[ARM]     [RUS]     [ENG]

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՊԱՀԱՆՋՈՂ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐ. ՈՐՆ Է ԼՈՒԾՈՒՄԸ

 

44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված ու բռնազավթված տարածքներում ամեն ինչ թողած ու ԱՀ և ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած հազարավոր քաղաքացիներ ժամանակ առ ժամանակ բողոքի տարբեր գործողություններ են կազմակերպում` բարձրաձայնելով չլուծվող խնդիրներն ու իրենց պահանջները: Հատկապես հաճախակի են դարձել պետական ու միջազգային  կառույցների դիմաց փախստականի միջազգային կարգավիճակ պահանջող ցույցերը: 

Ա­մեն ան­գամ լրատ­վա­մի­ջոց­նե­րի հետ զրույ­ցում նման հա­վաք­ներ նա­խա­ձեռ­նող «Հա­նուն Հադ­րու­թի» ՀԿ ղե­կա­վար Լևոն Հայ­րի­յա­նը հա­մոզ­մունք է հայտ­նում, որ կար­գա­վի­ճա­կը հնա­րա­վո­րու­թյուն կտա ա­վե­լի հս­տա­կեց­նել ի­րենց հե­տա­գա գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, նա նաև չի բա­ցա­ռում հայ­րե­նի­քից դուրս ժա­մա­նա­կա­վո­րա­պես բնա­կու­թյուն հաս­տա­տե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը: Ա­սենք, որ ա­ռայժմ պե­տա­կան ու մի­ջազ­գա­յին որևէ կա­ռույց տե­ղա­հան­ված­նե­րին հս­տակ պա­տաս­խան չի տրա­մադ­րել:
Ըստ Երևա­նի հրա­պա­րակ­նե­րում հա­վաք­վող տե­ղա­հան­ված­նե­րի` փախս­տա­կա­նի կար­գա­վի­ճա­կը նաև հա­րա­զատ բնա­կա­վայր վե­րա­դառ­նա­լու հա­մար հիմք և հնա­րա­վո­րու­թյուն կա­րող է դառ­նալ: Նրանք ա­մեն ան­գամ հն­չեց­նում են` ե­թե Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­ներն ու­նե­նա­յին քա­ղա­քա­կան կամք եւ ա­մե­նուր բարձ­րա­ձայ­նեին, որ Հադ­րութն ու Շու­շին օ­կու­պաց­ված են, տե­ղա­հան­ված­նե­րին փախս­տա­կա­նի կար­գա­վի­ճակ տա­լը հնա­րա­վոր կդիտ­վեր:
Տար­բեր հրա­պա­րա­կում­նե­րում ՄԱԿ-ի փախս­տա­կան­նե­րի կո­մի­տեն Ար­ցա­խից տե­ղա­հան­ված­նե­րին ան­վա­նում է «փախս­տա­կա­նի նման կար­գա­վի­ճա­կում գտն­վող մար­դիկ», իսկ մենք` թե՛ ՀՀ-ում, թե՛ Ար­ցա­խում, վա­ղուց նա­խընտ­րել ենք տե­ղա­հան­ված տեր­մինն օգ­տա­գոր­ծել` թերևս հիմք ըն­դու­նե­լով բնո­րոշ­ման ա­ռանձ­նա­հա­տուկ ի­մաս­տը, երբ ան­ձի սո­ցիա­լա­կան վի­ճա­կը հա­մընկ­նում է փախս­տա­կա­նի վի­ճա­կին, մինչ­դեռ ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կը դեռևս հս­տա­կեց­ված չէ:
Ի՞նչ դիր­քո­րո­շում և կար­ծիք ու­նի Ար­ցա­խի ՄԻ պաշտ­պանն այս հար­ցում, ար­վո՞ւմ է հնա­րա­վո­րը տվյալ խմ­բի քա­ղա­քա­ցի­նե­րի բո­ղո­քը տեղ հասց­նե­լու, հա­մա­պա­տաս­խան լու­ծում­ներ ո­րո­նե­լու հա­մար: Այս և այլ հար­ցե­րով մենք դի­մե­ցինք ԱՀ ՄԻՊ Գե­ղամ Ստե­փա­նյա­նին:
Ըստ ՄԻ պաշտ­պա­նի` խնդ­րի շուրջ ար­դեն մի քա­նի ան­գամ ի­րենց նա­խա­ձեռ­նու­թյամբ քն­նար­կում­ներ են կազ­մա­կերպ­վել` մաս­նա­կից ա­նե­լով տե­ղա­հան­ված քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյամբ զբաղ­վող բո­լոր ՀԿ-նե­րին:
Պաշտ­պա­նը ևս մեկ ան­գամ վկա­յա­կո­չեց մի­ջազ­գա­յին օ­րենք­նե­րը` ՀՀ անձ­նա­գիր ու­նե­ցող քա­ղա­քա­ցին չի կա­րող ՀՀ-ում հա­մար­վել փախս­տա­կան: «Փախս­տա­կա­նի կար­գա­վի­ճա­կի մա­սին Ժնևի կոն­վեն­ցիա­յով է սահ­ման­ված, որ Կոն­վեն­ցիա­յի դրույթ­նե­րը չեն կի­րառ­վում այն ան­ձի նկատ­մամբ, որն այն երկ­րի ի­րա­վա­սու մար­մին­նե­րի կող­մից, որ­տեղ նա ու­նե­ցել է բնա­կու­թյան վայր, ճա­նաչ­վել է այդ երկ­րի քա­ղա­քա­ցիու­թյուն ու­նե­նա­լու հետ կապ­ված ի­րա­վունք­ներ ու պար­տա­կա­նու­թյուն­ներ ու­նե­ցող։ Չկա նաև նրանց ռիս­կի գո­տի բռ­նի վե­րա­դարձ­ման վտանգ։ Բա­ցի այդ, բռ­նի տե­ղա­հան­ված կամ ներ­քին տե­ղա­հան­ված տեր­մին­նե­րը որևէ ձևով չեն տար­բեր­վում փախս­տա­կա­նի կար­գա­վի­ճա­կից: Ար­ցա­խից տե­ղա­հան­ված­նե­րի կար­գա­վի­ճա­կը լիո­վին հա­մընկ­նում է տե­ղա­հան­ված­ներ բնո­րոշ­մա­նը և ի­րա­վա­կան տե­սա­կե­տից փախս­տա­կան չլի­նե­լու հան­գա­ման­քը որևէ կերպ չի ազ­դում այդ ան­ձանց սո­ցիա­լա­պես խո­ցե­լի խումբ հա­մար­վե­լու և այդ հիմ­քով սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյուն ստա­նա­լու փաս­տի վրա,-պար­զա­բա­նեց նա: -Այլ հարց է, որ ՀՀ-ում ՄԱԿ-ի փախս­տա­կան­նե­րի հար­ցով ներ­կա­յա­ցուց­չու­թյունն այս պա­հին որևէ ա­ջակ­ցու­թյուն կամ մաս­նակ­ցու­թյուն չի ցու­ցա­բե­րում ՀՀ-ում ու Ար­ցա­խում գտն­վող տե­ղա­հան­ված ան­ձանց ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նե­լու հար­ցում»: Պաշտ­պա­նը նշել է, որ տվյալ կա­ռույ­ցի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ ԱՀ ՄԻՊ-ն ու­նե­ցել է ո­րո­շա­կի շփում­ներ, ո­րոնց ըն­թաց­քում խոս­վել է նախ­կի­նում գոր­ծող ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րի մա­սին, ո­րոնք չեն շա­րու­նակ­վում և ո­րոնց հաս­ցեա­տե­րե­րը ՀՀ-ում ապ­րող­ներն են, իսկ դա կազ­մա­կերպ­վել է հա­յաս­տա­նյան ՀԿ-նե­րի մի­ջո­ցով: Ուկ­րաի­նա­յում ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մեկ­նար­կից ի վեր այդ կա­ռույ­ցի ու­շադ­րու­թյու­նը բևեռ­ված է Ուկ­րաի­նա­յից ՀՀ տե­ղա­փոխ­ված ան­ձանց վրա: Մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան կա­ռույց­նե­րի կող­մից Ար­ցա­խի տե­ղա­հան­ված բնակ­չու­թյա­նը հատ­կաց­վող ա­ռանց այդ էլ սուղ օգ­նու­թյու­նը լիո­վին դա­դա­րեց­ված է: Գ. Ստե­փա­նյա­նը ևս մեկ ան­գամ փաս­տեց, որ մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կար­գա­վո­րում­նե­րի տե­սան­կյու­նից ա­ջակ­ցու­թյուն ստա­նա­լու հա­մար այս կամ այն տեր­մի­նը ո­րո­շիչ նշա­նա­կու­թյուն չի կա­րող ու­նե­նալ: Գոր­ծող օ­րեն­սդ­րու­թյան պայ­ման­նե­րում տե­ղա­հան­ված­նե­րին ՀՀ-ում փախս­տա­կա­նի կար­գա­վի­ճակ տրա­մադ­րելն անհ­նար է, սա­կայն, ըստ պաշտ­պա­նի, ե­թե բռ­նի տե­ղա­հան­ված ար­ցախ­ցին հայ­տն­վի, ա­սենք, Ֆրան­սիա­յում, ա­պա այն­տեղ նրան կտ­րա­մադր­վի այդ կար­գա­վի­ճա­կը, քա­նի որ ա­պա­ցուց­ված է, որ տվյալ քա­ղա­քա­ցին, հա­րա­զատ բնա­կա­վայ­րում չու­նե­նա­լով անվ­տան­գու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ ե­րաշ­խիք­ներ, փա­խել ու ա­պաս­տան է գտել տվյալ երկ­րում:
«Պաշտ­պա­նի զեն­քը, ո­րով նա կա­րող է պաշտ­պա­նել տվյալ խմ­բի քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վունք­նե­րը, ամ­րագր­ված է մի­ջազ­գա­յին կոն­վեն­ցիա­նե­րով և օ­րենք­նե­րով, իսկ այս դեպ­քում դրանք ցու­ցա­րար­նե­րի պա­հան­ջը չեն կա­րող բա­վա­րա­րել»,-նշեց նա:
Պաշտ­պա­նը պար­զա­բա­նեց նաև, որ փախս­տա­կա­նի կար­գա­վի­ճակ չու­նե­նա­լը որևէ կերպ չի կա­րող մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րում իր կորց­րած սե­փա­կա­նու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու հար­ցով որևէ ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց սկ­սե­լու խո­չըն­դոտ հան­դի­սա­նալ և տե­ղա­հան­ված­նե­րը կա­րող են հա­մար­ձա­կո­րեն այդ հար­ցը բարձ­րաց­նել։

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ