[ARM]     [RUS]     [ENG]

ԿԽՄԿ-Ն ՋԵՐ­ՄՈՑ­ՆԵՐ Է ՏՐԱ­ՄԱԴ­ՐԵԼ Ա­ՇԱՆ ՀԱ­ՄԱՅՆ­ՔԻ ԲՆԱ­ԿԻՉ­ՆԵ­ՐԻՆ

Նա­րի­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

ԿԽՄԿ-ի ջեր­մոց­նե­րի տրա­մադր­ման ծրագ­րի շա­հա­ռու է դար­ձել Ա­շան հա­մայն­քի 24 ըն­տա­նիք։
Հա­մայն­քի ղե­կա­վար Ար­մեն Բա­լա­սա­նյա­նի տրա­մադ­րած տե­ղե­կու­թյան հա­մա­ձայն՝ ի սկզ­բա­նե ծրագ­րին մաս­նակ­ցե­լու 50 հայտ է ըն­դուն­վել։

ՙՄինչ շա­հա­ռու­նե­րի ընտ­րու­թյու­նը՝ ԿԽՄԿ-ն ի­րա­կա­նաց­րել է կա­րիք­նե­րի գնա­հա­տում։ Այ­նու­հետև ԿԽՄԿ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հան­դի­պել են այն ան­ձանց հետ, ով­քեր ցան­կու­թյուն են հայտ­նել ստա­նալ ջեր­մոց, բա­ցատ­րել ծրագ­րի ընդ­հա­նուր դրույթ­ներն ու պայ­ման­նե­րը, ինչ­պի­սիք են՝ ջրի հա­սա­նե­լիու­թյու­նը, ջեր­մո­ցի տե­ղադր­ման հա­մար անհ­րա­ժեշտ հիմ­քը և այլն՚,- նշեց Ա. Բա­լա­սա­նյանն ու հա­վե­լեց, որ բո­լոր շա­հա­ռու­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ ԿԽՄԿ թի­մը ցու­ցադ­րել է ջեր­մո­ցի տե­ղադր­ման ձևը, որ­պես­զի նրանք կա­րո­ղա­նան տե­ղադ­րել ինք­նու­րույն։
24 ըն­տա­նիք` ընդ ո­րում զոհ­ված­նե­րի, ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ հաշ­ման­դա­մու­թյուն ստա­ցած­նե­րի, տե­ղա­հան­ված բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­ներ, մաս­նակ­ցե­լով և տես­նե­լով ԿԽՄԿ թի­մի կա­տա­րած աշ­խա­տան­քե­րը, ցան­կու­թյուն են հայտ­նել ծրագ­րի շա­հա­ռու դառ­նալ։ Հու­սանք ծրա­գի­րը կլի­նի շա­րու­նա­կա­կան, քա­նի որ 30 ըն­տա­նիք նույն­պես ջեր­մոց ու­նե­նա­լու ցան­կու­թյուն է հայտ­նել։
Հա­մայն­քի ղե­կա­վա­րի խոս­քով՝ ԿԽՄԿ-ի տրա­մադ­րած ջեր­մոցն ու­նի 30 քառ. մետր մա­կե­րես։ Պատ­րաստ­ված է պո­լի­կար­բո­նա­տա­յին թա­ղան­թից և նե­րա­ռում է կա­թի­լա­յին ո­ռոգ­ման հա­մա­կարգ, մեկ ջրի բաք, բան­ջա­րե­ղե­նի սեր­մեր, հան­քա­յին պա­րար­տա­նյութ, ագ­րո­ման­րա­թել՝ սա­ծիլ­նե­րը ցուրտ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ծած­կե­լու և արևից պաշտ­պա­նե­լու հա­մար ստ­վեր ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով։
Նո­յեմ­բեր ամս­վա երկ­րորդ կե­սին ԿԽՄԿ-ի թի­մը նո­րից կայ­ցե­լի շա­հա­ռու­նե­րին, ծա­նո­թա­նա­լու հա­մար նրանց կող­մից ի­րա­կա­նաց­ված աշ­խա­տանք­նե­րին։ Ա­մեն ինչ պատ­շաճ մա­կար­դա­կով ի­րա­կա­նաց­նե­լուց հե­տո ծրագ­րի շա­հա­ռու­նե­րը կս­տա­նան տորֆ և ջեր­մո­ցը մշա­կե­լու այլ պա­րա­գա­ներ։
Նման ծրագ­րե­րը խթան են հան­դի­սա­նում ՝ կորց­րա­ծը վերս­տեղ­ծե­լու, ա­ռաջ շարժ­վե­լու և տն­տե­սու­թյուն զար­գաց­նե­լու հա­մար։