Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՄԵԾԱԾԱՎԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

 

Արցախի ջրային կոմիտեի նպատակն է նաև՝ առաջին հերթին նպաստել գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության ապահովմանը և ներդրումների ավելացմանը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱՀ ջրային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արարատ Խաչատրյանը՝ հավելելով, որ ոռոգման համակարգերի ներդրմամբ և ընդլայնմամբ նպաստում են ինչպես գյուղատնտեսության զարգացմանը, այնպես էլ նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Նրա խոսքով՝ ոռոգման ջրի հետ կապված խնդիրների հիմնական պատճառը դրա անխնա օգտագործումն է։

-Մեր հա­սա­րա­կու­թյու­նը պետք է գի­տակ­ցի, որ ջու­րը պե­տա­կան հարս­տու­թյուն է և այն հնա­րա­վո­րինս խնա­յո­ղա­բար օգ­տա­գոր­ծի։ Այս ուղ­ղու­թյամբ բա­ցատ­րա­կան աշ­խա­տանք­ներ ենք տա­նում: Ընդ­հա­նուր առ­մամբ, ո­ռոգ­ման ջրի խն­դի­րը լու­ծե­լու հա­մար ջրամ­բար­ներ ենք կա­ռու­ցում։ Այ­սօր պե­տա­կան ծրագ­րով ա­ռաջ­նա­յի­նը Պա­տա­րա­յի ջրամ­բա­րի կա­ռու­ցումն է, ո­րի մի­ջո­ցով ա­ռա­ջին հեր­թին Ստե­փա­նա­կեր­տի խմե­լու ջրի հարցն ենք լու­ծե­լու, ա­պա Աս­կե­րա­նի շր­ջա­նի Այ­գես­տա­նի, Հով­սե­փա­վա­նի, Աստ­ղա­շե­նի և Նո­րա­գյու­ղի մոտ 2500 հեկ­տար հո­ղա­տա­րածք ո­ռո­գո­վի ենք դարձ­նե­լու։ Պա­տա­րա­յի ջրամ­բա­րից բեր­վող ջրագ­ծի աշ­խա­տանք­ներն ա­վարտ­ման փու­լում են։ Այս պա­հին ջրագ­ծի փոր­ձար­կում ենք ի­րա­կա­նաց­նում և միա­ժա­մա­նակ օ­գոս­տո­սի 8-ից Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քին 50 լ/վրկ ջուր է մա­տա­կա­րար­վում: Այ­դու­հան­դերձ, որ­պես­զի այդ հա­մա­կար­գը լիար­ժեք գոր­ծի, պետք է ջրամ­բարն ամ­բող­ջու­թյամբ կա­ռուց­վի, ո­րի աշ­խա­տանք­նե­րը կա­վարտ­վեն նա­խա­տես­ված ժամ­կետ­նե­րում՝ 2025 թվա­կա­նին,- ման­րա­մաս­նեց մեր զրու­ցա­կի­ցը՝ նշե­լով, որ կա­ռուց­վում է նաև Հի­լի­սի ջրամ­բա­րը, որ­տեղ 450 հա­զար խո­րա­նարդ մետր ջուր է կու­տակ­վե­լու։ Ջրամ­բա­րի շի­նաշ­խա­տանք­նե­րի 80 տո­կոսն ար­դեն ա­վարտ­վել է։
Ա. Խա­չատ­րյա­նի հա­վաստ­մամբ՝ ո­ռոգ­ման ցան­ցի ընդ­լայն­ման հա­մար պետք է նախ ջրի աղ­բյուր­ներ ստեղծ­վեն: Նախևա­ռաջ ո­ռո­գո­վի են դարձ­նում այն տա­րածք­նե­րը, ո­րոնք մոտ են գտն­վում ջրի աղ­բյու­րին, որ­պես­զի աշ­խա­տանք­նե­րը հեշտ լի­նեն, իսկ ծախ­սե­րը՝ քիչ։ Ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն է տր­վում նաև ա­ռաջ­նագ­ծին մոտ գտն­վող գյու­ղե­րի հո­ղա­տա­րածք­նե­րին, որ­պես­զի մարդ­կանց նաև ա­պա­հո­վեն աշ­խա­տա­տե­ղե­րով։ Նշեց, որ այ­սօր­վա դրու­թյամբ մեծ ներդ­րում­ներ են կա­տա­րել Մար­տու­նու շր­ջա­նի Բեր­դա­շեն գյու­ղում, որ­տեղ բնակ­չու­թյու­նը հիմ­նա­կա­նում զբաղ­վում է գյու­ղատն­տե­սու­թյամբ, մաս­նա­վո­րա­պես՝ բան­ջա­րա­բոս­տա­նա­յին կուլ­տու­րա­նե­րի մշա­կու­թյամբ և այ­գե­գոր­ծու­թյամբ։
-Պա­տե­րազ­մից հե­տո ջրի աղ­բյուր­նե­րի մեծ մա­սը մնա­ցել է թշ­նա­մու հս­կո­ղու­թյան տակ, այդ թվում՝ Մար­տա­կեր­տի ո­ռոգ­ման ջու­րը, ո­րի հետևան­քով հա­րա­կից տա­րածք­նե­րը ինք­նա­հոս ջրով չեն կա­րո­ղա­նում ո­ռո­գել։ Այն­տեղ նա­խա­տես­վում է կա­ռու­ցել ար­տե­զյան ջր­հոր­եր։ Այն տա­րածք­նե­րում, որ­տեղ ո­ռոգ­ման ջրի խն­դիր է ա­ռա­ջա­նում, կա­ռուց­վում են նաև նոր ջրամ­բար­ներ։ Նշեմ, որ այս ե­ղա­նակ­նե­րով բո­լոր հո­ղա­տա­րածք­ներն էլ հնա­րա­վոր է ո­ռո­գո­վի դարձ­նել՝ ել­նե­լով պե­տու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից,-ա­սաց Ա. Խա­չատ­րյա­նը և ա­վե­լաց­րեց, որ Ջրա­յին կո­մի­տեն ո­ռոգ­ման հա­մա­կար­գե­րի ներ­դր­ման հա­մար 1500 հեկ­տար հո­ղա­տա­րած­քի պայ­մա­նա­գիր է կն­քել, ո­րից 1400-ը ո­ռո­գո­վի են դարձ­րել։
Մեր զրու­ցակ­ցից տե­ղե­կա­ցանք, որ պե­տու­թյու­նը խթա­նում է ո­ռոգ­ման ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րի՝ կա­թի­լա­յին և անձրևաց­ման հա­մա­կար­գե­րի ներ­դր­մա­նը։ Մաս­նա­վո­րա­պես՝ կա­թի­լա­յին ո­ռո­գու­մը մե­թոդ է, ո­րի դեպ­քում ջու­րը փոքր չա­փա­բա­ժին­նե­րով մա­տա­կա­րար­վում է բույ­սե­րի ար­մա­տա­յին հա­մա­կարգ։ Այն ա­պա­հո­վում է ջրի և այլ ռե­սուրս­նե­րի զգա­լի խնա­յո­ղու­թյուն։ Ջրա­յին ռե­ժի­մի կար­գա­վոր­ման շնոր­հիվ ա­ճում է մշա­կա­բույ­սե­րի բեր­քատ­վու­թյու­նը։ Այս եր­կու մե­թոդ­նե­րը հիմ­նա­կա­նում օգ­տա­գործ­վում են այ­գի­նե­րի և բան­ջա­րա­բոս­տա­նա­յին կուլ­տու­րա­նե­րի ո­ռոգ­ման հա­մար։
-Պետք է գի­տակ­ցենք, որ ա­ռաջ­նա­գի­ծը միայն զին­վո­րի­նը չէ, ա­ռաջ­նագ­ծա­մերձ հո­ղը մշա­կողն էլ է դիր­քա­պահ։ Ջրա­յին կո­մի­տեն էլ իր հեր­թին ա­ջակ­ցում է բնակ­չու­թյանն այդ գոր­ծում,-ա­վե­լաց­րեց մեր զրու­ցա­կի­ցը։

Աննա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ