[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՊՍԱԿՎԵՑ

Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՙԹու­ֆեն­կյան՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րամն, իր ա­ռա­քե­լու­թյա­նը հա­վա­տա­րիմ, շա­րու­նա­կում է մնալ Ար­ցա­խի ու ար­ցա­խա­հա­յու­թյան կող­քին։
Հոկ­տեմ­բե­րի 19-ին հեր­թա­կան կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­ված ա­ռանձ­նա­տու­նը շա­հա­գործ­ման է հան­ձն­վել Մար­տու­նի քա­ղա­քում։

Հայ­րի­յան­նե­րի բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քին տու­նը տրա­մադր­վել էր 2006թ.-ին՝ պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րով։ 44-օ­րյա պա­տե­րազ­մի հետևան­քով վնաս­վել է տու­նը, ծանր վի­րա­վո­րում ստա­ցել ըն­տա­նի­քի 27-ա­մյա որ­դին՝ Հայկ Հայ­րի­յա­նը։ Եվ հիմ­նադ­րա­մի հո­վա­նա­վո­րու­թյամբ` 3-սե­նյա­կա­նոց ա­ռանձ­նա­տու­նը կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­վել է։
ՙԹու­ֆեն­կյան՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի հան­րա­յին կա­պե­րի տնօ­րեն Ռու­բեն Ճան­պա­զյանն իր խոս­քում նշեց. ՙՀայ­կը մեր այն հե­րոս­նե­րից է, ով պա­տե­րազ­մի ողջ ըն­թաց­քում պայ­քա­րել է հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան հա­մար։ Այս քայ­լով մենք ու­զում ենք ցույց տալ Հայ­կին, որ ոչ միայն Ար­ցախն ու Հա­յաս­տա­նը, այլև սփյուռ­քա­հա­յու­թյունն է իր կող­քին։ Այս ան­գամ մենք ներգ­րա­վե­ցինք մեր սփյուռ­քի նե­րու­ժը, հա­մա­ցան­ցի մի­ջո­ցով նվի­րա­հա­վաք կազ­մա­կեր­պե­ցինք և այդ մի­ջոց­նե­րով այս ըն­տա­նի­քին հանձ­նե­ցինք վե­րա­նո­րոգ­ված բնա­կա­րա­նը՚։
Ըն­տա­նի­քի մայ­րը՝ Նո­րա Հայ­րի­յանն իր ե­րախ­տա­գի­տու­թյունն է հայտ­նել ՙԹու­ֆեն­կյան՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մին՝ դժ­վար օ­րե­րին ի­րենց կող­քին կանգ­նե­լու և սա­տա­րե­լու հա­մար։
Նույն օ­րը, հետ­պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Մար­տու­նու շր­ջա­նում վե­րա­նո­րոգ­ված ու վե­րա­կա­ռուց­ված թվով 8-րդ, իսկ Խեր­խա­նում՝ 1-ին տու­նը շա­հա­գործ­ման հանձ­նե­ցին՝ Սեյ­րա­նյան­նե­րի ըն­տա­նի­քին։
Ըն­տա­նի­քի մայ­րը՝ Մա­րի­նե Սեյ­րա­նյա­նը պատ­մում է, որ այս տանն ապ­րում էին 6-հո­գա­նոց ըն­տա­նի­քով։ Կցա­կա­ռույց հատ­վա­ծի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը սկ­սել էին, ա­ռա­ջին հար­կի պա­տերն ար­դեն շա­րել, երբ սկս­վեց պա­տե­րազ­մը։ Ա­մու­սի­նը՝ Ստե­փան Սեյ­րա­նյա­նը, մեկ­նեց մար­տա­դաշտ և հոկ­տեմ­բե­րի 22-ին, Ջի­վա­նու տա­րած­քում, նա­հա­տակ­վեց ա­նօ­դա­չու թռ­չող սար­քի հար­վա­ծից։ Պա­տե­րազ­մից հե­տո վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներն ա­վար­տին հասց­րեց ՙԹու­ֆեն­կյան՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մը։
ՙՑա­վով ենք նշում, որ տան­տերն ու իր նման բազ­մա­թիվ տղա­ներ այ­սօր մեզ հետ չեն։ ՙԹու­ֆեն­կյան՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մը նման ըն­տա­նիք­նե­րի կող­քին է։ Փոր­ձում ենք ա­նել հնա­րա­վո­րը, որ­պես­զի փոքր-ինչ դյու­րաց­նենք հե­րոս­նե­րի ըն­տա­նիք­նե­րի կյան­քը՚,- իր խոս­քում նշեց հիմ­նադ­րա­մի տնօ­րեն Գրի­գոր Պե­տյա­նը։
ՙՏան կա­ռուց­ման և վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներն սկս­վել են սեպ­տեմ­բե­րի 5-ին, տևել` 44 օր... Շնոր­հա­կա­լու­թյուն ենք հայտ­նում Հիմ­նադ­րա­մին, շի­նա­րար­նե­րին, բո­լոր բա­րե­րար­նե­րին՝ մեզ ա­ջակ­ցե­լու, մեր կող­քին լի­նե­լու հա­մար՚,- նշեց Մ. Սեյ­րա­նյա­նը։
Վե­րա­նո­րոգ­ված տան բա­ցու­մը խոր­հր­դան­շող ա­րա­րո­ղու­թյան պա­տի­վը տր­վեց ըն­տա­նի­քի կրտ­սեր որ­դուն` Ա­րե­գին: Նա­հա­տակ­ված հե­րո­սի որ­դի­նե­րը հս­տակ ո­րո­շել են. կմ­նան ու կշե­նաց­նեն հայ­րե­նի գյու­ղը։