Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑՔԻՑ

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 Հոկտեմբերի 26-ին Ներդրումային հիմնադրամի փոխտնօրեն Մհեր Մխիթարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ լրատվամիջոցներին ներկայացնելու ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների մարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության 

ծրագրի կատարման ընթացքը։ Նրա տեղեկատվությամբ՝ առայսօր ծրագրի շրջանակներում Հիմնադրամի կողմից ընդունվել է 47600  էլեկտրոնային դիմում, հաստատվել է՝ մոտ 35 հազար, մշակման փուլում է գտնվում 5000 դիմում։  ՙԸնդհանուր դիմումներից ավելի քան 24 հազարը հաստատվել է ընթացիկ տարում, դրանք վերաբերում են մոտ 52 հազար վարկային պարտավորությունների։ Այդ թվի գերակշիռ՝ մոտ 50 հազարի հասնող պարտավորությունները սպառողական վարկեր են, 1700-ը կազմում են գյուղատնտեսական պարտավորությունները, իսկ հիփոթեքային վարկային պարտավորությունները 1000-ից ավելի են։ Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում նշված ուղղություններով Հիմնադրամի կողմից տրվել է ավելի քան 28 մլրդ դրամի երաշխավորագիր։ Բոլոր երաշխավորագրերը տրամադրվել են բանկերին և վարկային կազմակերպություններին, որոնց կողմից արդեն իրականացվում է համապատասխան 

գործընթաց և վարկառուների ծանուցում՚,-մանրամասնել է կառույցի պատասխանատուն։ Մ. Մխիթարյանը նաև հիշեցրել է, որ հոկտեմբերի 5-ից վերսկսվել է դիմումների ընդունման գործընթացը, և այն քաղաքացիներն ու իրավաբանական անձինք, որոնք  ինչ-ինչ պատճառներով նախկինում չեն դիմել, կարող են ներկայանալ և աջակցությունից օգտվելու նպատակով տեղում  լրացնել դիմումներ։

Բանախոսը տեղեկացրել է, որ իրականացվում է իրավաբանական անձանց մասով աջակցություն, որը մեկնարկել է մոտ երկու ամիս առաջ. այս պահի դրությամբ 120 իրավաբանական անձի տրամադրվել է ավելի քան 260 մլն դրամի աջակցություն։ Գործող ծրագրի շրջանակներում նաև իրականացվում է քաղաքացիների կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ից առայսօր մարված  վարկային պարտավորությունների գումարի վերադարձի գործընթացը, որի շրջանակում ավելի քան 4000 պայմանագրերի գծով հատուցում է տրամադրվել։    

Լրագրողների խնդրանքով բանախոսն անդրադարձել է նաև  պետական աջակցության ծրագրի առանձնահատկություններին ու առաջնահերթություններին՝ նշելով, որ այն սկսել է գործել 2021թ. ապրիլից և անցել է դիմումների ընդունման, մշակման ու տարբեր պետական գերատեսչությունների և բանկերի օգնությամբ տեղեկատվության ճշտման գործընթաց։ Ըստ առաջնահերթության՝ նախ մշակվել են միայն տեղահանված և 44-օրյա պատերազմում զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց  ընտանիքների դիմումները։ Ավելի ուշ՝ այս տարվա ապրիլին ծրագիրը շարունակել է շահառուների ավելի լայն ընդգրկմամբ։

Ծրագիրն ընթանում է երկու՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց տրվող աջակցության ուղղություններով։  Ընդ որում՝ երկրորդը երեք ուղղություներով է արվում՝ հիփոթեքային, սպառողական և գյուղատնտեսական վարկերի աջակցության ձևով։ Բանախոսի պարզաբանմամբ՝ հիփոթեքային վարկերի ծրագրով լրիվությամբ մարվում են ծրագրի շահառու ճանաչված այն անձանց վարկերը, ում կողմից ձեռքբերված, կառուցված կամ վերանորոգված բնակելի տարածքները մնացել են թշնամու  բռնազավթած տարածքներում։ Մարվել են նաև զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած անձանց և նրանց ընտանիքների անդամների ունեցած վարկերը։ Մնացած շահառուների վարկերի մարումները նախատեսված է իրականացնել երեք տարվա ընթացքում։ Մ. Մխիթարյանը տեղեկացրեց նաև, որ բացի աջակցության վերոնշյալ ձևերից, նախատեսված է հավելյալ աջակցություն երկրորդ և երրորդ խմբերի հաշմանդամություն ստացած անձանց համար։

Սպառողական վարկերի մասով նախատեսված է պետության կողմից աջակցություն մինչև 3 մլն դրամ վարկի դեպքում։ Դարձյալ բացառություն է արվել տարհանված բնակչությանը՝ լրիվությամբ մարվել են բոլոր սպառողական վարկերը։ Գյուղատնտեսական վարկերի աջակցության ծրագրով նախատեսված է մինչև 3 մլն կազմող վարկային պարտավորությունների մարման աջակցություն։ 

Իրավաբանական անձանց մասով եղավ պարզաբանում, որ հատուցումը տրվում է երկու ուղղությամբ, առաջինը 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. ապրիլի 1-ը հաշվեգրված տոկոսագումարների հատուցումն է, մյուսը պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած իրավաբանական անձանց տրամադրվող հատուցումն է, որը պետության կողմից ավելի մեծ ծավալի գումարներ է պահանջում։ Մ. Մխիթարյանը հատկանշեց, որ այդ գործերը դեռևս գտնվում են Նյութական վնասների գնահատման կոմիտեում՝ քննարկման փուլում, քանի որ հատուցումը տրվում է միայն կոմիտեի կողմից վնասի չափը հաստատելուց հետո։  Թերևս դա է պատճառը, որ առայժմ իրավաբանական անձանց հատկացված փոխհատուցման ծավալը շատ ավելի ցածր է ֆիզիկական անձանց տրամադրվող հատուցման չափից։ Մեր խնդրանքով անդրադառնալով մերժված դիմումներին, Մ. Մխիթարյանը նշեց, որ դիմումների մի մասն ի սկզբանե մերժվել էր՝ հիմք ընդունելով կառավարության կողմից հաստատված համապատասխան դրույթները, սակայն հետագայում սրբագրումներ են կատարվել գործող ծրագրում, ավելացվել է դրույթ, համապատասխան որի՝ եթե վարկառուն մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը բնակվել է ԱՀ-ում և մասնակցել է պատերազմական գործողություններին, այնուհետև աշխատանքի կամ ծառայողական այլ բնույթի հանգամանքների բերումով տեղափոխվել է ՀՀ, ապա նա ևս կարող է շահառու հանդիսանալ՝ ստանալով աջակցություն առավելագույնը 3 մլն գումարի չափով։