[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՓՈՐՁԱԳԵՏԸ

 

Տեղեկատվական անվտանգության պահպանման խնդիրների ու հնարավոր լուծումների, ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցների մասին «Ազատ Արցախ»-ի հարցազրույցը տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

-Պա­րո՜ն Մար­տի­րո­սյան, հայ օգ­տա­տե­րերն ինչ­քա­նո՞վ են այ­սօր պաշտ­պան­ված։ Ի՞նչ քայ­լեր են անհ­րա­ժեշտ սոց­ցան­ցե­րում ա­ռա­վել պաշտ­պան­ված լի­նե­լու հա­մար։
-Պաշտ­պան­վա­ծու­թյա­ն աստիճանը շատ տար­բեր է։ Ի­րա­կա­նում մարդ­կանց պետք է կր­թել։ Սոց­ցան­ցա­յին հա­շիվ­նե­րը պաշտ­պա­նե­լու հա­մար շատ բան պետք չէ։ Անհ­րա­ժեշտ է ի­մա­նալ և ծա­նոթ լի­նել հիմ­նա­կան ծու­ղակ­նե­րին. խու­սա­փել կրկն­վող գաղտ­նա­բա­ռե­րից, ու ա­մեն տեղ գաղտ­նա­բառ« ներ­մու­ծե­լուց։ Սա­կայն, ե­թե ար­դեն ներ­մուծ­վել է գաղտ­նա­բա­ռը պետք է ու­շա­դիր լի­նել, թե որ կայ­քի վրա է տե­ղադր­ված։ Ե­թե «ֆեյս­բու­ք»-ից ծա­նու­ցում եք ստա­ցել, բայց հղու­մը տա­նում է ու­րիշ կայք« պետք է ու­շա­դիր լի­նել և պա­հանջ­վող տե­ղում չներ­մու­ծել գաղտ­նա­բա­ռը։ Մարդ­կանց անհ­րա­ժեշտ է լայն ար­շավ­նե­րի մի­ջո­ցով կր­թել։
-Հա­յաս­տանն ու Ար­ցախն այ­սօր ու­նե՞ն տե­ղե­կատ­վա­կան անվ­տան­գու­թյան մաս­նա­գետ­նե­րի պա­հան­ջարկ։
-Ի­հար­կե, տե­ղե­կատ­վա­կան անվ­տան­գու­թյան մաս­նա­գետ­նե­րի պա­հան­ջարկ կա, բայց մյուս կող­մից խն­դիրն այն է, որ պետք է այդ ո­լոր­տի զար­գաց­ման հս­տակ ռազ­մա­վա­րու­թյուն լի­նի, ո­րով­հետև մաս­նա­վոր ըն­կե­րու­թյուն­ներն ի­րենք են ի­րենց խն­դիր­նե­րին լու­ծում­ներ գտ­նում։ Պե­տա­կան մա­կար­դա­կով ա­ռաջ­նա­յի­նը հս­տակ ռազ­մա­վա­րու­թյան մշա­կումն է, ինս­տի­տու­ցիո­նալ մո­տե­ցում­նե­րը, ո­րից հե­տո, բնա­կա­նա­բար, մաս­նա­գետ­նե­րը։
-Պա­րո՜ն Մար­տի­րո­սյան, ար­դյո՞ք կա­րող ենք ա­սել, որ Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի ԶԼՄ-նե­րից ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան ա­րագ ներ­թա­փան­ցու­մը հայ­կա­կան մե­դիա­դաշտ, լուրջ խն­դիր է Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար։
-Միան­շա­նակ լուրջ խն­դիր է, ո­րով­հետև այ­սօր հա­յաս­տա­նյան տե­ղե­կատ­վա­կան դաշ­տը շատ քաո­սա­յին վի­ճա­կում է՝ ներ­քա­ղա­քա­կան խիստ պայ­քա­րով պայ­մա­նա­վոր­ված, որ­տեղ շատ բևեռ­ներ կան։ Ցա­վոք, լրատ­վա­մի­ջոց­նե­րը ևս ներգ­րա­վված են այդ պայ­քա­րին՝ որ­պես քա­րոզ­չու­թյան հար­թակ­ներ։
-Հայ­կա­կան մե­դիա­դաշ­տում տե­ղե­կատ­վա­կան անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման և ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­ման հա­մար ի՞նչ քայ­լեր են անհ­րա­ժեշտ։
-Կար­ծում եմ, ռազ­մա­կան անվ­տան­գու­թյու­նից հե­տո հա­ջորդ ա­մե­նա­կարևոր կե­տե­րից է տե­ղե­կատ­վա­կան անվ­տան­գու­թյու­նը։ Ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան դեմ պայ­քա­րը լայ­նա­ծա­վալ աշ­խա­տանք է պա­հան­ջում։ Ոչ մի եր­կիր դեռ վերջ­նա­կան այդ հար­ցը չի կա­րո­ղա­ցել լու­ծել։ Ա­ռաջ­նա­յին է հա­սա­րա­կու­թյա­նը կր­թե­լը, որ­պես­զի ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան զոհ չդառ­նա։ Մյուս կող­մից էլ պետք է պե­տա­կան հա­մա­կար­գը շատ օ­պե­րա­տիվ և գրա­գետ աշ­խա­տի՝ մարդ­կանց մոտ տե­ղե­կատ­վու­թյան ՙսո­վ՚ չա­ռա­ջաց­նե­լու հա­մար։ Պարզ է, որ պե­տա­կան տե­սան­կյու­նից կենտ­րո­նաց­ված աշ­խա­տանք է պա­հանջ­վում։ Հս­տակ ռազ­մա­վա­րու­թյան դեպ­քում պետք է ստեղծ­վեն պա­տաս­խա­նա­տու մար­մին­ներ, ո­րոնք կա­պա­հով­են հենց բուն տե­ղե­կատ­վա­կան անվ­տան­գու­թյու­նը։ Եր­րորդ քայ­լով պետք լրագ­րո­ղա­կան հա­մայն­քի հետ աշ­խա­տել։ Ի­րա­կա­նում լրագ­րող­նե­րի կր­թու­թյան լուրջ խն­դիր կա և գու­ցե շատ հար­ցե­րում օ­րեն­սդ­րա­կան մո­տե­ցում­ներ են անհ­րա­ժեշտ։ Վեր­ջինս շատ նուրբ խն­դիր է և պա­հան­ջում է եր­կա­րատև աշ­խա­տանք՝ խոս­քի ա­զա­տու­թյա­նը չվ­նա­սե­լու հա­մար։

Նանիկ ԱՂԱՍՅԱՆ