Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Նոր բնակավայր՝ Ավետարանոցից տեղահանվածների համար

ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում մեկնարկել են նոր բնակավայրի շինարարական աշխատանքները`պատերազմի հետևանքով տեղահանված Ավետարանոց գյուղի բնակիչների համար։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից՝ մանրամասնելով, որ նոր բնակավայրն ունենալու է 254 առանձնատուն ։ Բնակավայրի ընդհանուր տարածքը նախագծային -հաշվարկային ուրվագծում կազմելու է 52հա, իսկ տնամերձ հողամասերի մակերեսը կլինի 1000֊1300քմ։ Ներկա դրությամբ նոր բնակավայրում կատարվում են հողային աշխատանքներ։ Բնակավայրի հատակագիծը մշակվել է «Ստեփքաղկոմուննախագիծ» ՓԲԸ֊ն։ Առանձնատների կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։ Նոր բնակավայրի կառուցումն իրականացվում է ԱՀ կառավարության միջոցներով։