Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Ավելի քան 90-ամյա հայրենանվեր գործունեություն՝ Արցախի սոցիալական համակարգը պատվով է շարունակում իր առաքելությունը

 

Պատերազմի առաջին իսկ օրվանից Արցախի սոցիալական գերատեսչությունն ու համակարգի աշխատակիցները կարողացան արագ ինքնակազմակերպվել: Ջանադիր գործունեությունը շարունակվում է առայսօր: Հետպատերազմյան ժամանակաշրջանը նույնպես աշխատանքի նոր որակներ և հմտությունների կանոններ է պահանջում, որոնք նրանք պատվով կիրառում են ամենօրյա նվիրված և պատասխանատու աշխատանքի ընթացքում․ Արցախի սոցիալական համակարգի աշխատողների գործունեությունը բարձր գնահատելով, ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը՝ նախօրեին պատվոգրերով պարգևատրելով սոցիալական համակարգի աշխատակիցներին՝ երկարամյա անբասիր աշխատանքի ու սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրած ավանդի համար։ Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի սոցիալական պաշտպանության ոլորտը, որն 91-ամյա ուղի է անցել մեր Հայրենիքի համար դժվար ու ճակատագրական բոլոր փուլերում կրել է հանրության սոցիալական պաշտպանվածության ապահովման ծանր պարտականությունը: Հատկապես 44-օրյա պատերազմի օրերին և հետպատերազմյան շրջանում արցախահայության սոցիալական և հոգեբանական դժվարությունները հաղթահարելու ճանապարհին ակնառու էր  սոցիալական համակարգի նվիրական աշխատանքը: Պատերազմի առաջին իսկ օրվանից համակարգի աշխատակիցները կարողացել են արագ ինքնակազմակերպվել՝ իրականացնելով անհրաժեշտ միջոցառումներ՝ թույլ չտալով, որ կաթվածահար լինի ոլորտի աշխատանքը:

«Պարգևատրվում են համակարգում երկարամյա գործունեություն ծավալած և նշանակալի ավանդ ունեցող մի խումբ աշխատակիցներ, բայց շնորհակալության խոսքս ուղղված է յուրաքանչյուրին»,- ասաց Արթուր Թովմասյանը: Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի խոսքով՝ գնահատականը պարտավորեցնող է:

«Վստահեցնում եմ՝ սոցիալական դաշտում մեր անելիքներն առջևում ավելի տեսանելի կդառնան՝ ի նպաստ մեր ժողովրդի և մեր ազգի»,- նշեց գերատեսչության ղեկավարը:

Սոցաջակցության բաժնի գլխավոր մասնագետ Սմելա Սարուխանյանը 17 տարի նվիրումով աշխատում է գերատեսչությունում: Պարգևը նրա համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է:

«Այս պարգևը բոլորիս համատեղ աշխատանքի արդյունքն է: Այն պարտավորեցնում է՝ հետագայում էլ ավելի լավ աշխատելու համար»,- երախտագիտություն հայտնելով՝ ասաց Ս. Սարուխանյանը:

 

Լուսինե ՇԱԴՅԱՆ