Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏ

1996 թվականից մինչ օրս Ստեփանակերտում գործում է «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը, որը սպասարկում է մինչև 14 տարեկան երեխաների ատամնաբուժական, իսկ 2004թ. մինչև 2020թ.՝ նաև ակնաբուժական ծառայությունները:

Կազմակերպության գլխավոր բժիշկ Անուշ Չեչանովան շեշտում է, որ Արցախյան 1-ին պատերազմից հետո, երբ կարիքավորների թիվը գերակշում էր, բարեգործական հիմունքներով այդ ծառայությունը անփոխարինելի դեր էր խաղում մեր հասարակության համար: Մինչ այսօր էլ  այցելուների թիվը չի պակասում. կլինիկայի 2 ատամնաբուժական կաբինետները ազատ չեն լինում՝ օրական սպասարկվում է 30-40 երեխա: Մինչև 44-օրյա դաժան պատերազմը կլինիկան տարեկան կտրվածքով սպասարկում էր մոտ 8.000 երեխա: Պատերազմից հետո  այդ թիվը որոշ չափով նվազել է: Գործող ծրագրով նախատեսված է ատամների բուժում, հեռացում, ատամնաքարերի մաքրում, սպիտակեցում, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումներ: Բոլոր այցելուներին տրամադրվում են ատամի մածուկ և խոզանակ: Մեծ նշանակություն է տրվում ծնողների հետ անցկացվող բացատրական և ուսուցողական աշխատանքներին:

Անուշ Չեչանովայի տեղեկատվությամբ՝ ակնաբուժական ծառայության ծրագիրը ներառում էր տեսողության ստուգում, տեսողության բարելավման համար վարժություններ՝ արտասահմանյան հատուկ սարքերի օգնությամբ, հիվանդության հայտնաբերում, վիրահատություն և ակնոցների տրամադրում: Վիրահատությունների դեպքում տեղեկացվում էր «Հովարդ Կարագյոզյանի» տնօրինությանը, և որոշ ժամանակ անց ամերիկյան կամ եվրոպական մասնագետներով համալրված պատվիրակությունը այցելում էր Ստեփանակերտ և «Արևիկ» մանկական բուժկենտրոնում կատարում համապատասխան վիրահատություններ: Հաճախ են կազմակերպվում արտասահմանյան մասնագետների այցեր Ստեփանակերտ նաև դասախոսությունների համար` բուժման արդի ուղղությունների մասին:

Գլխավոր բժիշկն ընդգծեց, որ այս տարիների ընթացքում «Հովարդ Կարագյոզյան» կազմակերպության անշահախնդիր աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել ապահովել կլինիկայի լիարժեք գործունեությունը: Հատկանշական է, որ կազմակերպությունը հայանպաստ բարեգործական գործունեություն է իրականացնում բոլոր այն երկրներում, որտեղ բնակություն են հաստատել հայերը:

Տեղեկացնենք, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնվել է 1921 թվականին՝ Նյու-Յորքում: Հիմնադիրը՝ Միհրան Կարագյոզյանը, իր այս նախաձեռնությամբ նպատակ է ունեցել հավերժացնելու իր վաղամեռիկ միակ որդու՝ 14-ամյա Հովարդի հիշատակը: Նա որոշել էր, որ այն, ինչ պիտի աներ իր զավակի համար, հարկ է անել հայ որբուկների համար: Բարեգործական գործունեությամբ կազմակերպությունն օժանդակեց նաև եկեղեցուն, օգտաշատ հրատարակությունների լույսընծայմանը, ուսանողներին, մտավորականներին, բիզնեսում առաջին քայլեր անողներին: Եվ ցավից ծնունդ առած այս բարեբեր ձեռնարկն արդեն գրեթե 100 տարի շարունակ առաքինության լուսապսակով է զարդարում վաղամեռիկ Հովարդի անունը:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ