Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

«ԲԺԻՇԿՆԵՐ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ». ԱՐՓԻՆԵՆ ՈՒ ՄԱՐԻԱՄԸ

«Ինձ հա­մար մեծ պա­տիվ է ապ­րել ու աշ­խա­տել Ար­ցա­խում, հատ­կա­պես պա­տե­րազ­մից հե­տո… աշ­խա­տել ե­րե­խա­նե­րի հետ, և ոչ միայն բու­ժել նրանց, այլ նաև ինչ-որ չա­փով ու­րա­խաց­նել, տրա­մադ­րու­թյուն պարգևել։ Երբ մի ժպիտ ան­գամ ա­վե­լաց­նում եմ ե­րե­խա­նե­րի դեմ­քին, թե­կուզ նրանց փոք­րիկ ժպ­տուկ (սմայ­լիկ) նվի­րե­լով (բա­ցում է դա­րակն ու հա­նում ու­րախ պի­տակ­նե­րը), մխի­թար­վում եմ ու կրկ­նա­կի ու­րա­խա­նում»,- ա­սում է ման­կա­բույժ Ար­փի­նե Հո­վա­կի­մյա­նը, ով վնաս­ված­քա­բան ա­մուս­նու հետ ար­դեն մեկ տա­րի է ապ­րում ու աշ­խա­տում է Ար­ցա­խում։
Ա­ռա­ջին ան­գամ Ար­ցա­խում էր 2016 թվա­կա­նին։ Ու­սա­նող էր։ Ե­րա­նու­թյամբ է հի­շում Շու­շիում անց­կաց­րած օ­րե­րը։ Երկ­շաբ­թյա այ­ցի ըն­թաց­քում սի­րեց Ար­ցախն ու սկ­սեց ե­րա­զել այս­տեղ ապ­րե­լու, աշ­խա­տե­լու մա­սին։
«Ե­րա­նի՜ ժա­մա­նակ գա, որ ես աշ­խա­տեմ այս­տեղ». ե­րա­զանք էր պա­հել Ար­փի­նեն։
Ա­սում է, որ կյան­քի ան­հոգ օ­րե­րից են այդ 2 շա­բաթ­նե­րը։
«Հան­րա­պե­տա­կան հի­վան­դա­նո­ցի կող­քով էի անց­նում։ Նո­րա­կա­ռույց շեն­քը հիաց­րեց ինձ։ Մտա­ծում էի՝ ինչ լավ կլի­ներ, որ հե­տա­գա­յում կա­րո­ղա­նամ գալ ու այս­տեղ աշ­խա­տել»,- հի­շում է բժշ­կու­հին։
Ման­կա­բույժ Ար­փի­նե Հո­վա­կի­մյա­նը «Բժիշկ­ներ Ար­ցա­խի հա­մար» ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում այժմ աշ­խա­տում է Ստե­փա­նա­կեր­տի «Արևիկ» ման­կա­կան բուժ­միա­վո­րու­մում։
Ա­մու­սինն էլ (որ­պես վնաս­ված­քա­բան, օր­թո­պեդ) աշ­խա­տան­քի է ան­ցել Ստե­փա­նա­կեր­տի Հան­րա­պե­տա­կան հի­վան­դա­նո­ցում։ Նրանց ո­րո­շու­մը հս­տակ է՝ Ար­ցա­խում պի­տի մնան։
Ա­մուս­նու ա­ռա­ջար­կը միան­շա­նակ է ըն­դուն­վել։
«Ինձ ու­րա­խաց­րեց նրա ա­ռա­ջար­կը, իսկ նրան ոգևո­րեց իմ հա­մա­ձայ­նու­թյու­նը. եր­կու­սիս ցան­կու­թյունն էր»։
Բժիշկ­նե­րի ե­րի­տա­սարդ ըն­տա­նի­քը փոր­ձում է ո­գեշն­չել մյուս ծա­նոթ-ան­ծա­նոթ բժիշկ­նե­րին, ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րին, որ­պես­զի գան ու աշ­խա­տեն Ար­ցա­խում, հատ­կա­պես այս պա­հին, երբ կա մաս­նա­գե­տի ու բժշ­կի պա­հանջ։
Պա­տե­րազ­մից օ­րեր ա­ռաջ էր ծն­վել նրանց զա­վա­կը՝ Աբ­րա­հա­մը։ Ե­րի­տա­սարդ մայ­րիկն ան­կեղ­ծա­նում է։
«Լա­վա­տես եմ ու դա ինձ շատ է օգ­նում ապ­րել… հա­վա­տում եմ, որ լավ պետք է լի­նի։ Մենք Ար­ցա­խում ենք, ինչն ար­դեն իսկ լավ է»,-ա­սում է։
Ար­փի­նեն ըն­տա­նի­քի ա­պա­գան տես­նում Է Ար­ցա­խում։
«Այս­տեղ ապ­րե­լով, ա­մեն օ­րը տես­նե­լով, մարդ­կանց հետ շփ­վե­լով, օր-օ­րի ա­վե­լի եմ սի­րում Ար­ցա­խը»։
Բժշ­կու­հու օրն սկս­վում է ա­ռա­ջին հեր­թին որ­դու, ա­պա ա­մուս­նու հա­մար նա­խա­ճաշ պատ­րաս­տե­լով։ Երկ­րորդ հեր­թով աշ­խա­տան­քա­յին օ­րե­րին ա­մուս­նու հետ միա­սին փոք­րի­կին ման­կա­պար­տեզ են տա­նում, տնա­յին գոր­ծե­րով զբաղ­վում, այ­նու­հետև գնում աշ­խա­տան­քի։ Ա­սում է, որ աշ­խա­տան­քա­յին գրա­ֆի­կը հար­մար է։ Նրանք հասց­նում են նաև զբոս­նել, իսկ ե­րե­կո­նե­րը սո­վո­րա­բար անց­կաց­նում են ըն­կեր­նե­րի հետ։
Մա­րիամ Հա­կո­բյա­նը ման­կա­կան ին­ֆեկ­ցիո­նիստ է։ «Արևիկ» բուժ­միա­վո­րու­մում աշ­խա­տում է նույն ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում։ Ա­մու­սի­նը զին­վո­րա­կան բժիշկ է։ Վեր­ջերս են ա­մուս­նա­ցել ու Ար­ցախ գոր­ծուղ­վել՝ մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նեու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու։
Մա­րիամն ա­ռա­ջին ան­գամ է Ար­ցա­խում։ Հասց­րել է սի­րել Ստե­փա­նա­կեր­տը։ Ա­սում է, որ ա­րագ հար­մար­վել ու ի­րեն շատ լավ է զգում։
«Այս­տեղ ա­վե­լի հան­գիստ է, օ­դը մա­քուր։ Լոխ լյա­վա, պար­զա­պես հա­րա­զատ­նե­րիս եմ կա­րո­տում»,-ա­սում է և վս­տա­հեց­նում, որ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում պատ­րաս­տա­կամ է ա­պա­գա­յում ևս մնալ Ար­ցա­խում ու սի­րով աշ­խա­տել։
Ա­ռողջապահու­թյան նա­խա­րա­րու­թյան փո­խանց­մամբ՝ «Բժիշկ­ներ Ար­ցա­խի հա­մար» ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում Երևա­նից գոր­ծուղ­ված 6 բժիշկ է աշ­խա­տում Մար­տու­նու, Մար­տա­կեր­տի ու Ստե­փա­նա­կեր­տի բժշ­կա­կան կենտ­րոն­նե­րում։

Լուսինե ՇԱԴՅԱՆ