Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Կարևոր ծրագրի իրականացում

 

Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, ինչպես նաև դրանից հետո Երևանում և ՀՀ այլ վայրերում տարբեր կազմակերպություններ իրենց աջակցությունը բերեցին տեղահանված արցախցիներին՝ ստեղծելով կեցության պայմաններ, օժանդակելով սննդով, հագուստով, դեղորայքով, այլ անհրաժեշտ պարագաներով։ Այդ կառույցներից է «Տերյան» մշակութային կենտրոնը։ Կենտրոնի գործադիր տնօրեն Լիլիթ Մելիքյանը, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական, Սփյուռքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը և Նանա Մարտիրոսյանը ստեղծեցին «ԳՈՅ մարդասիրական հիմնադրամը (GOY Humanitarian Foundation)՝ նախագահությամբ Ազատուհի Սիմոնյանի, որն էլ զբաղվում էր տեղահանված արցախցիների հարցերով։ Արդեն 2 տարուց ավելի է «ԳՈՅ»-ն աջակցում է արցախցիներին և այժմ իրականացրել է մի կարևոր ծրագիր՝ տեղահանված և Երևանում ու մոտակա բնակավայրերում հաստատված արցախցիների համար ստեղծել զբաղվածության կենտրոն՝ աշխատատեղ և ուսումնարան։ Օրերս Երևանում՝ Իսակովի 40/4 հասցեում, հիմնադրամի կողմից բացվեց «ԿերամաԶարդ-CeramaZart»  խեցեգործության արվեստանոց-ուսումնարանը։ Սփյուռքում և Մայր հայրենիքում գործող մի շարք հիմնադրամներ և սփյուռքահայ անհատ բարերարներ, համայնքներ, միջազգային բարեգործական կազմակերպություններ, որոնք արդեն աշխատել են  «ԳՈՅ»-ի հետ, դարձյալ հատկացրին դրամաշնորհ, և արդեն իրողություն է «ԿերամաԶարդ-CeramaZart»  խեցեգործության արվեստանոց-ուսումնարանը։ Ազատուհի Սիմոնյանը բացման խոսքում ասաց. «Նորաբաց արվեստանոց-ուսումնարանը բացառիկ հնարավորություն է 2020թ. պատերազմի պատճառով տեղահանված արցախցի արվեստագետների համար աշխատանքային, մասնագիտական, ստեղծագործական և կրթական միջավայր ապահովելու համար:

«Մեր հիմնադրամի ջանքերով նրանք կկարողանան իրացնել իրենց մասնագիտական հմտությունները, ստեղծագործել՝ ապահովելով իրենց եկամուտը: Այս ծրագիրն ունի նաև կրթական բաղադրիչ, որի շրջանակում տեղահանված արցախցի երեխաները կմասնակցեն նկարչական և խեցեգործական դասընթացների», -ասաց Ա․Սիմոնյանը և հավելեց՝ մասնագետ-հոգեբանի միջոցով կկազամակերպվեն արտթերապիայի դասընթացներ: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր բարերարներին, որոնց հատկացրած դրամաշնորհների միջոցով իրենց մարդասիրական ծրագիրն արդեն իրականություն է դարձել։ «Նշված բարերարները մեզ հետ միասին կիսել են պաատերազմից տուժած, տեղահանված արցախցիների համար աշխատատեղ-աշխատանոց բացելու գաղափարը: Ժամանակն է աջակցության-բարեգործական ծրագրերից անցում կատարել աշխատատեղեր ստեղծելուն և մարդուն սեփական եկամուտը ստանալու հնարավորություն ընձեռելուն», -իր խոսքում նշեց Ա․ Սիմոնյանը՝ տեղեկացնելով «ԿերամաԶարդ-CeramaZart»-ը նմանատիպ ծրագրերի առաջին փորձն է։ «ԳՈՅ» հիմնադրամի խորհրդի անդամ, նորաբաց արվեստանոց-ուսումնարանի գեղարվեստական ղեկավար Լիլիթ Մելիքյանը կարևորեց ծրագիրը, որն արդեն մարդկանց հնարավորություն է տալիս ունենալ աշխատանք և կրթության անվճար հնարավորություն։ Տեղեկացրեց, որ արվեստանոց-ուսումնարանում աշխատելու է 6 մանկավարժ, որից միայն խեցեգործության ավագ վարպետ Գուրգեն Վաչյանն է Երևանից։ Մնացած ուսուցիչներն Արցախից են՝ Դավիթ Ավագիմյանը, Անի Ավագիմյանը Շուշիից են, Սեդա Միքայելյանը Տողի արվեստի դպրոցում է աշխատել, նկարչուհի Թամարա Մարդյանը Հադրութից է։ «ԿերամաԶարդ-CeramaZart»-ում նաև աշխատելու է հոգեբան և կազմակերպիչ Դիանա Հովսեփյանը։ Դավիթ և Անի Ավագիմյաններն աշխատել են Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում, պատերազմից հետո տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն, այժմ բնակվում են Բալահովիտ գյուղում։ Լ․ Միքայելյանը նշեց նաև՝ իրենց նպատակն է՝ հետագայում արվեստանոց-ուսումնարանն անցնի ինքնաֆինանսավորման:

 

Զոհրաբ Ըռքոյան