[ARM]     [RUS]     [ENG]

Համագործակցության հուշագիր՝ միտված անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալ-իրավական պաշտպանությանը

Կարևորելով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական և իրավական պաշտպանության համակարգի զարգացման ապահովումն՝ այսօր աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության և ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել: Այս մասին ֆեյբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը՝ հույս հայտնելով, որ հուշագրի ստորագրումը կնպաստի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությանն ու այդ համատեքստից բխող մի շարք այլ հարցերի լուծմանը: