[ARM]     [RUS]     [ENG]

Իվանյան համայնքում շարունակվում են արագ հավաքովի առանձնատների կառուցման շինաշխատանքները

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կառուցվող նոր թաղամասում 107 բնակելի տներից 9-ը կլինեն թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի առանաձնատներ։
Նշված առանձնատներից մեկն արդեն պատրաստ է, որի կառուցումն իրականացվել է ԱՄԷ-ից ժամանած մասնագետների օժանդակությամբ։ Եվս երկուսի կառուցման աշխատանքները ներկայումս շարունակվում են։
Ծրագիրը պիլոտային է և իրականացվում է բարեգործական միջոցներով։ Հետագայում, ելնելով նպատակահարմարությունից, հնարավոր է նախագիծն ընդլայնվի՝ իրականացվելով նմանատատիպ առանձնատների մեծաքանակ կառուցապատում։
Առանձնատների շինարարությունն իրականացվում է «Ստրոյ Պրոյեկտ» ՍՊԸ-ի կողմից։