[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՈՒՄ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ

 

Մեզ հետ զրույցում Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատանքի և զբաղվածության բաժնի պետ Համլետ Պետրոսյանը տեղեկացրել է, որ Հանրապետությունում զբաղվածության ապահովման համար ամենամյա մի շարք պետական ծրագրեր են գործում։ 

Մաս­նա­վո­րա­պես՝ աշ­խա­տա­շու­կա­յում ան­մր­ցու­նակ ան­ձանց աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­ման ծրագ­րով «Միաս­նա­կան սո­ցիա­լա­կան ծա­ռա­յու­թյուն» գոր­ծա­կա­լու­թյան միջ­նոր­դու­թյամբ աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­ված յու­րա­քան­չյուր ան­մր­ցու­նակ ան­ձի հա­մար՝ վեց ա­միս ժամ­կե­տով, գոր­ծա­տուին ամ­սա­կան տր­վում է փոխ­հա­տու­ցում՝ տվյալ ան­ձի հա­մար սահ­ման­ված ամ­սա­կան աշ­խա­տա­վար­ձի 50 տո­կո­սի չա­փով, բայց ոչ ա­վե­լի, քան նվա­զա­գույն ամ­սա­կան աշ­խա­տա­վար­ձի չա­փը։
Բա­ցի այդ, աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­ված և ու­ղեկ­ցո­ղի կա­րիք ու­նե­ցող ան­ձանց ու­ղեկ­ցող­նե­րին ամ­սա­կան տր­վում է աշ­խա­տա­վար­ձի փոխ­հա­տու­ցում՝ վե­ցամ­սյա ժամ­կե­տով և օ­րեն­քով սահ­ման­ված նվա­զա­գույն ամ­սա­կան աշ­խա­տա­վար­ձի 50 տո­կո­սի չա­փով։
Ծրագ­րի նպա­տա­կը՝ աշ­խա­տա­շու­կա­յում ան­մր­ցու­նակ ան­ձանց աշ­խա­տան­քի տե­ղա­վո­րե­լուն նպաս­տելն է և այդ ճա­նա­պար­հով կա­յուն զբաղ­վա­ծու­թյան ա­պա­հո­վու­մը։
Մյուս ծրա­գի­րը միտ­ված է գոր­ծա­զուրկ­նե­րի և աշ­խա­տան­քից ա­զատ­ման ռիսկ ու­նե­ցող, աշ­խա­տանք փնտ­րող ան­ձանց մաս­նա­գի­տա­կան ու­սուց­ման կազ­մա­կերպ­մա­նը։
«Նպա­տակն աշ­խա­տա­շու­կա­յի պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան նոր կա­րո­ղու­թյուն­ներ և հմ­տու­թյուն­ներ ձեռք բե­րե­լու մի­ջո­ցով հար­մար աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­ման, աշ­խա­տան­քից ա­զատ­ման ռիս­կի նվա­զեց­ման, ինչ­պես նաև ձեռ­նար­կա­տի­րա­կան գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վե­լու հար­ցե­րում ա­ջակ­ցելն է։ Մաս­նա­գի­տա­կան ու­սուց­ման դա­սըն­թաց­նե­րի տևո­ղու­թյու­նը չի կա­րող գե­րա­զան­ցել ե­րեք ա­մի­սը, իսկ նախ­նա­կան մաս­նա­գի­տա­կան պատ­րաստ­ման և ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սուց­ման դեպ­քում՝ վեց»,-պար­զա­բա­նեց ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տուն՝ ա­վե­լաց­նե­լով, որ դա­սըն­թաց­նե­րում ընդգրկված գոր­ծա­զուրկ­նե­րին ու­սուց­ման ամ­բողջ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում տր­վում է կր­թա­թո­շակ՝ նվա­զա­գույն ամ­սա­կան աշ­խա­տա­վար­ձի 50 տո­կո­սի չա­փով։
Իր բնա­կա­վայ­րից դուրս գտն­վող այլ հա­մայնք մաս­նա­գի­տա­կան ու­սուց­ման ու­ղեգր­վե­լու դեպ­քում փոխ­հա­տուց­վում են նաև ծրագ­րի շա­հա­ռուի տրանս­պոր­տա­յին ծախ­սե­րը։
Ա­ջակ­ցու­թյան մեկ այլ ծրագ­րով էլ ա­ռա­ջին ան­գամ աշ­խա­տա­շու­կա մտ­նող գոր­ծա­զուրկ­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձեռ­վում ձեռք­ բե­րել ի­րենց մաս­նա­գի­տա­կան ո­րա­կա­վոր­մա­նը հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տան­քա­յին փորձ՝ աշ­խա­տա­շու­կա­յում ա­ռա­վել մր­ցու­նակ դառ­նա­լու և հար­մար աշ­խա­տան­քի տե­ղա­վո­րե­լու հա­մար։
Ծրագ­րի ամ­բողջ ըն­թաց­քում գոր­ծա­զուր­կին վճար­վում է աշ­խա­տա­վարձ ՝ «Նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի մա­սին» օ­րեն­քի 1-ին հոդ­վա­ծով սահ­ման­ված չա­փով, գոր­ծա­տուի մոտ աշ­խա­տան­քա­յին փոր­ձի ձեռք­բեր­ման գոր­ծըն­թա­ցը կազ­մա­կեր­պող մաս­նա­գե­տին՝ նրա նա­խորդ տար­վա մի­ջին ամ­սա­կան աշ­խա­տա­վար­ձի 20 տո­կո­սի չա­փով հա­վե­լում, բայց ոչ ա­վե­լի, քան նվա­զա­գույն ամ­սա­կան աշ­խա­տա­վար­ձի չա­փը։ Գոր­ծա­տուին էլ գու­մար է տրա­մադր­վում գոր­ծա­զուր­կի աշ­խա­տա­վար­ձից հաշ­վարկ­վող ե­կամ­տա­յին հար­կը և օ­րեն­քով սահ­ման­ված դեպ­քում՝ նաև պար­տա­դիր դրոշմա­նիշա­յին ու սո­ցիա­լա­կան վճար­նե­րը փոխ­հա­տու­ցե­լու հա­մար։
Պե­տու­թյու­նը գոր­ծա­տուին միան­վագ փոխ­հա­տու­ցում է տրա­մադ­րում նաև աշ­խա­տա­շու­կա­յում ան­մր­ցու­նակ ան­ձանց աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­ման ծրագ­րով։ Հ. Պետ­րո­սյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ այն բաղ­կա­ցած է եր­կու են­թած­րագ­րից։
Ա­ռա­ջի­նով՝ աշ­խա­տա­շու­կա­յում ան­մր­ցու­նակ ան­ձանց աշ­խա­տան­քա­յին ու­նա­կու­թյուն­նե­րի և կա­րո­ղու­թյուն­նե­րի ձեռք­բեր­ման հա­մար ի­րա­կա­նաց­վում է միան­վագ փոխ­հա­տու­ցում գոր­ծա­տուին՝ 200 հա­զար դրամ։ Երկ­րորդ են­թած­րագ­րի հա­մա­ձայն՝ հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող գոր­ծա­զուրկ­նե­րի աշ­խա­տա­տե­ղի հար­մա­րեց­ման հա­մար ի­րա­կա­նաց­վում է միան­վագ փոխ­հա­տու­ցում գոր­ծա­տուին՝ մինչև 500.000 դրամ։ Մեր զրու­ցակ­ցի հա­ղորդ­մամբ՝ շա­րու­նակ­վում է վար­ձատր­վող հա­սա­րա­կա­կան աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման մի­ջո­ցով գոր­ծա­զուրկ­նե­րի ժա­մա­նա­կա­վոր զբաղ­վա­ծու­թյան ա­պա­հով­ման ծրա­գի­րը։
Վար­ձատր­վող հա­սա­րա­կա­կան աշ­խա­տան­քի ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման ա­ռա­վե­լա­գույն ժամ­կե­տը ե­րեք ա­միս է։ Այդ շր­ջա­նակ­նե­րում կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րի կամ մա­տուց­ված ծա­ռա­յու­թյուն­նե­րի դի­մաց մեկ աշ­խա­տան­քա­յին օր­վա հա­մար ա­ռա­վե­լա­գույ­նը վճար­վում է 6 հա­զար 330 դրամ՝ նե­րա­ռյալ ե­կամ­տա­յին հար­կը և օ­րեն­քով սահ­ման­ված դեպ­քում՝ սո­ցիա­լա­կան վճա­րը։ Ծրագ­րի ար­ժե­քը չի կա­րող գե­րա­զան­ցել 20 մլն. դրա­մը։
ԱՀ սո­ցիա­լա­կան զար­գաց­ման և միգ­րա­ցիա­յի նա­խա­րա­րու­թյան կող­մից կազ­մա­կերպ­վող աշ­խա­տան­քի տո­նա­վա­ճառ­նե­րը Հան­րա­պե­տու­թյու­նում զբաղ­վա­ծու­թյան ա­պա­հով­ման ծրագ­րե­րի բաղ­կա­ցու­ցիչն են։
Ըստ Հ. Պետ­րո­սյա­նի՝ օ­գոս­տո­սի 6-ին Ստե­փա­նա­կեր­տում կազ­մա­կերպ­ված աշ­խա­տան­քի տո­նա­վա­ճա­ռին մաս­նակ­ցել է 61 գոր­ծա­տու՝ 14 տար­բեր ո­լորտ­նե­րից՝ ներ­կա­յաց­նե­լով ա­վե­լի քան 1500 թա­փուր աշ­խա­տա­տեղ։
«Աշ­խա­տանք փնտ­րող­նե­րը հիմ­նա­կա­նում մեզ դի­մում են բարձր աշ­խա­տա­վար­ձով ու, այս­պես կոչ­ված, հան­գիստ աշ­խա­տան­քի ակն­կա­լի­քով։ Կան բարձր ո­րա­կա­վո­րում պա­հան­ջող մաս­նա­գի­տու­թյուն­նե­րով աշ­խա­տա­տե­ղեր, որ տա­րի­նե­րով չեն հա­մալր­վում»,- ա­սաց գե­րա­տես­չու­թյան աշ­խա­տան­քի և զբաղ­վա­ծու­թյան բաժ­նի պե­տը։ Նրա տե­ղե­կաց­մամբ՝ ամս­վա կտր­ված­քով նա­խա­րա­րու­թյա­նը դի­մած աշ­խա­տանք փնտ­րող­նե­րից մոտ 10-15-ն ի­րենց ուղ­ղորդ­մամբ ա­պա­հով­վում է աշ­խա­տան­քով։
Աննա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ