Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Մինչև տարեվերջ նախատեսվում է 500 բնակարան տրամադրել տեղահանվածներին

 

Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկավորման միջոցով բնակտարածք ձեռք բերելու նպատակով վկայագիր է ստացել 43 շահառու ընտանիք:

 ԱՀ բնա­կա­րա­նա­յին հար­ցե­րի կո­մի­տեի նա­խա­գահ Ար­մեն Ման­գա­սա­րյա­նի խոսքով՝ նշված աջակցությունից կարող են օգտվել  44-օրյա պատերազմի հետևանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքները: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 30-ն է: Եթե շահառուների գործերում պակաս փաստաթղթեր չեն լինում, դիմում են Կոմիտեին ու սեղմ ժամկետում ստանում վկայագրերը: Անդրադառնալով բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով 40 000 դրամական արդեն իսկ մեկնարկած աջակցությանը՝ մեր զրուցակիցը ասաց, որ նրանք, ովքեր սկզբում մերժվել են, բայց հետագայում շահառու ճանաչվել, կարող են օգտվել աջակցությունից՝ սեպտեմբերի 12-18-ը ներառյալ՝ համապատասխան կայքում հայտագրվելու միջոցով: Նշեց, որ 1600-ից ավելի մերժված հայտերից ունեցել են բողոքարկումներ, որոնց արդյունքում այս պահի դրությամբ շուրջ 600-ը բավարարվել է:  

 «Մինչ այսօր ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն 377 բնակելի տներ և նորակառույց շենքերից բնակարաններ է տրամադրել զոհված անձանց ընտանիքներին, 1-ին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամներին, 5 և ավելի անչափահաս զավակներ ունեցողներին, տեղահանված, փախստական, ՊԲ գործող և պահեստազորի զինծառայողներին, ինչպես նաև ծնողազուրկ անձանց ընտանիքներին, այդ թվում՝ 312-ը՝  Ստեփանակերտում, 48-ը՝ Ասկերանի շրջանում, 17-ը՝ Մարտունու շրջանում: 300-ից ավելի բնակարաններ էլ երկրորդային շուկայից է պետության կողմից գնվել ու տրամադրվել շահառուներին:

Կան նաև ընտանիքներ, որոնք բնակվում են պետության կողմից վերակառուցված կամ վերանորոգված բնակարաններում: Արդյունքում, ընդհանուր առմամբ, շուրջ 1000 ընտանիքի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է բնակարան»,-մանրամասնեց Կոմիտեի նախագահը:  

 Ա. Ման­գա­սա­րյա­նի հաղորդմամբ՝ մինչև տարեվերջ նախատեսվում է Արցախի Հանրապետությունում  շուրջ 500 բնակարան տրամադրել բռնազավթված համայնքներից տեղահանվածներին:

Աննա Ալեքսանյան