[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին առաջարկում է խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով

 

Հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում հունվարի 21-ին պետական եկամուտների կոմիտում կազմակերպվել է հանդիպում-քննարկում՝ առաքում իրականացնող և առևտրի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր ու միջին հարկ վճարողների հետ:
Հանդիպման մասնակիցներին ներկայացվել է 2022 թվականի բյուջետային մարտահրավերները, մասնավորապես բյուջետային լրացուցիչ եկամուտների սահմանափակումները` կապված հետպատերազմյան ժամանակահատվածում փոքր ու միջին ձեռնարակատիրության համար, ինչպես նաև տնտեսության մի շարք ոլորտների համար սահմանված հարկային արտոնություններիհետ: Հետևաբար եկամուտների ապահովման առումով ընթացիկ տարում շեշտադրումը կատարվելու է հիմնականում խոշոր և միջին բիզնեսից ակնկալվող եկամուտների վրա:
Տեղեկատվական բազայի ուսումնասիրության արդյունքում կոմիտեն առանձնացրել է ոլորտում առկա ռիսկերն ու ներկայացրել հասցեատերերին: Հատկապես կարևորվել է խոշոր և միջին հարկ վճարողների կողմից գործարքների փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների կատարումը:
Հանդիպման ընթացքում կոմիտեն իր պատրաստակամությունն է հայտնել օգնել գործարար համայնքին խնդիրների կարգավորման գործում` բարձրացնելով ոլորտի հարկային կարգապահության մակարդակը:
Արցախի Հանրապետության Պետական Եկամուտների Կոմիտե