[ARM]     [RUS]     [ENG]

Աշխատավարձերի բարձրացում՝ 20 տոկոսով․ սպառողական զամբյուղի արժեքի աճ՝ 12,8

Արցախի Հանրապետության պետբյուջեով 2022 թվականի հունվարի 1-ից աշխատավարձերն ու թոշակները կբարձրանան միջինը 20 տոկոսով։ ։ Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հաղորդմամբ՝ բժշկական նորմաներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2021 թվականի դեկտեմբերի 30-ի ընթացիկ գներով հանրապետությունում կազմել է 67 հազար 331 դրամ, պարենային զամբյուղի արժեքը` 38040 դրամ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 12.8 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ` 1.9 տոկոսով: