղաքացի։ Վերջին 2 օրվա ընթացքում պատվաստվել է 16 քաղաքացի։ Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ կանխարգելիչ պատվաստումների գործընթացը շարունակվում է։ Պատվաստման համար պետք է դիմեն 18 տարեկանից բարձր քաղաքացիներ՝ այդ թվում հղիները։ Արցախում պատվաստումն իրականացվում է անվճար։ Համաճարակաբանը կոչ է անում բոլոր քաղաքացիներին ժամանակին պատվաստվել՝ որպես առողջությունը պահպանելու միջոց։ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» և շրջանային բուժմիավորումներում: Առողջապահական գերատեսչությունից նշել են, որ մշակվում են հնարավոր բոլոր մեխանիզմերը ավելի պատշաճ կերպով դիմակայելու և կանխելու համաճարակի տարածումը։