[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵ­ՏԱ­ՋԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՆ ՏՐԱ­ՄԱԴՐ­ՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԱ­ՑՈՒՅ­ՑԸ՝ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԻՑ ՆՅՈՒ­ԹԱ­ԿԱՆ ՎՆԱՍ ԿՐԱԾ ԱՆ­ՁԱՆՑ

Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մի հետևան­քով նյու­թա­կան վնաս կրած ֆի­զի­կա­կան և ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան հա­մար ստեղծ­ված պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի տե­ղա­կալ, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կա­դաստ­րի և պե­տա­կան գույ­քի կա­ռա­վար­ման կո­մի­տեի նա­խա­գա­հի տե­ղա­կալ Մա­րատ Հաս­րա­թյա­նի հետ ՙԱ­զատ Ար­ցախ՚-ը զրու­ցել է ա­ջակ­ցու­թյան տրա­մադր­ման ըն­թա­ցա­կար­գի և ժա­մա­նա­կա­ցույ­ցի ման­րա­մաս­նե­րի մա­սին.
-Պա­րոն Հաս­րա­թյան, ի՞նչ պե­տա­կան ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բեր­վում պա­տե­րազ­մի հետևան­քով նյու­թա­կան վնաս կրած ֆի­զի­կա­կան և ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց։
-Հա­մա­ձայն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան 2021 թվա­կա­նի հու­նի­սի 3-ի հա­մա­պաա­տաս­խան ո­րոշ­ման /թիվ 579Ն/, սահ­ման­վել է մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­կա­նաց­ման կարգ, ըստ ո­րի՝ ա­ջակ­ցու­թյան ծրա­գիրն ու­նի 6 հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն՝ ար­տադ­րա­կան և հա­սա­րա­կա­կան շենք-շի­նու­թյուն­նե­րի /կետ՝ 7.1/, մինչև 8 նս­տա­տեղ ու­նե­ցող թեթև մար­դա­տար մե­քե­նա­նե­րի /7. 2/, ու­թից ա­վե­լի նս­տա­տե­ղով մար­դա­տար և բեռ­նա­տար, գյու­ղատն­տե­սա­կան, շի­նա­րա­րա­կան և հա­տուկ նշա­նա­կու­թյան տեխ­նի­կա­նե­րի փոխ­հա­տուց­ման /7.3/, ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց հաշ­վեկշ­ռում ու­նե­ցած վնա­սի վե­րա­բե­րյալ /7.4/, ա­նա­սուն­նե­րի՝ խո­շոր և մանր եղ­ջե­րա­վոր, խո­զեր, ինչ­պես նաև մեղ­վաըն­տա­նիք­նե­րի /7.5/, պտ­ղա­տու այ­գի­նե­րի, խա­ղո­ղի այ­գի­նե­րի /7.6/։
Հա­մա­պա­տաս­խան նյու­թա­կան վնաս­ներ կրած քա­ղա­քա­ցին կա­րող է ա­ջակ­ցու­թյան հայտ ներ­կա­յաց­նել միան­գա­մից բո­լո­րի հա­մար։
-Իսկ ի՞նչ չա­փե­րով ու ըն­թա­ցա­կար­գով է ի­րա­կա­նաց­վում ա­ջակ­ցու­թյու­նը ՝ սկ­սած դի­մու­մից մինչև ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի տրա­մադ­րում։
-Կա­դաստ­րի և պե­տա­կան գույ­քի կա­ռա­վար­ման կո­մի­տեի կող­մից ստեղծ­վել է աշ­խա­տան­քա­յին խումբ /ՀՀ-ում նույն­պես/, որն սկ­սած այս տար­վա հու­նի­սից առ այ­սօր զբաղ­վում է քա­ղա­քա­ցի­նե­րի դի­մում­նե­րի ըն­դուն­մամբ։ Հայ­տե­րի ու­սում­նա­սի­րու­թյու­նից հե­տո կազմ­վում է ո­րոշ­ման նա­խա­գիծ և ներ­կա­յաց­վում ԱՀ նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րով ստեղծ­ված պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ու­սում­նա­սիր­մա­նը։ Հանձ­նա­ժո­ղո­վը քն­նար­կում, ու­սում­նա­սի­րում է բո­լոր նա­խագ­ծե­րը և կա­յաց­նում հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում, ո­րից հե­տո այն ներ­կա­յաց­նում է ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյուն։ Այ­նու­հետև ֆի­նան­սա­վոր­վում են այն հայ­տե­րը, ո­րոնց վե­րա­բե­րյալ կա­յաց­վել է վե­րոն­շյալ ո­րո­շու­մը։ Ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյու­նը փո­խանց­վում է քա­ղա­քա­ցի­նե­րի անձ­նա­կան բան­կա­յին հա­շիվ­նե­րին։ Ե­թե քա­ղա­քա­ցու ընդ­հա­նուր ա­ջակ­ցու­թյան չա­փը գե­րա­զան­ցում է 5 մլն դրա­մը, ա­պա նրան տրա­մադր­վում է 5 մլն դրամ կան­խիկ գու­մար, մնա­ցա­ծը՝ մուր­հա­կի տես­քով /մուր­հակ­նե­րը տր­վում են 5 տա­րի մար­ման ժամ­կե­տով, 7 տո­կոս տա­րե­կան տո­կո­սադ­րույ­քով, ո­րը քա­ղա­քա­ցու բան­կա­յին հաշ­վին է փո­խանց­վում ե­ռամ­սյա­կա­յին կտր­ված­քով/։ Ու­նենք ա­ջակ­ցու­թյան չա­փի ո­րոշ սահ­մա­նա­փա­կում­ներ՝ մաս­նա­վո­րա­պես 7.1 կե­տով այդ չա­փը չի գե­րա­զան­ցում 100մլն դրա­մը, 7.2 կե­տով՝ 5մլն դրա­մը, 7.3 կե­տով՝25մլն դրա­մը, 7.4՝ 100մլն դրա­մը, 7.5 ով՝ 25 մլն և 7.6 կե­տե­րով՝ 50մլն դրա­մը։
-Ի՞նչ սկզ­բուն­քով և ա­ռաջ­նա­հեր­թու­թյամբ են ըն­տր­վում շա­հա­ռու­նե­րը։
-Ըն­տր­վում են ըստ հայ­տե­րի ներ­կա­յաց­ման հեր­թա­կա­նու­թյան, բա­ցա­ռու­թյան կար­գով ու ար­տա­հերթ բա­վա­րա­րում ենք զոհ­ված և ան­հայտ կո­րած ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րի, 1-ին, 2-րդ և 3-րդ խմ­բի զին­վո­րա­կան հաշ­ման­դամ­նե­րի հայ­տե­րը։
-Մաս­նա­վո­րա­պես ի՞նչ ա­ջակ­ցու­թյան կարգ է գոր­ծում՝ պա­տե­րազ­մի հետևան­քով կորս­ված կամ վնաս­ված ար­տադ­րա­կան և հա­սա­րա­կա­կան շենք-շի­նու­թյուն­նե­րի ա­ռու­մով։
-Ար­տադ­րա­կան շենք-շի­նու­թյուն­նե­րի կորս­տի կամ մաս­նա­կի վնաս­ված լի­նե­լու դեպ­քում մեզ կա­րող են դի­մել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան այն քա­ղա­քա­ցի­նե­րը, ով­քեր սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քով ու­նե­ցել են գույք, ո­րը մնա­ցել է կամ թշ­նա­մու հս­կո­ղու­թյան տակ, կամ հրե­տա­կո­ծու­թյան հետևան­քով վնաս­վել է։ Ադր­բե­ջա­նի կող­մից օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րում մնա­ցած շենք-շի­նու­թյուն­նե­րի հա­մար սահ­ման­վել է փոխ­հա­տուց­ման ձև՝ հա­սա­րա­կա­կան շենք-շի­նու­թյուն­նե­րի դեպ­քում՝ կա­դաստ­րա­յին ար­ժե­քի ե­ռա­պա­տիկ չա­փով, ար­տադ­րա­կան շենք-շի­նու­թյուն­նե­րի դեպ­քում՝ յո­թա­պա­տի­կի։ Մաս­նա­կի վնաս­ված շենք-շի­նու­թյուն­նե­րի դեպ­քում /այն շենք-շի­նու­թյու­նե­րը, ո­րոնք գտն­վում են Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան վե­րահս­կո­ղու­թյան տակ, սա­կայն, հրե­տա­կո­ծու­թյան հետևան­քով վնաս­վել են/ սահ­ման­վել է կա­դաստ­րա­յին ար­ժե­քի 50 տո­կո­սի չա­փով ա­ջակ­ցու­թյուն։
-Օ­րի­նակ, մեզ հետ հար­ցազ­րույ­ցում, Հադ­րու­թի շր­ջա­նում մինչև 44-օ­րյա պա­տե­րազ­մը ՙDomaine Avetissyan՚ ըն­կե­րու­թյան կող­մից ար­տադր­վող գի­նի­նե­րի ՙԿա­տա­րո՚ ապ­րան­քա­նի­շի հա­մա­հիմ­նա­դի­րը տե­ղե­կաց­րել է, որ ա­ռայժմ պե­տա­կան ա­ջակ­ցու­թյուն չի ստա­ցել։ Ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ա­ջակ­ցու­թյուն ստա­նա­լու՞ է, ե՞րբ։
-Միան­շա­նակ։ Հերթականության սկզբունքով կբավարարվեն այն ի­րա­վա­բա­նա­կան և ֆի­զի­կա­կան ան­ձանց հայտերը, ով­քեր հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թե­րը հանձ­նել են մեր աշ­խա­տան­քա­յին խմ­բին։ Մաս­նա­վո­րա­պես, ՙDomaine Avetissyan՚ ըն­կե­րու­թյան ա­նու­նից ա­ռայժմ հայտ չի ներ­կա­յաց­վել։ Ներ­կա­յաց­նե­լու դեպ­քում՝ ըստ սահ­ման­ված հեր­թա­կա­նու­թյան, հանձ­նա­ժո­ղո­վի ո­րո­շու­մից հե­տո, հայ­տը կֆի­նան­սա­վոր­վի։
-Մինչև այ­սօր քա­նի՞ հայտ է ըն­դուն­վել և քա­նի՞­սը հաս­տատ­վել։
-Այս պա­հին ա­վե­լի քան 8900 հայտ ու­նենք, ո­րո­շում է կա­յաց­վել 935 հայ­տի հա­մար, ո­րից 662-ն ար­դեն ֆի­նան­սա­վոր­վել է՝ և կան­խիկ գու­մա­րով, և մուր­հա­կի տրա­մադր­ման ձևով։ Ըն­թաց­քի մեջ է ևս 2500 հայ­տի հա­մար ո­րո­շում կա­յաց­նե­լու ըն­թա­ցա­կար­գը։
-Խո­սակ­ցու­թյուն­ներ են շր­ջա­նառ­վում, որ այս ա­ջակ­ցու­թյան տրա­մադ­րու­մը, այս­պես կոչ­ված, ծա­նո­թու­թյան կար­գով է։
- Ա­սե­կո­սե­ներ են և ի­րա­կա­նու­թյա­նը չեն հա­մա­պա­տաս­խա­նում։ Մեր հանձ­նա­ժո­ղովն աշ­խա­տում է հնա­րա­վո­րինս ճիշտ ո­րո­շում­ներ կա­յաց­նել, չխախ­տել հեր­թա­կա­նու­թյունն ու չս­խալ­վել։


Կա­դաստ­րի և պե­տա­կան գույ­քի կա­ռա­վար­ման կո­մի­տեից տե­ղե­կաց­րե­ցին նաև, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան դեմ 2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 27-ին սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետևան­քով նյու­թա­կան վնաս կրած ֆի­զի­կա­կան և ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց պե­տա­կան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան մի­ջո­ցառ­ման շա­հա­ռու հան­դի­սա­նա­լու հա­մար դի­մում­նե­րի ըն­դուն­ման գոր­ծըն­թացն եր­կա­րաձգ­վել է մինչև 2021 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 1-ը։

Հար­ցազ­րույ­ցը՝ Լու­սի­նե Շա­դյա­նի