[ARM]     [RUS]     [ENG]

Ֆինանսական աջակցություն՝ տեղահանված և անշարժ գույք կորցրած արցախցիներին

 Հաշվի առնելով արցախցիների՝ այս պահին դեռևս առկա սոցիալական որոշ խնդիրներ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կշարունակի դրամական աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին։ Ըստ այդմ՝ արցախցիները ևս երկու ամիս (հունվար և փետրվար ամիսների համար) աջակցություն կստանան հետևյալ չափերով՝ Անչափահասներին և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներին՝ ամսական 40,000 դրամ, Մյուս բոլոր քաղաքացիներին՝ անկախ տարիքից և սեռից, ամսական 20,000 դրամ։ Ծրագրից օգտվելու համար նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ շահառուները «Պատերազմի հետևանքով ԱՀ-ից տեղահանված կամ ԱՀ-ում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշմամբ աջակցություն ստացած քաղաքացիներն են։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն