[ARM]     [RUS]     [ENG]

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԿՈԼԵԿՏԻՎ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՂԱՎՈՒԶՈՒՄ

Ան­նա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Մա­ղա­վուզ հա­մայն­քում ե­կամ­տի և զբաղ­վա­ծու­թյան ա­պա­հով­ման հա­մար հե­ռան­կա­րա­յին են հա­մա­րում ջեր­մատ­նա­յին տն­տե­սու­թյու­նը։ ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի հետ զրույ­ցում հա­մայն­քի ղե­կա­վար Հրանտ Շի­րի­նյա­նը, անդ­րա­դառ­նա­լով ջեր­մատ­նե­րի հիմն­ման հա­մար պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րին դի­մե­լու հար­ցին, հայտ­նեց, որ մա­ղա­վուզ­ցի­նե­րը հիմ­նա­կա­նում ան­հա­տա­կան չու­նեն այդ ծրագ­րով սահ­ման­ված չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նող հո­ղա­տա­րածք­ներ (100 քա­ռա­կու­սի մետր մա­կե­րե­սով ամ­բող­ջա­կան տա­րածք)։

Նրա խոս­քով` խն­դի­րը կլուծ­վի, ե­թե գոր­ծարկ­վի ծրա­գիր, ո­րով գյու­ղա­ցի­նե­րը կմիա­վո­րեն ի­րենց հո­ղակ­տոր­նե­րը՝ ստեղ­ծե­լով փոքր կո­լեկ­տիվ տն­տե­սու­թյուն, իսկ աշ­խա­տանք­նե­րը կի­րա­կա­նաց­նեն հա­մա­տեղ։
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան փոխ­նա­խա­րար Վի­լեն Ա­վե­տի­սյա­նը մեզ հետ զրույ­ցում անդ­րա­դառ­նա­լով կո­լեկ­տիվ ջեր­մատ­նա­յին տն­տե­սու­թյուն ստեղ­ծե­լու հար­ցին՝ նշեց, որ պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան ծրա­գի­րը նա­խա­տես­ված է միայն ան­հատ տն­տես­վա­րող­նե­րի հա­մար։
Պե­տա­ջակ­ցու­թյան բո­լոր ծրագ­րե­րի, այդ թվում՝ ջեր­մոց­ներ հիմ­նե­լու և կո­լեկ­տիվ տն­տե­սու­թյուն­նե­րի դեպ­քում, գոր­ծում է նաև օ­րենք, ըստ ո­րի ա­ջակ­ցու­թյու­նից կա­րող են օգտ­վել ի­րա­վա­բա­նա­կան ան­ձինք։ Փոխ­նա­խա­րա­րը հա­վե­լեց, որ ող­ջու­նում են նման գա­ղա­փար­նե­րը, ո­րոնք, սա­կայն, պետք է ի­րա­կա­նաց­վեն նշ­ված օ­րեն­քի սահ­ման­նե­րում։
Մա­ղա­վու­զի հա­մայն­քա­պե­տը,շա­րու­նա­կե­լով ներ­կա­յաց­նել գյու­ղատն­տե­սու­թյամբ ե­կա­մուտ ա­պա­հո­վե­լու հե­ռան­կար­ներն ու խն­դիր­նե­րը, նշեց նաև, որ գյու­ղա­ցի­նե­րը չեն կա­րո­ղա­նում ի­րաց­նել կաթ­նամ­թեր­քը։ Խնդ­րի լու­ծու­մը մեր զրու­ցա­կի­ցը տես­նում է կա­թի ըն­դուն­ման կետ բա­ցե­լու մի­ջո­ցով։
Հար­ցի վե­րա­բե­րյալ՝ փոխ­նա­խա­րար Վ. Ա­վե­տի­սյա­նը տե­ղե­կաց­րեց, որ նախ պետք է մթեր­վող կա­թի ծա­վալն ու պո­տեն­ցիա­լը ներ­կա­յաց­վի, այ­նու­հետև ո­րոշ­վի ըն­դուն­ման կե­տի բաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։
Մա­ղա­վուզ­ցի­նե­րի մեծ մասն օգտ­վել է սեր­մա­ցուի տրա­մադր­ման պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րից, ո­րով նա­խա­տես­վում է փո­խա­ռու­թյան գու­մա­րը վե­րա­դարձ­նել բեր­քա­հա­վա­քից հե­տո։ Անվ­ճար տրա­մադր­վել են նաև տն­կի­ներ։ Մա­ղա­վուզն ընդ­հա­նուր առ­մամբ ու­նի 700 հեկ­տար գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան հո­ղա­տա­րածք, ո­րից օգ­տա­գործ­վում է 650 հա-ը։
Պա­տե­րազ­մի հետևան­քով ա­նաս­նա­պա­հու­թյան ճյու­ղը գյու­ղում զգա­լի վնաս­ներ է կրել։
- Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեն գու­մար է տրա­մադ­րել գյու­ղա­ցի­նե­րին՝ ըն­տա­նի կեն­դա­նի­ներ գնե­լու հա­մար,- ման­րա­մաս­նեց հա­մայն­քա­պե­տը` վս­տա­հեց­նե­լով, որ ո­ռոգ­ման ջրի խնդ­րի լուծ­ման դեպ­քում հո­ղա­գոր­ծու­թյունն ա­վե­լի կզար­գա­նա։
Մեր զրու­ցակ­ցի հա­ղորդ­մամբ՝ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում Մա­ղա­վու­զում վնաս­վել է մոտ 50 տուն, ո­րոնք գյու­ղա­ցի­ներն սե­փա­կան մի­ջոց­նե­րով նո­րո­գել են։
Հիմ­նո­վին ա­վեր­վել է մեկ տուն, ո­րին կից կա­ռուց­վում է նո­րը՝ զոհ­ված զին­ծա­ռա­յո­ղի ըն­տա­նի­քի հա­մար։ Մաս­նա­կի ա­վեր­ված ևս մեկ տուն վե­րա­նո­րոգ­վել է պե­տա­կան ա­ջակ­ցու­թյամբ։ Հրե­տա­կո­ծու­թյու­նից գյու­ղում վնաս­վել են նաև 2 հա­սա­րա­կա­կան և 1 ար­տադ­րա­կան օ­բյեկտ­ներ, ո­րոնց վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներն ըն­թաց­քում են։
Մա­ղա­վու­զում գոր­ծում է դպ­րոց, բուժ­կետ, հան­դի­սու­թյուն­նե­րի սրահ, ո­րին կից՝ նաև հա­մայն­քա­պե­տա­րան։ Դպ­րոց է հա­ճա­խում 91 ա­շա­կերտ, իսկ նա­խադպ­րո­ցա­կան խմ­բում 11 ե­րե­խա կա։ Գյու­ղում նաև ման­կա­պար­տե­զի անհ­րա­ժեշ­տու­թյուն է զգաց­վում. նա­խադպ­րո­ցա­կան տա­րի­քի ընդ­հա­նուր առ­մամբ 35 ե­րե­խա ու­նեն։
Մա­ղա­վու­զում է հաս­տատ­վել նաև 9 տե­ղա­հան­ված ըն­տա­նիք՝ 24 բնակ­չով։ Նրանց մի մասն ապ­րում է պե­տա­կան ծրագ­րով վե­րա­նո­րոգ­ված՝ տի­րա­զուրկ տնե­րում, իսկ մյուս­նե­րը՝ գյու­ղա­ցի­նե­րի։
Ներ­կա­յումս պե­տա­կան ա­ջակ­ցու­թյամբ և Մա­ղա­վու­զում հաս­տատ­ված քա­շա­թաղ­ցի­նե­րի ջան­քե­րով տե­ղա­հան­ված­նե­րի հա­մար 5 տան վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում։
Հ. Շի­րի­նյանն,?Շանդ­րա­դառ­նա­լով գյու­ղում առ­կա այլ խն­դիր­նե­րին ու դրանց լուծ­մա­նը, տե­ղե­կաց­րեց, որ հա­ճախ են է­լեկտ­րա­մա­տա­կա­րար­ման ընդ­հա­տում­ներ լի­նում` պայ­մա­նա­վոր­ված է­լեկտ­րա­սյու­նե­րի անմ­խի­թար վի­ճա­կով։ Գար­նա­նը նա­խա­տե­սում են վե­րա­նո­րո­գել գյու­ղի ջրա­մա­տա­կա­րար­ման ներ­քին ցան­ցը։ Ճա­նա­պարհ­նե­րի մի մասն աս­ֆալ­տա­պատ ու սա­լի­կա­պատ է։