Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ՝ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ...

Մեծ շինհարթակի վերածված Ստեփանակերտի շինհրապարակներից բազմիցս «Ազատ Արցախ»- ի էջերում ռեպորտաժներ ենք հրապարակել... Մի շարք օբյեկտներում արդեն ավարտին են հասցվել շինաշխատանքները՝ ուրախություն պարգևելով մեր տնազուրկ հայրենակիցներին։

Աշ­խա­տանք­նե­րի մի մա­սը դեռևս ըն­թաց­քի մեջ է... Տիգ­րան Մե­ծ 36 հաս­ցեում նույն­պես այս օ­րե­րին բուռն շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում։ Տեխ­նի­կա­կան մի շարք հան­գա­մանք­նե­րով պայ­մա­նա­վոր­ված` գրե­թե յոթ ա­միս այս­տեղ շի­նա­րա­րու­թյու­նը դա­դա­րեց­վել էր։ Եր­կու­սու­կես ա­միս ա­ռաջ կր­կին հա­վաք­վել են կի­սատ թո­ղած գոր­ծը ա­վար­տին հասց­նե­լու նպա­տա­կադ­րու­թյամբ։ «Գրանտ Ավ­տո» ՍՊԸ աշխ­ղեկ Սմ­բատ Գա­լո­յա­նի պար­զա­բան­մամբ` 2021 թվա­կա­նի գար­նա­նը մեկ­նար­կած աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վել են մինչև տա­րե­վերջ, ո­րից հե­տո խն­դիր­ներ են ու­նե­ցել պատ­վի­րա­տու կազ­մա­կեր­պու­թյան հետ։ Ներ­կա­յումս կր­կին լայն թա­փով շի­նա­րա­րու­թյուն է ըն­թա­նում։ Աշխ­ղե­կի պար­զա­բան­մամբ` նոր թա­ղա­մա­սի 70-80 տո­կոսն ար­դեն պատ­րաստ է, մոտ ժա­մա­նակ­ներս կա­վար­տեն ու ձեռ­նա­մուխ կլի­նեն տա­րած­քի բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րին: Թա­ղա­մասն ու­նե­նա­լու է կա­նա­չա­պատ տա­րածք, ե­րե­խա­նե­րի հա­մար նա­խա­տես­ված խա­ղահ­րա­պա­րակ, տա­ղա­վար­ներ մե­ծե­րի հա­մար և այլն։ Տաս­նյոթ բնա­կա­րա­նա­նոց թա­ղա­մա­սի յու­րա­քան­չյուր բնա­կա­րան 72 քառ. մ է, պատշ­գամբ­նե­րի հետ միա­սին 80 քառ. մ՝ իր բո­լոր հար­մա­րու­թյուն­նե­րով։ Բնա­կա­րան­նե­րի հիմ­նա­կան շի­նա­նյու­թը հա­տուկ վե­րամ­շա­կում ան­ցած սո­ճե­նու փայտն է։ Այն ոչ միայն չհր­կիզ­վող է, այլև ջեր­մա­կա­յուն, ա­րագ հա­վաք­վող, ձմ­ռա­նը՝ տաք, ամ­ռա­նը՝ հով։ Շի­նաշ­խա­տանք­նե­րի վեր­ջին փու­լում դր­սի կող­մից ցե­մենտ-ա­վա­զով սվա­ղե­լու են և շեն­քը թող­նե­լու է քա­րա­շե­նի տպա­վո­րու­թյուն։ Հար­մա­րա­վետ երկ­հար­կա­նի բնա­կա­րան­ներն ա­միս­ներ անց կըն­դու­նեն տան­տե­րե­րին, այդ օր­վան բնա­կիչ­նե­րից ա­վե­լի ան­համ­բեր սպա­սում են շի­նա­րար­նե­րը, ո­րոնք ջանք ու ե­ռանդ չեն խնա­յել ի­րենց տնա­վեր-բնա­վեր հայ­րե­նա­կից­նե­րին օր ա­ռաջ տա­նի­քով ա­պա­հո­վե­լու հա­մար։ Շի­նա­նյու­թե­րի ու վար­պետ-շի­նա­րար­նե­րի պա­կաս չու­նեն, մա­տա­կա­րա­րում­նե­րը կա­տար­վում են ժա­մա­նա­կին, եր­կու­սու­կես տաս­նյա­կից ա­վե­լի աշ­խա­տող ձեռք կա, ո­րոնք, ինչ­պես ա­սում են, խփում են նույն մե­խին, հա­ճախ աշ­խա­տան­քա­յին ժա­մից հե­տո էլ մնա­լով ու աշ­խա­տե­լով՝ սի­րով ու ջա­նա­սի­րու­թյամբ։
Շի­նա­րար­նե­րի մեծ մա­սը հադ­րութ­ցի­ներ են, նրանք լավ գի­տեն` ինչ է նշա­նա­կում գլ­խին ծածկ չու­նե­նալ, ու ի­րենց բախ­տա­կից­նե­րի հա­մար տուն են շի­նում այն հույ­սով, որ նոր բնա­կա­րա­նում ա­մեն ինչ նո­րո­վի է լի­նե­լու, նոր կյանք են սկ­սե­լու, ու կր­կին ա­րա­րե­լու, ապ­րե­լու, շե­նաց­նե­լու են պա­տառ-պա­տառ ե­ղած Եր­կի­րը` ի հե­ճուկս չար ու չկա­մե­ցող հարևան­նե­րի։
Վար­պետ-շի­նա­րար Միհ­րան Ման­գա­սա­րյա­նը ներ­քին հար­դար­ման աշ­խա­տանք­ներ է կա­տա­րում: Ար­դեն մեկ ա­միս ոչ մի բա­նի պա­կաս չու­նենք՝ ա­սում է, մնում է ժամ­կետ­նե­րի մեջ տե­ղա­վոր­վենք։
Նրա կար­ծի­քով՝ շի­նա­րա­րի աշ­խա­տան­քը ծանր չէ, ե­թե գործդ սի­րում ես՝ հեշտ է ստաց­վում, հա­կա­ռակ դեպ­քում ի­մաստ չու­նի հա­ջո­ղու­թյուն ակն­կա­լել առ­հա­սա­րակ... Ժո­ղովր­դա­կան խոսքն է մեջ­բե­րում Միհ­րա­նը. «Ե­թե չչա­րար­վես, գե­տից ձուկ էլ չես բռ­նի»։ Ա­տաղ­ձա­գործ Միհ­րա­նը, չնա­յած ե­րի­տա­սարդ տա­րի­քին, բազ­մա­փորձ է, վաղ տա­րի­քում է այդ ար­հես­տում հմ­տա­ցել, հի­մա էլ իր որ­դուն՝ 11-ա­մյա Սամ­վե­լին է հե­տը բե­րում, որ ար­հեստ սո­վո­րի, ինչ­պես ժո­ղո­վուրդն է ա­սում` կռ­նա­տա­կին մի կտոր հաց ու­նե­նա, հե­տո, երբ դպ­րոցն ա­վար­տի՝ բարձ­րա­գույն կր­թու­թյուն էլ կս­տա­նա, այժմ, քա­նի ա­զատ ժա­մա­նակ ու­նի, փե­շակ է սո­վո­րում, ի՞նչ ի­մա­նաս, կյանք է, մեկ էլ տե­սար պետք ե­կավ։ Փոր­ձե­ցինք զրույ­ցի ներ­քա­շել Սամ­վե­լին, մի փոքր դժ­կա­մու­թյամբ /ա­վե­լի շատ հոր ներ­կա­յու­թյու­նից էր քաշ­վում/, սա­կայն տե­ղի տվեց... խոս­տո­վա­նեց, որ փայ­տի հետ աշ­խա­տելն ի­րեն դուր է գա­լիս, դպ­րո­ցում էլ երկ­րորդ հերթ է, լավ պի­տի սո­վո­րի, որ հայ­րի­կը թող­նի իր հետ գոր­ծի գա։
Հյուս­նի օգ­նա­կան Է­րիկ Ստե­փա­նյա­նին խնդ­րե­ցինք մի փոքր կտր­վել իր գոր­ծից ու մեզ հետ եր­կու խոսք փո­խա­նա­կել։ Իս­կույն հա­մա­ձայ­նեց, ա­սե­լիք ու­ներ, սիր­տը լիքն էր, մտա­հո­գու­թյուն­նե­րը շատ են ու ա­նանձ­նա­կան... Ին­քը տուն ու տեղ ու­նի, չորս զա­վակ­ներն իր ձեռ­քին են նա­յում, աշ­խա­տում-հասց­նում է, բայց երբ տես­նում է` իր հայ­րե­նա­կից­նե­րը դժ­վա­րու­թյուն­նե­րի մեջ են, սիր­տը կուչ է գա­լիս, նրանց հոգ­սերն ի­րե­նը դարձ­րած աշ­խա­տում է իր լու­ման բե­րել, որ նրանք էլ գլխ­նե­րին ծածկ ու­նե­նան, այ միայն այդ ժա­մա­նակ նրա սր­տին հո­վու­թյուն կգա։ Ինքն էլ Բաք­վում ծն­ված ու մե­ծա­ցած, մի օր Բաք­վից փախս­տա­կա­նի կար­գա­վի­ճա­կով է Ստե­փա­նա­կերտ հա­սել, իր նոր բույ­նը հյու­սել շյուղ առ շյուղ։ Այ­սօր­վա պես հի­շում է՝ 88-ի դեկ­տեմ­բե­րի 7-ին ի­ջել է «Զվարթ­նոց» օ­դա­նա­վա­կա­յա­նում, ու հենց այդ­տեղ էլ ա­ռել ա­ղե­տա­լի երկ­րա­շար­ժի բո­թը։ Կյան­քի հան­դեպ իր ու­րույն փի­լի­սո­փա­յու­թյունն ու­նե­ցող Է­րի­կը հա­վա­տում է, որ մի օր իր ազ­գի հա­մար էլ հա­ջո­ղու­թյան դուռ կբաց­վի ու այդ հույ­սով էլ նա իր բա­ժին քարն է քա­րի վրա դնում։ Սա­կա­վա­խոս զրու­ցա­կիցս մի ցան­կու­թյուն ու­նի. տա Աստ­ված, որ բո­լոր տնա­զուրկ­նե­րը մի օր վե­րա­դառ­նան ի­րենց օ­ջախ­նե­րը։
Մի­խա­յիլ Սա­նա­մյա­նին երկ­րորդ ան­գամ էինք հան­դի­պում այս տե­ղա­մա­սում։ Հին ծա­նո­թի պես զրույ­ցի նս­տե­ցինք։ Կյան­քի ու աշ­խար­հի հետ իր մեծ կռիվն ու­նե­ցող վար­պետ Մի­խա­յի­լը յոթ ա­միս շա­րու­նակ սպա­սել է, որ կր­կին վերս­կս­վեն ի­րենց աշ­խա­տանք­նե­րը։ Նա գոր­ծը կի­սատ թող­նել չի սի­րում, ա­մեն օր գոր­ծըն­կե­րոջ Արծ­վիկ Բա­դա­սյա­նի, Ռո­բերտ Հա­կո­բյա­նի հետ գա­լիս նա­յում էին տե­ղա­մա­սին, ծած­կում բաց տա­նիք­նե­րը ին­չով և ինչ­պես կա­րող էր, որ տե­ղում­նե­րից չվ­նաս­վեն, որ ստիպ­ված չլի­նեն կրկ­նա­կի ջանք թա­փել։ Կյան­քը սև ու սպի­տակ գույ­նե­րով տես­նող, կյան­քի սևն ու սպի­տա­կը մշ­տա­պես քն­նող վար­պետ Մի­խա­յի­լի ուշքն ու միտ­քը հայ­րե­նի Թաղ­լար գյու­ղում է, իր պա­պե­նա­կան օ­ջա­խում, նա չգի­տի, թե ե՞րբ և ինչ­պե՞ս, բայց մի օր, հաս­տատ, վե­րա­դառ­նա­լու է իր գյու­ղը։ Նրա դի­տարկ­մամբ՝ յու­րա­քան­չյուր ար­ցախ­ցու գլ­խով ան­ցա­ծը Շո­լո­խո­վյան մի պատ­մու­թյուն է, մեծ կտա­վի գործ... Մեր զրույ­ցի ամ­բողջ ըն­թաց­քում վար­պետ Մի­խա­յի­լի ձեռ­քե­րը բա­նում էին, իսկ միտ­քը հա­յի ե­տին խել­քից ան­գամ այդ­պես էլ դաս չքա­ղե­լու ինք­նա­վե­ճի մեջ է, նրա կռի­վը եր­կար է տևե­լու, այն­քան եր­կար, քա­նի դեռ չի ա­վարտ­վել չա­րի ու բա­րու` հա­վեր­ժա­կան թվա­ցող կռի­վը...

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ