[ARM]     [RUS]     [ENG]

ՓՈՂՈՑՆԵՐԻ ՍԱԼԱՊԱՏՄԱՆ ԱԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՄԱՐՏՈՒՆԻՈԻՄ

Սեր­գեյ ՍԱ­ՖԱ­ՐՅԱՆ

Ար­ցա­խի Մար­տու­նի քա­ղա­քում, կենտ­րո­նա­կան փո­ղոց­նե­րի աս­ֆալ­տա­պա­տու­մից հե­տո, այժմ ըն­թա­նում են սա­լա­պատ­ման աշ­խա­տանք­ներ։ Մար­տու­նիում տա­րի­նե­րի ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­ված աշ­խա­տանք­նե­րի շնոր­հիվ այժմ քիչ չեն սա­լա­պատ­ման ե­ղա­նա­կով բա­րե­կարգ­ված փո­ղոց­նե­րը` հատ­կա­պես ծայ­րա­մա­սա­յին թա­ղա­մա­սե­րում։

Ներ­կա պա­հին սա­լա­պատ­ման աշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում Մար­տու­նի քա­ղա­քի Կո­մի­տաս Ա­վա­նե­սյան փո­ղո­ցում, ո­րը շա­րու­նակ­վում է կենտ­րո­նա­կան` Գա­րե­գին Նժ­դեհ փո­ղո­ցից։
Կա­տար­վող աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քին ՙԱ­զատ Ար­ցախ՚-ը ծա­նո­թա­ցել է տե­ղում։
Մեզ հետ զրույ­ցում շի­նա­րար­նե­րից մեկն ա­սաց.
–Չնա­յած աշ­խա­տու­ժի խն­դիր կա, բայց մենք փոր­ձում ենք ա­նել հնա­րա­վոր ա­մեն բան այս փո­ղո­ցի սա­լա­պա­տումն ա­րագ ա­վար­տե­լու հա­մար, որ­պես­զի բնա­կիչ­ներն ա­ռա­ջի­կա­յում սպաս­վող տե­ղում­նե­րի հետևան­քով խո­չըն­դոտ­նե­րի չհան­դի­պեն։
Սա­լա­պատ­ման աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­նում է ՙՎԱ­ՐԱՆ­ԴԱ­ՇԻՆ՚ ՓԲ ըն­կե­րու­թյու­նը, պատ­վի­րա­տուն՝ Մար­տու­նու շրջ­վար­չա­կազմն է։
Աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նում են այն փո­ղոց­նե­րում, որ­տեղ գո­յու­թյուն ու­նեն ջրա­հե­ռաց­ման հա­մա­կար­գեր: Ե­թե փո­ղո­ցը, ո­րը են­թա­կա է սա­լա­պատ­ման, փոքր է, ա­պա կա­ռու­ցում են նաև կո­յու­ղագ­ծեր` հե­տա­գա­յում բա­րե­կարգ այդ փո­ղոց­նե­րը չքան­դե­լու հա­մար։