Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Անասնապահությամբ զբաղվելու աջակցության ծրագիր` առաջնագծամերձ համայնքներում

 

 Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի բոլոր ընտանիքներին, «Բառնաբաս միջազգային հիմնադրամ»-ի հովանավորությամբ տրամադրվել է մեկական խոզի գոճի: Երկրորդ փուլով` օգոստոսին տրամադրվելու է ևս 164 ընտանիքների։ Աջակցության այս ծրագիրն իրականություն է դարձել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ Կաթողիկոսի օրհնությամբ և միջնորդությամբ, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց Թեմի միջնորդությամբ։ Հունիսի 17-ին աջակցության տրամադրման շրջանակներում Թաղավարդում էր Արցախի Հանրապետության նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը, ում ջանքերով է նաև իրականություն դարձել ծրագիրը: Մեզ հետ զրույցի ընթացքում տեղեկացրեց, որ այդ նպատակով ամիսներ առաջ կարողացել է հանդիպում ունենալ «Barnabaas International Foundation»-ի ղեկավարի և անձնակազմի հետ: «Հանդիպմանը խոսեցինք Արցախի հետպատերազմյան իրավիճակի մասին և ներկայացրեցի որոշ սոցիալական և բարեգործական ծրագրեր: Նախկին հաջողված փորձը հաշվի առնելով, առաջարկեցի Արցախի համայնքներին անասնագլխաքանակ տրամադրելու ծրագիրը: Նրանք հավանեցին և ընդառաջեցին»,-ասաց Ազատուհի Սիմոնյանը: Ծրագրի շրջանակներում, «Բառնաբաս միջազգային հիմնադրամ»-ն Արցախի 7 համայնքի բնակիչներին տրամադրելու է խոզեր, ոչխարներ, մեղվափեթակներ։ «Թաղավարդում բոլոր 164 ընտանիքներին տրամադրելու ենք երկուական խոզի գոճի, Կարմիր շուկայի 80 ընտանիքին՝ երեքական ոչխար, Շուշիի շրջանի Հին շեն, Մեծ շեն, Լիսագոր և Եղցահող համայնքների ընտանիքներին՝ հնգական մեղվափեթակ, Ասկերանի շրջանի Նախիջևանիկի գյուղացիներին՝ երեքական ոչխար: Կարևորել ենք այս 7 համայնքը, քանի որ մոտ են առաջնագծին։ Ծրագիրը բնույթով ոչ միայն եկամտի աղբյուր է գյուղացու համար, այլ նաև ապահովում է զբաղվածությամբ։ Այս տարբերակով փորձում ենք նպաստել գյուղացու փոքրիկ ֆերմայի ստեղծմանը»,- մանրամասնեց Ազատուհի Սիմոնյանը՝ հույս հայտնելով, որ ծրագիրը շարունակական կլինի և օրինակ կհանդիսանա հիմնադրամների, կազմակերպությունների կամ անհատ բարերարների համար: Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ԱՀ Նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանին և «Բառնաբաս միջազգային հիմնադրամ»-ին աջակցության համար: «Ողջունելի ծրագիր է հատկապես մեր համայնքի համար, քանի որ ներկայում արոտավայրերի սղություն ունենք և խոշոր եղջերավորների վերահսկողությունը դժվար կլիներ: Այդ առումով խոզաբուծությունն իրատեսական է: Մեր գյուղացիների համար ավելի հեշտ է մսուրային կենդանիների պահելը»,- նշեց համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը Նույն օրը, աջակցության այս ծրագրի շրջանակներում, երեքական մայր ոչխար տրամադրվեց Կարմիր շուկա համայնքի 80 ընտանիքի։ «Դիմել ենք Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանին` ներկայացնելու այն ընտանիքների ցուցակները, որոնք կցանկանան զբաղվել ոչխարաբուծությամբ: Համայնքապետարանի հայտարարությանն արձագանքել է 80 ընտանիք, որոնցից յուրաքանչյուրին «Բառնաբաս միջազգային հիմնադրամ»-ի հովանավորությամբ տրամադրում ենք երեքական մայր ոչխար: Ոչխարաբուծությամբ զբաղվելու ցանկություն հայտնողների թվում, իհարկե, եղել են նաև տեղահանվածներ, զոհված և վիրավոր կամ հաշմանդամ ունեցող ընտանիքներ»,-ասաց ԱՀ նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդականը: Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Մասիս Զարգարյանը մեզ հետ զրույցում կարևորեց հետպատերազմյան վերականգնման փուլում աջակցության ծրագրերն առաջնագծին մոտ բնակվող գյուղացիներին, ինչպես նաև նրանց թև ու թիկունք կանգնելու մեր հայրենակիցների պատրաստակամությունը: «Առաջին փուլում աջակցություն տրամադրվել է Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքներին, որոնք գտնվում են թշնամու ուղիղ նշանառության տակ: Թաղավարդում ընտրվեց խոզաբուծության, իսկ Կարմիր շուկայում ոչխարաբուծության ծրագիրը` հաշվի առնելով տեղանքի պայմանները»,-ասաց Մասիս Զարգարյանը:

 

 Նանիկ Աղասյան