Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԺԱՄԱՆԱԿԻՆ ԼՈՒԾԵԼ ԽՆԴԻՐԸ

Ոչ կենտրոնական փողոցներով անցնելիս հաճախ կարելի է ականատես լինել մոլախոտերի` հենց ասֆալտապատ մայթերի վրա, երբեմն էլ այնքան խիտ, որ անանցանելի է դառնում։ Մտովի ինքս ինձ հարցնում եմ՝ ե՞րբ են այս մայթերն անցանելի դառնալու։

Եր­կար սպա­սե­ցի` ակն­կա­լե­լով, որ քա­ղա­քի հա­մա­պա­տաս­խան խն­դիր­նե­րով զբաղ­վող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը կկա­տա­րեն անհրաժեշտ աշ­խա­տանք­ները, սա­կայն չտե­սա որևէ փո­փո­խու­թյուն։ Դի­մե­ցի Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տի տե­ղա­կալ Ռա­դի Աբ­րա­հա­մյա­նին, ով հա­մա­կար­գում է այդ ո­լորտ­ը։
Ըստ Ռ. Աբ­րա­հա­մյա­նի՝ հետ­պա­տե­րազ­մյան հայտ­նի պատ­ճառ­նե­րով քա­ղա­քի բնակ­չու­թյան զգա­լի ա­վե­լա­ցու­մը բե­րել է սպա­սարկ­ման աշ­խա­տանք­նե­րի ծա­վա­լի մե­ծաց­ման, իսկ աշ­խա­տող­նե­րի թիվն ու սպա­սար­կող տեխ­նի­կան ան­բա­վա­րար են, ե­ղած ուժն էլ հիմ­նա­կա­նում ուղղ­վում է սի­զա­մար­գե­րի ծա­ղիկ­նե­րի խնամ­քին, խոտ­հար­քին, կա­նա­չա­պատ տա­րածք­նե­րի ո­ռոգ­մա­նը։ Այդ պատ­ճա­ռով նշ­ված աշ­խա­տանք­նե­րը հե­տաձգ­վում են։ Աշ­խա­տող­նե­րի թի­վը լրաց­նե­լու նպա­տա­կով դի­մել են տե­ղա­հան­ված շր­ջան­նե­րի վար­չա­կազ­մե­րի ղե­կա­վար­նե­րին, քա­ղա­քա­պե­տե­րին, հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րին, բայց գրե­թե ար­դյուն­քի չեն հա­սել՝ չեն ցան­կա­նում նման աշ­խա­տա­վար­ձով կա­տա­րել այդ աշ­խա­տան­քը։ Տե­ղին է նշել, որ այդ աշ­խա­տանք­նե­րում ընդգրկված մար­դիկ գրե­թե բո­լո­րը թո­շա­կա­ռու­ներ են։ Տեխ­նի­կա­յի ար­դիա­կա­նաց­ման և պա­կա­սի մա­սին խնդ­րին տե­ղե­կաց­ված է կա­ռա­վա­րու­թյու­նը, քա­նի որ քա­ղա­քա­պե­տա­րա­նի բյու­ջեով անհ­նար է լու­ծել ֆի­նան­սա­տար այդ հար­ցը։
Հարց դր­վեց խնդ­րի լուծ­ման այլ տար­բե­րա­կի՝ բան­վոր­նե­րի աշ­խա­տա­վար­ձի բարձ­րաց­ման մա­սին։ Ռ. Աբրահամյանը ասաց, որ ստեղծված իրավիճակում, երբ տեղահանվածների համար ֆինանսատար բազում խնդիրներ են լուծվում, իրատեսական չէ այդ ոլորտի աշխատողների աշխատավարձի հարց բարձրացումը : Ան­շուշտ, դա հաս­կա­նա­լի է, բայց ե­թե մո­լա­խոտն ար­դեն քան­դում է նոր աս­ֆալ­տա­պատ մայ­թե­րը, ո­րի հետևան­քով կր­կին աս­ֆալ­տա­պա­տե­լու և, ի­հար­կե, ֆի­նան­սա­վո­րե­լու խն­դիր է ա­ռա­ջա­նա­լու, գու­ցե ճիշտ է ելքն այ­սօր գտ­նել։
Մյուս օրն այդ նույն փո­ղոց­նե­րով անց­նե­լիս, հա­ճե­լիո­րեն զար­մա­ցա. մայ­թե­րը, հե­նա­պա­տե­րը մո­լա­խո­տե­րից մաքր­ված էր։ Ի դեպ, Ռ. Աբ­րա­հա­մյա­նը կոչ ա­րեց քա­ղա­քա­ցի­նե­րին՝ հայտ­նել նման դեպ­քե­րի մա­սին, որ­պես­զի խն­դի­րը ժա­մա­նա­կին լուծ­վի։

Էմմա ԲԱԼԱՅԱՆ