Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՍԱԿԻԻՑ

ԼՂՀ սոցապնախարարությունը 2012 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման ուղեգրերի տրամադրման տարեկան ծրագրի շրջանակներում հերթական անգամ կազմակերպեց ողնաշարային հիվանդությամբ տառապող առաջին խմբի հաշմանդամների ուղարկումը Ուկրաինայի Սակի քաղաքում առողջարանային բուժման։ Նրանք 17 հոգի էին։ Ուղեգրերը հատկացվում են համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ սոցապնախարարության կողմից՝ յուրաքանչյուր տարի պայմանագիր կնքելով։ 
Պետական բյուջեի միջոցների հաշվին ԼՂՀ և ՀՀ սահմաններից դուրս գործող մասնագիտացված առողջարանների ուղեգրերը հատկացվում են 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողներին և հաշմանդամ երեխաներին՝ առաջնահերթությունը վերապահելով այն քաղաքացիներին, ում հաշմանդամության սահմանման համար հիմք հանդիսացած հիվանդությունը (վնասվածքը, խեղումը) համապատասխանում է տվյալ առողջարանում բուժման հիմնական ուղղվածությանը։ Ինչպես մեզ տեղեկացրեց ԼՂՀ սոցապնախարարության սոցիալական աջակցության բաժնի պետ Սամվել Իսրայելյանը, ուղեգրերը հատկացվում են համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետո։ Խմբային ուղեգրով ուղարկվող առաջին խմբի հաշմանդամներին նախարարությունը կցում է ուղեկցող, ում նույնպես հատկացվում է ուղեգիր։ Սույն թվականի հունիսի 20-ին այդպիսի մի խումբ Ս. Իսրայելյանի ուղեկցությամբ մեկնել է Սակի, որտեղ Ն. Բուրդենկոյի անվան մասնագիտացված առողջարանում հաշմանդամները 21 օր ոչ միայն լիարժեք հանգստացան, այլև հնարավորություն ունեցան հետազոտվել ժամանակակից որակյալ տեխնոլոգիաների օգնությամբ։ Մեր զրուցակցի տեղեկատվությամբ՝ Սակի քաղաքը մասնագիտացված է հատկապես ցեխաբուժությամբ և նախատեսված է ողնաշարային վնասվածք ունեցող հաշմանդամների համար։ Ղրիմի ափին տեղակայված այդ առողջարանում սայլակներով հաշմանդամների համար ստեղծված են բոլոր պայմանները ազատ ու անարգել տեղաշարժման, լիարժեք հանգստի ու բուժման համար։ Բացի առողջարանի տարածքից,  քաղաքի հասարակական վայրերը, կենցաղային, առևտրի ու սպասարկման կենտրոնները և այլ շինություններ միջազգային չափանիշներւվ հարմարեցված են սայլակներով տեղաշարժվող հաշմանդամների համար։
Հանգստի 21 օրվա ընթացքում հաշմանդամները գտնվում էին տեղի հայկական համայնքի ուշադրության ու հոգատարության կենտրոնում։ 
Նշենք, որ 2011թ. առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերից օգտվել են մեր հանրապետության 461 քաղաքացիներ, որոնցից առողջարանային բուժման համար ուղեգրեր են ձեռք բերել 354 հոգի, հանգստյան տների (երկու անձի համար)՝  85, իսկ Սակի է մեկնել 22 հոգի։ Բնակչության առանձին սոցիալական խմբերին տրվող այս ուղեգրերի տրամադրումը կկրի շարունակական բնույթ։ Սամվել Իսրայելյանի պարզաբանմամբ՝ առաջիկայում կշարունակվի նաև Հայաստանի Հանրապետությունում գործող առողջարանային և հանգստյան տների ուղեգրերի հատկացումը։ 
Առողջարանից վերադառնալուց հետո քաղաքացին նախարարություն պետք է ներկայացնի առողջարանում հաշվառված լինելու օրերի մասին տեղեկանք, այլապես նա կզրկվի հետագայում ուղեգիր ստանալու իրավունքից։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ