Շարունակվում է 68 հազար դրամ ֆինանսական աջակցությունից չօգտված շահառուների դիմումների ընդունումը
Տեղեկացնում ենք, որ շարունակվում է չորս ամիս շարունակ 68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցության պոտենցիալ շահառու հանդիսացող, բայց աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը:
Տվյալ խմբին պատկանող այն քաղաքացիները, ովքեր գտնվում են մայրաքաղաք Ստեփանակերտում, սակայն առողջական կամ այլ հանգամանքներից ելնելով՝ հնարավորություն չունեն ներկայանալ նախարարություն, կարող են դիմել թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարի միջոցով գրանցելով իրենց անձնական տվյալներն ու բնակության հասցեն: Դիմումն ու անհրաժեշտ այլ փաստաթղթերը գրանցելու նպատակով մեր աշխատակիցներն անձամբ կայցելեն նրանց: