[ARM]     [RUS]     [ENG]

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության վճարման գործընթացը

 

Սկսվել է 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով 40 հազար դրամական աջակցության տրամադրման գործընթացը: Այս մասին հայտնում են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից: Փոխանցումները կատարվում են փուլային տարբերակով՝ ըստ բանկերի և փոստերի: Առաջին փուլով կատարվել են «Արցախբանկի» մի խումբ շահառուների փոխանցումները: