[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՔՈՒՐ ՔԱՂԱՔՆ ՍԿՍՎՈՒՄ Է ՔԵԶԱՆԻՑ

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տը միշտ էլ ա­ռանձ­նա­նում էր իր մաք­րու­թյամբ, և քա­ղաք այ­ցե­լած զբո­սաշր­ջիկ­ներն ա­ռա­ջին հեր­թին այս հան­գա­մանքն էին նշում: Ան­գամ Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, քա­ղա­քի հեր­թա­կան ռմ­բա­կո­ծու­թյու­նից հե­տո, սան­մաքր­ման ծա­ռա­յու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը դուրս էին գա­լիս ու մաք­րում աղ­բը: Դա զար­մա­նա­լի էր շա­տե­րի հա­մար, բայց` ոչ ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րի, ով­քեր միշտ հա­մա­րում էին, որ ի­րենց քա­ղաքն հա­րա­զատ տունն է: Իսկ հի­մա՞:

Քա­ղաքն ան­ճա­նա­չե­լի է դար­ձել: Ա­մեն օր սե­փա­կան տան կամ զբո­սայ­գու մոտ ստիպ­ված ես լի­նում շր­ջան­ցել աղ­բա­կույ­տեր: Աշ­խա­տան­քի գնա­լիս նկա­տում ես, թե ինչ­պես են ՙգի­տա­կից՚ քա­ղա­քա­ցի­նե­րը լա­վա­գույն դեպ­քում աղ­բը հեռ­վից նե­տում աղ­բարկ­ղե­րը, եր­բեմն էլ` մո­տա­կայ­քում գտն­վող թփուտ­նե­րը: Օ­րերս ա­կա­նա­տես ե­ղա հետևյալ պատ­կե­րին` քա­ղա­քա­յին մար­զա­դաշ­տի մոտ գտն­վող` բո­լո­րիս կող­մից սիր­ված, մեծ հայ­րե­նա­սեր Լևոն Հայ­րա­պե­տյա­նի ար­ձա­նը ծածկ­վել էր աղ­բով: Առջևիցս քայ­լող մի­ջին տա­րի­քի մի տղա­մարդ, ով ըստ երևույ­թին ինչ-որ տեղ էր շտա­պում, հան­կարծ կանգ ա­ռավ, տա­րու­բե­րեց գլուխն ու սկ­սեց տա­րած­քը մաք­րել աղ­բից, մո­լա­խո­տե­րից: Ես նույն­պես կանգ­նե­ցի, զրու­ցե­ցինք:
ՙԱ­մոթ է բո­լո­րիս: Այս մարդն այն­քա˜ն շատ բան է ա­րել մեզ հա­մար, և ինչ­պե՞ս ենք մենք փոխ­հա­տու­ցում... Շատ կարևոր հան­դիպ­ման էի շտա­պում, բայց այս այ­լան­դա­կու­թյու­նը տես­նե­լով, ան­տար­բեր անց­նել չկա­րո­ղա­ցա, խիղճս թույլ չի տա՚,-ա­սաց Ար­մեն ա­նու­նով այդ տղա­մար­դը:
-Կար­ծում եք դա կո­մու­նալ ծա­ռա­յու­թյուն­նե­րի՞ մեղքն է: Թե­պետ հա­նուն ար­դա­րու­թյան պետք է նշել, որ ա­մեն օր նշ­ված ծա­ռա­յու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը բա­րեխղ­ճո­րեն կա­տա­րում են փո­ղոց­նե­րի, պու­րակ­նե­րի, զբո­սայ­գի­նե­րի մաքր­ման, աղ­բա­հան­ման աշ­խա­տանք­նե­րը...
-Ի­հար­կե, քա­ղա­քի մաք­րու­թյան ու բա­րե­կարգ­ման խն­դի­րը միշտ կա­րե­լի է բար­դել քա­ղա­քա­յին ու կո­մու­նալ ծա­ռա­յու­թյուն­նե­րի վրա, ո­րոնք պա­տաս­խա­նա­տու են մաք­րու­թյան հա­մար: Բայց բո­լո­րը մո­ռա­նում են ոս­կե կա­նո­նի մա­սին` մաք­րու­թյուն տի­րում է ոչ թե այն­տեղ, որ­տեղ մաք­րում են, այլ այն­տեղ, որ­տեղ չեն կեղ­տո­տում: Պա­րա­դոքսն այն է, որ այս ՙկեղ­տոտ գոր­ծում՚ ոչ քիչ ներդ­րում ու­նենք ինք­ներս: Հա­վա­նա­բար նկա­տել եք, որ հա­ճախ կո­մու­նալ ծա­ռա­յու­թյուն­նե­րից դժ­գոհ քա­ղա­քա­ցի­նե­րը հան­գիստ կա­րող են պաղ­պա­ղա­կի թուղ­թը կամ ճմրթ­ված փա­թե­թը նե­տել աղ­բարկ­ղի մոտ կամ ընդ­հան­րա­պես չտա­նել այն մինչև աղ­բարկղ, դեռ չեմ ա­սում ծխա­խո­տի մնա­ցորդ­նե­րի մա­սին, ո­րոն­ցով լի էր նշ­ված ար­ձա­նի շր­ջա­կայ­քը: Ան­գամ հա­վա­քա­րար­նե­րի ջո­կա­տը չի հասց­նի մաք­րել յու­րա­քան­չյուր այդ­պի­սի ան­գի­տա­կից քա­ղա­քա­ցու հետևից:
Մա­քուր քա­ղաքն սկս­վում է քե­զա­նից, ու սա պետք է սո­վո­րեց­նել ե­րե­խա­նե­րին ա­մե­նա­վաղ տա­րի­քից:

Մեր զրույ­ցի պա­հին հու­շար­ձա­նի կող­քով ՆԳՆ աշ­խա­տա­կից էր անց­նում, զրու­ցա­կիցս նրա ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րեց շր­ջա­պա­տի տհաճ պատ­կե­րին, ին­չին ի պա­տաս­խան վեր­ջինս ա­սաց, որ դա իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րից դուրս է: Հա­կա­ռակ Ար­մե­նի բազ­մա­թիվ փաս­տարկ­նե­րին, թե դա յու­րա­քան­չյու­րիս գործն է, ոս­տի­կա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցի­չը լռեց ու շա­րու­նա­կեց ճա­նա­պար­հը: Ի՞նչ է սա` ան­տար­բե­րու­թյո՞ւն, ան­գի­տակ­ցու­թյո՞ւն, թե՞ ա­պա­տիա, ո­րը հա­մա­կել է մեր ողջ հա­սա­րա­կու­թյա­նը: Չգի­տեմ, մի բան, սա­կայն, պարզ է` այս մար­դու նա­խան­ձախ­նդ­րու­թյու­նը ոչ միայն ող­ջու­նե­լի է, այլև` օ­րի­նա­կե­լի: Ցա­վոք, ա­ռան­ձին քա­ղա­քա­ցի­նե­րի խան­դա­վա­ռու­թյամբ միայն խն­դի­րը չի լուծ­վի: Դա եր­կա­րատև դաս­տիա­րակ­չա­կան գոր­ծըն­թա­ցի ար­դյունք է, ո­րը ման­կու­թյու­նից է սկս­վում: Օգտ­վե­լով ա­ռի­թից, կցան­կա­նա­յի դի­մել ծնող­նե­րին, դպ­րո­ցի տնօ­րեն­նե­րին, դաս­ղեկ­նե­րին, զին­ղեկ­նե­րին, դաս­տիա­րակ­նե­րին` ան­տար­բեր չլի­նել այս խնդ­րին, ե­րե­խա­նե­րի մեջ սեր նե­րար­կել հայ­րե­նի­քի, սե­փա­կան քա­ղա­քի, պատ­մու­թյան ու մշա­կույ­թի հան­դեպ, և անձ­նա­կան օ­րի­նա­կով ցույց տալ, որ ՙԿո­կա կո­լա՚-ի դա­տարկ շի­շը կամ չիփ­սի փա­թեթ­նե­րը կա­րե­լի է մի 10 մետր ա­վել քայ­լե­լով` նե­տել հա­մա­պա­տաս­խան վայր, իսկ մո­լի ծխող­նե­րին բա­ցատ­րել, որ ծխա­խո­տի մնա­ցորդ­նե­րի հա­մար գո­յու­թյուն ու­նեն հա­տուկ հատ­կաց­ված տե­ղեր, այ­լա­պես հե­տա­գա­յում ցա­վով պի­տի անդ­րա­դառ­նանք, որ մա­քուր ապ­րե­լու մշա­կույթն ան­հե­տա­ցել է մե­զա­նում:
Դժ­բախ­տա­բար, այ­սօր այն մի­տու­մը կա, որ մեր քա­ղա­քա­ցի­նե­րին մտա­հո­գում են միայն սե­փա­կան խն­դիր­նե­րը, նրանց չի ան­հան­գս­տաց­նում` ինչ է կա­տար­վում տան շե­մից այն կողմ: Ա­սել է թե` ի­րենք պա­տաս­խա­նա­տու են միայն այն վայ­րի հա­մար, որն ի­րենց տունն են հա­մա­րում ու վերջ: Ու հենց նրանք հայ­տն­վում են շքա­մուտ­քում, այդ զգա­ցումն ան­հե­տա­նում է: Ին­չո՞ւ այս­քան շատ կեղ­տոտ շքա­մուտ­քեր ու բա­կեր ու­նենք: Ո­րով­հետև մար­դիկ մտա­ծում են` ՙԴա իմ գոր­ծը չէ, դա հա­սա­րա­կա­կան տա­րածք է՚: Ա­յո, ըն­թեր­ցող­նե­րից ո­մանք կա­րող են ա­ռար­կել ինձ` իբր, մենք հարկ ենք վճա­րում, որ պա­տաս­խա­նա­տու կազ­մա­կեր­պու­թյուն­ներն ու հա­մա­պա­տաս­խան ծա­ռա­յու­թյուն­նե­րը զբաղ­վեն այդ հար­ցե­րով: Միան­շա­նակ այդ­պես է, բայց մե­զա­նից յու­րա­քան­չյու­րը կա­րող է գո­նե չկեղ­տո­տել և հի­շել, որ մա­քուր քա­ղաքն սկս­վում է մե­զա­նից: