[ARM]     [RUS]     [ENG]

ԿՈՇՏԸ ՍՈՎԱԾԻՆ ՂԱԴԻՐԸ ԳԻԴԱԼ ՉԻ

 

Ի՞նչ եք դուք անում, երբ հանրախանութում որևէ ապրանք եք ուզում գնել, բայց այն բերելով գանձապահի մոտ, հայտնաբերում եք, որ դա իրականում ավելի բարձր գին ունի։ Մարդը շփոթված չգիտի ինչ անի՝ գնի՞ մի ապրանք, որի համար այդքան գումար չի նախատեսել, թե՞ վերադարձնի։ Երկրորդը քիչ հավանական է, քանի որ ամոթի զգացումը միշտ ավելի գերակա է։ Հաճախ մարդու հոգեբանական այս թուլությունն էլ օգտագործվում է։
Կամ էլ՝ ստիպված ես ամբողջ խանութով մեկ խորհրդատուներին փնտրել՝ այս կամ այն ապրանքի գինն իմանալու համար։ Եվ որքան է լինում խանութի աշխատակիցների «հիասթափությունը», երբ տվյալ ապրանքը բերում, գանձապահի մոտ են հասցնում, գինն իմանում, բայց հրաժարվում ես այն գնել։ Մեխանիկորեն հայտնվում ես «սև ցուցակ»-ում՝ համարվելով բծախնդիր հաճախորդ։ Հատկապես, եթե մշտական հաճախորդ ես, հավանականությունը մեծ է, որ կզրկվես բարեհամբույր սպասարկումից։
Են­թադ­րե­լի է, որ Ստե­փա­նա­կեր­տի հան­րա­խա­նութ­նե­րում այս պրակ­տի­կան հա­ճախ է օգ­տա­գործ­վում։ Վեր­ջին շր­ջա­նում հա­ճա­խորդ­ներն ա­վե­լի շատ են բո­ղո­քում մայ­րա­քա­ղա­քի՝ հատ­կա­պես մեծ և հայտ­նի հան­րա­խա­նութ­նե­րի ցան­ցե­րի գոր­ծե­լաո­ճից։
«Սո­վո­րա­բար վս­տա­հող մարդ եմ ու երբևէ չեմ հաշ­վում ման­րը։ Ա­ռա­ջին ան­գամ այդ խնդ­րին հան­դի­պել եմ, երբ գնել եմ ինձ հա­մար մինչ այդ ան­ծա­նոթ պրո­դուկտ՝ դոն­դող։ Երբ ան­ծա­նոթ որևէ բան ես գնում, գնին ու­շադ­րու­թյուն ես դարձ­նում։ Գրված էր 130 դրամ։ Վերց­րե­ցի 2 հատ՝ մտա­ծե­լով, որ կհե­րի­քի ձեռ­քիս ման­րը, որ­պես­զի ա­վե­լի մեծ գու­մա­րը ստիպ­ված չլի­նեմ ման­րել։ Իմ հաշ­վար­կով չպետք է անց­ներ 300 դրա­մը, բայց գան­ձա­պահն ինձ­նից 760 դրամ պա­հան­ջեց։ Հարց­րե­ցի՝ ին­չու՞, ես ըն­դա­մե­նը 2 հատ եմ վերց­րել։ Պա­տաս­խա­նեց, որ սխալ չկա, դոն­դո­ղի մեկ հա­տը 330 դրամ է։ Շա­րու­նա­կեց, որ նոր են ստա­ցել ու չեն հասց­րել նախ­կին գի­նը փո­խել։ Հա­մա­ձայ­նե­ցի ու հե­ռա­ցա։ Դրա­նից հե­տո հետևում էի, հին գինն այդ­պես էլ չփո­խե­ցին 2 տար­վա ըն­թաց­քում»,-պատ­մում է հա­ճա­խորդ­նե­րից մե­կը։
«Խա­նու­թում իմ սի­րե­լի հյու­թը տե­սա հին գնով՝ 570 դրամ։ Վերց­րե­ցի, բա­վա­կա­նին եր­կար ժա­մա­նակ սպա­սե­ցի հեր­թում, ո­րից հե­տո հայ­տա­րար­վեց հյու­թի գի­նը՝ 630 դրամ։ Մտա­ծե­ցի, որ երևի չեն հասց­րել գի­նը փո­խել, բայց 570 դրամ հին գի­նը մնաց մի քա­նի ա­միս, վս­տահ եմ՝ հի­մա էլ այդ­պես է։ Ու նման երևույթ­նե­րի մի քա­նի ան­գամ էլ հան­դի­պե­ցի»,-իր բո­ղոքն է ներ­կա­յաց­նում հա­ճա­խոր­դը։
Ինչ­պես ար­ցա­խյան ա­սաց­վածքն է ա­սում՝ կոշ­տը սո­վա­ծին ղա­դի­րը գի­դալ չի։ Թո­շա­կա­ռուի, տե­ղա­հան­վա­ծի, աշ­խա­տա­վար­ձով ապ­րող ցան­կա­ցած մե­կի հա­մար ա­մե­նաչն­չին գու­մարն իսկ կարևոր է։ Եվ խա­նութ­նե­րից մե­կի մե­նե­ջե­րի այն պնդ­մա­նը, որ՝ «այս­քան խն­դիր­նե­րի մեջ մի՞­թե դա է կարևո­րը», պի­տի չհա­մա­ձայ­նենք։ Ա­յո, խն­դիր­նե­րը շատ են, եր­կի­րը ոչ հեշտ ժա­մա­նակ­ներ է ապ­րում, բայց, ար­դյոք, դա ար­դա­րաց­նո՞ւմ է սու­տը, խա­բեու­թյու­նը, գու­ցե ո­րոշ դեպ­քե­րում չմ­տած­ված։
Ի­հար­կե, խա­նութ­նե­րի աշ­խա­տող­ներն ի­րենց հա­կա­փաս­տարկ­նե­րի ցանկն ու­նեն՝ հին գնե­րը չեն հասց­նում փո­խել, աշ­խա­տող­նե­րը քիչ են, մա­տա­կա­րար­ներն ի­րենք են ու­շաց­նում գնե­րի փո­փո­խու­մը… հա­զա­րու­մի պատ­ճա­ռա­բա­նու­թյուն։ Պատ­ճա­ռա­բա­նու­թյուն, քա­նի որ ար­դյուն­քում միայն սպա­ռողն է տու­ժում այս կամ այն մարդ­կանց կող­մից չար­ված աշ­խա­տան­քի հետևան­քով։
Հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող (ՀԾՏՄԿ) պե­տա­կան մար­մի­նը պար­տա­վոր­ված է ի­րա­կա­նաց­նել սպա­ռող­նե­րի և կար­գա­վոր­վող ան­ձանց շա­հե­րի հա­վա­սա­րակշ­ռու­մը՝ սպա­ռող­նե­րին ո­րա­կյալ ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տու­ցում ե­րաշ­խա­վո­րե­լու հա­մար անհ­րա­ժեշտ ի­րա­վատն­տե­սա­կան նա­խադ­րյալ­նե­րի ձևա­վոր­ման և ծա­ռա­յու­թյուն­նե­րի հիմ­նա­վոր­ված սա­կագ­նե­րի սահ­ման­ման մի­ջո­ցով, միա­ժա­մա­նակ ա­պա­հո­վե­լով ներդ­րող­նե­րին՝ ռիս­կե­րին հա­մար­ժեք, ող­ջա­միտ հա­սույթ ստա­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն, ինչ­պես նաև՝ հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից սահ­ման­վող սա­կագ­նե­րի հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը մա­տուց­վող ծա­ռա­յու­թյուն­նե­րի (վա­ճառ­վող ապ­րանք­նե­րի) սպա­սարկ­ման ո­րա­կին։

Թե­մա­յի շուրջ զրու­ցե­ցինք Հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տա­կազ­մի տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան պաշտ­պա­նու­թյան վար­չու­թյան պետ Հրաչ Ավ­թան­դի­լյա­նի հետ։
-Ս.թ. հու­լի­սի 4-ին ՀԾՏՄԿ-ի կող­մից հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­վել է մի շարք լայն սպառ­ման ապ­րանք­նե­րի ման­րա­ծախ գնե­րի մո­նի­թո­րի­գի ար­դյունք­նե­րը։ Բա­ցի ապ­րանք­նե­րի գնե­րի աճ­ման ու նվազ­ման ար­ձա­նագ­րում­նե­րից, ու­րիշ ի՞նչ խախ­տում­ներ ի հայտ ե­կան։
-Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վը մշ­տա­պես ի­րա­կա­նաց­նում է մի շարք լայն սպառ­ման ապ­րան­քա­տե­սակ­նե­րի ի­րաց­ման պայ­ման­նե­րի մշ­տա­դի­տար­կում­ներ, ո­րը ոչ թե գնե­րի վրա ազ­դե­լու և գնա­ճը զս­պե­լու, այլ հա­կամր­ցակ­ցա­յին հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի, ան­բա­րե­խիղճ մր­ցակ­ցու­թյան, գե­րիշ­խող դիր­քի չա­րա­շահ­ման հնա­րա­վոր դեպ­քե­րի բա­ցա­հայտ­ման ու ռիս­կե­րի գնա­հատ­ման նպա­տակ է հե­տապն­դում։
Հանձ­նա­ժո­ղո­վը գնա­գո­յաց­ման ա­ռու­մով վե­րահս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նում է գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի կող­մից ի­րաց­վող ապ­րանք­նե­րի մա­սով, իսկ շա­բա­թա­կան կտր­ված­քով Հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից ի­րա­կա­նաց­վող մո­նի­թո­րինգ­նե­րի ար­դյունք­նե­րի հրա­պա­րա­կու­մը կա­տար­վում է ման­րա­ծախ առևտրի ո­լոր­տում մր­ցակ­ցությու­նը խրա­խու­սե­լու և մի շարք ապ­րան­քա­տե­սակ­նե­րի ման­րա­ծախ գնե­րի վե­րա­բե­րյալ հան­րու­թյան տե­ղե­կաց­վա­ծու­թյու­նը ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով։
Հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից ի­րա­կա­նաց­ված դի­տան­ցում­նե­րի ար­դյուն­քում կազմ­վում են հա­մե­մա­տագ­րեր, որ­տեղ ար­ձա­նագր­ված ապ­րանք­նե­րի գնե­րի բարձ­րա­ցումն ու ի­ջե­ցու­մը դեռևս չեն մատ­նան­շում այս կամ այն շու­կա­յում խախտ­ման մա­սին։
Դի­տան­ցում­նե­րի ըն­թաց­քում գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի կող­մից ի­րաց­վող ապ­րան­քա­տե­սակ­նե­րի մա­սով ար­ձա­նագր­ված գնա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի հիմ­նա­վոր­վա­ծու­թյու­նը պար­զե­լու նպա­տա­կով Հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից պար­բե­րա­բար ի­րա­կա­նաց­վում են ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ, և նման ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում վեր­ջերս հնա­րա­վոր է ե­ղել զս­պել գնա­ճը «Սեղմ­ված գազ» ապ­րան­քա­յին շու­կա­յում և ի­րա­կա­նաց­նել գնի նվա­զե­ցում «Հե­ղուկ գազ» ապ­րան­քա­յին շու­կա­յում։
Վեր­ջին մեկ ամս­վա ըն­թաց­քում գնա­յին տա­տա­նում­ներ ար­ձա­նագ­րած մնա­ցած ապ­րան­քա­տե­սակ­նե­րը չեն ի­րաց­վում գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի կող­մից՝ այ­սինքն Հանձ­նա­ժո­ղո­վի ու­սում­նա­սի­րու­թյան ա­ռար­կա չեն հան­դի­սա­նում։
-Վեր­ջին շր­ջա­նում հա­ճա­խորդ­նե­րի կող­մից բո­ղոք­ներ են հն­չում Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի ո­րոշ հան­րա­խա­նութ­նե­րում ապ­րանք­նե­րի գնե­րի ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ, այ­սինքն՝ ապ­րան­քի վրա գր­ված գի­նը տար­բեր­վում է ի­րա­կան գնից։ Ո՞րն է Կա­ռույ­ցի գոր­ծա­ռույթն այս պա­րա­գա­յում։
-Ինչ վե­րա­բե­րում է հան­րա­խա­նութ­նե­րում ի­րաց­վող ապ­րանք­նե­րի գնե­րի ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյուն­նե­րին, տե­ղե­կաց­նեմ, որ Ձեր կող­մից բարձ­րաց­ված հարցը կա­րող է դի­տարկ­վել որ­պես ան­բա­րե­խիղճ մր­ցակ­ցու­թյան երևույթ, մաս­նա­վո­րա­պես՝ հա­սա­րա­կու­թյան մո­լո­րե­ցում, և նման դեպ­քե­րում սպա­ռող­նե­րը պետք է դի­մեն Հանձ­նա­ժո­ղո­վին։
-Բա­ցի վե­րո­հի­շյա­լից, հա­ճախ խն­դիր է ա­ռա­ջաց­նում նաև ապ­րանք­նե­րի գնե­րի խառ­նաշ­փո­թը կամ, ընդ­հան­րա­պես, գնա­պի­տակ­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը։ Ինչ­պե՞ս պետք է դա կար­գա­վոր­վի։
-Հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից ի­րա­կա­նաց­ված դի­տան­ցում­նե­րի ար­դյուն­քում նման երևույթ չի ար­ձա­նագր­վել, ինչ­պես նաև քա­ղա­քա­ցի­նե­րի կող­մից Հանձ­նա­ժո­ղո­վին նման դի­մում-բո­ղոք չի ներ­կա­յաց­վել։
Շփո­թու­թյուն ա­ռա­ջաց­նող և մո­լո­րեց­նող նման երևույթ­նե­րին առ­նչ­վե­լու դեպ­քում սպա­ռող­նե­րին խնդ­րում ենք դի­մել Հանձ­նա­ժո­ղո­վին՝ մատ­նան­շե­լով առևտրա­յին օ­բյեկ­տը և ապ­րան­քա­տե­սա­կը։
Գնա­պի­տակ­նե­րի առ­կա­յու­թյան վե­րա­բե­րյալ հայտ­նում եմ, որ հա­մա­ձայն «Առևտրի և ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­սին» ԼՂՀ օ­րեն­քի՝ վա­ճառ­քի ցու­ցադր­ված յու­րա­քան­չյուր ապ­րան­քա­տե­սակ պետք է ու­նե­նա գնա­պի­տակ։ Գնա­պի­տա­կի վրա ի թիվս այլ տե­ղե­կու­թյուն­նե­րի նշ­վում է նաև ապ­րան­քի միա­վո­րի գի­նը։
Գնա­պի­տա­կի առ­կա­յու­թյան կամ բա­ցա­կա­յու­թյան վե­րահս­կո­ղու­թյու­նը գտն­վում է հար­կա­յին մարմ­նի ի­րա­վա­սու­թյան տի­րույ­թում։

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ