[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐ­ԿԻ­ՐԸ ՄԵԾ ԿԱ­ՐԻՔ ՈՒ­ՆԻ ԱՐ­ՀԵՍ­ՏԱ­ՎՈՐ­ՆԵ­ՐԻ, ԲԱՆ­ՎՈ­ՐԱ­ԿԱՆ ՈՒ­ԺԻ, ԲՈՒ­ԺԱՇ­ԽԱ­ՏՈՂ­ՆԵ­ՐԻ, ՈՒ­ՍՈՒ­ՑԻՉ­ՆԵ­ՐԻ...

 

Անցած շաբաթ օրը Ստեփանակերտում անցկացվեց աշխատանքի տոնավաճառ` ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից: Ինչպես ասացին կազմակերպիչները, այն նպատակ ունի աշխատանք փնտրողներին և գործատուներին մեկտեղել ընդհանուր հարթակում՝ երես առ երես, որպեսզի ավելի հեշտ լինի ստանալ հուզող հարցերի պատասխաններն ու փոխշահավետ պայմանավորվածությունների հանգել: Այդ գաղափարի շուրջ հավաքվել էր 61 գործատու, որոնք առաջարկում էին 10-ից ավելի ոլորտներից  200-ից ավել մասնագիտություններով ավելի քան  1500 թափուր աշխատատեղ: 

Տո­նա­վա­ճա­ռի մուտ­քում տե­ղադր­ված վա­հա­նակ­նե­րին նշ­ված էին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, թա­փուր հաս­տիք­նե­րը և տա­ղա­վար­նե­րի հա­մար­նե­րը: Իսկ տա­ղա­վար­նե­րը հեր­թա­կա­նու­թյամբ դա­սա­վոր­ված էին մուտ­քի մեծ վա­հա­նա­կից սկ­սած, որ­տեղ նս­տած էին տվյալ կազ­մա­կեր­պու­թյան աշ­խա­տա­կից­ներ, և աշ­խա­տանք փնտ­րող­նե­րը կա­րող էին մո­տե­նալ ու ի­րենց հե­տաք­րք­րող հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րն ստա­նալ աշ­խա­տան­քի բնույ­թի, աշ­խա­տա­վար­ձի չա­փի, պա­հանջ­վող հմ­տու­թյուն­նե­րի և այլ­նի մա­սին:
Մուտ­քի վա­հա­նակ­նե­րից իսկ պարզ է դառ­նում, որ ա­մե­նից շատ թա­փուր աշ­խա­տա­տե­ղեր ու­նեն շի­նա­րա­րու­թյան, ա­ռող­ջա­պա­հու­թյան, կր­թու­թյան ո­լորտ­նե­րը: Շի­նա­րա­րա­­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի տա­ղա­վար­նե­րի մոտ պո­տեն­ցիալ շա­հա­ռու­նե­րը, կա­րե­լի է ա­սել, կանգ չէին առ­նում: Այն, որ շի­նա­րա­րու­թյան ո­լոր­տը ար­հես­տա­վոր­նե­րի և բան­վոր­նե­րի մեծ կա­րիք ու­նի, նոր երևույթ չէ: Բայց ներ­կա­յում այդ սղու­թյունն ա­վե­լի է զգաց­վում: Այս­տեղ էր Ար­ցա­խում շի­նա­րա­րա­կան խո­շոր և հին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից մե­կը՝ «Պանտ»-ը: Ի դեպ, տո­նա­վա­ճա­ռում ե­զա­կի էին դեպ­քե­րը, երբ տա­ղա­վա­րը ներ­կա­յաց­նում էր հենց ին­քը՝ տվյալ կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րը: Աշ­խա­տանք փնտ­րող­նե­րը «Պանտ»-ի ղե­կա­վար Սեր­գեյ Հա­րու­թյու­նյա­նից, «Միք­շին»-ի տնօ­րեն Ա­շոտ Մա­նու­չա­րյա­նից՝ ա­ռա­ջին ձեռ­քից կա­րող էին ստա­նալ ի­րենց հե­տաք­րք­րող հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը: Ե՜վ այս, և՜ մյուս շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի պա­հան­ջար­կը միան­ման է: Այս­պես, «Պանտ»-ին հար­կա­վոր են բան­վոր՝ 80, շա­ղա­փի մաս­նա­գետ՝ 20, ամ­րա­կորդ՝ 10 և այլ աշ­խա­տող­ներ, «Գրանդ ա­լյանս»՝ սա­լի­կա­պա­տող՝ 60, բե­տո­նա­գործ՝ 20, քար­տաշ՝ 20 և այլն, «Եվ­րոստ­րոյ»՝ ներ­կա­րար՝ 100, բե­տո­նա­գործ՝ 30, «Միք-շին»՝ ներ­քին հար­դար­ման աշ­խա­տանք­ներ՝ 30, «Կա­պա­վոր»՝ էքս­կա­վա­տո­րի մե­քե­նա­յա­գետ-վա­րորդ-15, բան­վոր՝ 70: Այս շար­քը կա­րե­լի է շա­րու­նա­կել: Եվ բո­լո­րն աշ­խա­տող­նե­րի պա­կա­սի հա­մար գրե­թե նույն պատ­ճառ­ներն են նշում. ներ­կա­յում շի­նա­րա­րու­թյան ծա­վալ­նե­րը մե­ծա­ցել են, Հա­յաս­տա­նից հի­մա աշ­խա­տող­ներ չեն գա­լիս, հա­վա­նա­բար« դար­ձյալ նույն պատ­ճա­ռով. այն­տեղ էլ է շի­նա­րա­րու­թյան ծա­վա­լը մե­ծա­ցել, իսկ ե­րի­տա­սարդ­նե­րը նա­խընտ­րում են ա­վե­լի բարձր վար­ձատր­վող ու թեթև աշ­խա­տանք կամ էլ… չեն ու­զում աշ­խա­տել: Իսկ շի­նա­րա­րու­թյան մեջ աշ­խա­տա­վար­ձը, հա­մե­նայն դեպս, ցած­րե­րից չէ, ինչ­պես վկա­յեց Ս. Հա­րու­թյու­նյա­նը՝ հե­տաք­րք­րվող ե­րի­տա­սարդ­նե­րից մե­կին. «Բան­վոր կա, որ գա­լիս է քնում: Բան­վոր էլ կա, որ շատ լավ է աշ­խա­տում, աշխ­ղե­կը ան­մի­ջա­պես հաս­կա­նում է՝ ինչ տե­սակ աշ­խա­տող է: Բան­վո­րն օ­րա­կան ստա­նում է 6-7 հա­զար դրամ, լավ բան­վո­րը՝ 8000 դրամ, լա­վա­գույ­նը` 9000 դրամ»: Ե­րի­տա­սար­դը հե­տաք­րքր­վեց, թե ինչ պի­տի ա­նի բան­վո­րը:
«Ար­մա­տու­րա պի­տի կա­պի, վար­պե­տին օգ­նի, պետք լի­նի՝ բա­հով աշ­խա­տի: Իս­կա­կան տղա­մար­դու աշ­խա­տանք»,-բա­ցատ­րեց Ս. Հա­րու­թյու­նյա­նը: Ե­րի­տա­սար­դը հե­ռա­խո­սա­հա­մար խնդ­րեց: Ս. Հա­րու­թյու­նյա­նը տվեց ի­րենց կող­մից կա­ռուց­վող ե­րեք բազ­մա­հարկ շեն­քե­րից մե­կի շին­ղե­կա­վա­րի հա­մա­րը՝ ա­վե­լաց­նե­լով. «Լավ սվարշ­չիկ (ե­ռակ­ցող) բե­րես, օ­րա­կան մինչև 11 հա­զար դրամ կտամ»: «Բայց չպի­տի՞ մաս­նա­գետ լի­նի»,- հարց­նում եմ:
«Ե­թե լավ ջա­հել գա, կու­ղար­կեմ սվարշ­չի­կի հետ աշ­խա­տե­լու, որ սո­վո­րի, ու­րախ կլի­նեմ», -պա­տաս­խա­նեց Ս. Հա­րու­թյու­նյա­նը: Դե, իսկ պատ­րաս­տի ար­հես­տա­վոր­նե­րի մա­սին էլ խոսք չկա, նրանք պա­հանջ­ված ու պա­հանջ­ված են:
«Փոթդ­րաթ­չուն ամ­սա­կան մինչև մեկ մի­լիոն դրամ ենք տա­լիս»,- շա­րու­նա­կում է «Պանտ»-ի տնօ­րե­նը:
Այդ պա­հին տա­ղա­վա­րին մո­տե­ցավ ԱՀ պե­տա­կան նա­խա­րար Ար­տակ Բեգ­լա­րյա­նը և «հե­տաքր­քր­վե­լով» խոր­հուրդ տվեց. «Այդ­պես որ ման գաք` աշ­խա­տող չեք գտ­նի, ա­վե­լի լավ է ե­րե­խա­ներ վերց­նեք և սո­վո­րեց­նեք, դա­սըն­թաց­ներ կազ­մա­կեր­պեք, շր­ջեք բու­հե­րով»:
«Այդ­պես էլ ենք ա­նում, բայց քա­նակ չկա,- ա­սաց Ս. Հա­րու­թյու­նյա­նը,- աշխ­ղեկ­նե­րի հա­մար մտել ենք բու­հե­րը: Մի աղ­ջիկ ին­ժե­ներ է պետք, որ ակ­տե­րը գրի, բայց չենք գտ­նում»:
Շուրջ 100 բու­ժաշ­խա­տո­ղի թա­փուր տեղ կա ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տում: Բժիշկ­նե­րի պա­հան­ջարկ է զգաց­վում ինչ­պես Ստե­փա­նա­կեր­տում, այն­պես էլ շր­ջան­նե­րում:
«Տա­րե­կան նպա­տա­կա­յին տե­ղե­րով 30-ից ա­վե­լի դի­մորդ է ըն­դուն­վում Երևա­նի բժշ­կա­կան հա­մալ­սա­րան, դար­ձյա՞լ չեն հա­մալ­րում»,- մեր հար­ցին ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի ներ­կա­յա­ցու­ցի­չը պա­տաս­խա­նեց, որ ա­վար­տե­լուց հե­տո բո­լո­րը չէ, որ վե­րա­դառ­նում են Ար­ցախ, դա­տա­կան ճա­նա­պար­հով պե­տու­թյանն են վե­րա­դարձ­նում պա­հանջ­ված գու­մա­րը, և դրա­նով ի­րենց պայ­մա­նագ­րա­յին պար­տա­վո­րու­թյու­նը կա­տա­րած հա­մա­րում: «Մենք չու­նենք բժիշկ, որ աշ­խա­տանք չու­նե­նա»,- պար­զա­բա­նեց նա:
Ի տար­բե­րու­թյուն բժիշկ­նե­րի` մի­ջին բու­ժաշ­խա­տող­նե­րի պա­հան­ջար­կը մայ­րա­քա­ղա­քում բա­ցա­կա­յում է, բայց շր­ջան­նե­րում կա, իսկ աշ­խա­տան­քի տո­նա­վա­ճա­ռում տա­ղա­վա­րին մո­տե­ցող­նե­րը հենց Ստե­փա­նա­կեր­տում էին աշ­խա­տանք ու­զում:
Կր­թու­թյան ո­լոր­տում, մաս­նա­վո­րա­պես, դպ­րոց­նե­րում, ու­սու­ցիչ­նե­րի թա­փուր տե­ղե­րի երևույ­թը նոր չէ: Պար­տա­դիր չէ, որ տո­նա­վա­ճառ լի­նի, որ­պես­զի այդ պա­հան­ջը ներ­կա­յաց­վի հան­րու­թյա­նը: Ա­մեն տա­րի նա­խա­րա­րու­թյու­նը հայ­տա­րա­րու­թյուն է տա­լիս ու­սու­ցիչ­նե­րի թա­փուր տե­ղե­րի մա­սին, ո­րոնք հա­մալր­վում են մաս­նա­կիո­րեն: Տո­նա­վա­ճա­ռում կր­թու­թյան տա­ղա­վա­րն ա­մե­նա­մար­դա­շատ­նե­րից էր: Բայց մո­տե­ցող­նե­րը ցան­կու­թյուն էին հայտ­նում աշ­խա­տել Ստե­փա­նա­կեր­տում կամ մայ­րա­քա­ղա­քին մոտ գյու­ղե­րի դպ­րոց­նե­րում: Իսկ թո­շա­կա­ռու­նե­րին չեն գրան­ցում:
Տո­նա­վա­ճա­ռում նաև «Գրի­գոր Նա­րե­կա­ցի» և «Մես­րոպ Մաշ­տոց» հա­մալ­սա­րան­ներն էին ներ­կա­յաց­րել դա­սա­խոս­նե­րի թա­փուր տե­ղե­րը: Հայտ­նի է, որ բու­հե­րը տա­րեց­տա­րի քիչ թվով ու­սա­նող­ներ են հա­վա­քագ­րում և գնա­լով շա­տա­նում են մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի, հատ­կա­պես՝ ման­կա­վար­ժա­կան, թա­փուր տե­ղե­րը: Բայց որ ար­դեն նաև դա­սա­խոս­նե­րի կա­րիք կա, քիչ է ա­սել՝ զար­մանք է հա­րու­ցում: Չէ՞ որ բու­հը՝ բուհ է ա­ռա­ջին հեր­թին ու­սա­նո­ղով և դա­սա­խո­սով:
Աշ­խա­տան­քի տո­նա­վա­ճա­ռը սրա­նով չի ա­վարտ­վում. թա­փուր տե­ղե­րով վա­հա­նակ­նե­րը տե­ղադր­ված են Ստ. Շա­հու­մյա­նի ան­վան պու­րա­կում և ով­քեր չեն մաս­նակ­ցել տո­նա­վա­ճա­ռին, կա­րող են ծա­նո­թա­նալ այդ­տեղ: Այն տե­ղադր­ված է նաև սո­ցիա­լա­կան զար­գաց­ման և միգ­րա­ցիա­յի նա­խա­րա­րու­թյան կայ­քում: Ար­դյունք­նե­րը պարզ կդառ­նան մի եր­կու ամ­սից:
Ի­հար­կե, եվ­րո­պա­կան չա­փա­նիշ­նե­րով աշ­խա­տան­քի տո­նա­վա­ճառ կազ­մա­կեր­պե­լը գնա­հա­տե­լի է, բայց մեր պա­րա­գա­յում, երբ բո­լո­րիս ցան­կու­թյունն է ապ­րել և ապ­րեց­նել Ար­ցա­խը, պա­հանջ­վում է անց­կաց­նել գոր­ծուն մի­ջո­ցա­ռում­ներ՝ սկ­սած գյու­ղե­գյուղ շր­ջե­լուց և ա­ռե­րես հան­դի­պե­լով մարդ­կանց հետ, ինչ­պես ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ են ձայ­ներ հա­վա­քում, վեր­ջաց­րած՝ հա­մա­լիր և կտ­րուկ մի­ջո­ցա­ռում­ներ ի­րա­կա­նաց­նե­լով:

Սվետլանա Խաչատրյան