Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՆԵՂ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՊԱԿԱՍԸ ԼՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՀՀ ԲԺԻՇԿՆԵՐԸ

 

ԱՀ առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում հերթական անգամ Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորումում հոկտեմբերի 24-ից նյարդաբանական խորհրդատվություններ են իրականացնում ՀՀ «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության բաժանմունքի վարիչ Անի Գևորգյանը և մանկական նյարդաբան Անահիտ Հովհաննիսյանը: Մասնագետների այցը կտևի հինգ օր։ Ներկայացնում ենք մեր հարզազրույցը ՀՀ «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության բաժանմունքի վարիչ, մանկական նյարդաբան Անի ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ։

- «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում պարբերաբար Արցախ են այցելում մասնագետների տարբեր խմբեր, ու քանի որ «Արևիկ» բուժմիավորումում դեռևս նյարդաբան չունեն, հաճախակի են ՀՀ մանկական նյարդաբանների այցերն Արցախ։

-Ծրագրի շրջանակներում երկրորդ անգամն եմ Արցախում, իսկ իմ գործընկեր Անահիտ Հովհաննիսյանն՝ առաջին։ Դեռևս 2021թ. մարտից մեր ԲՀ-ի մասնագետների թիմի երկու նյարդաբան յուրաքանչյուր երկու ամիսը մեկ «Արևիկ» բուժմիավորում իրականացնում են նյարդաբանական խնդիրներով երեխաների զննում և խորհրդատվություններ։ Քանի որ Արցախում ներկայումս մանկական նյարդաբան մասնագետի խնդիր կա, մեր կողմից կիրականացվեն շարունակական այցեր, որ տեղում նյարդաբանական խնդիրներով երեխաներին ցուցաբերվի անհրաժեշտ բուժօգնություն։

-Ձեր երկրորդ այցի ընթացքում հիվանդների բուժման և վերահսկման դրական առաջընթաց արձանագրե՞լ եք։ Օրվա ընթացքում քանի՞ երեխայի եք հասցնում զննել և ի՞նչ խնդիրներ ունեն նրանք։

-Այս անգամ նկատվել է խորհրդատվության դիմողների թվի աճ։ Օրվա ընթացքում մենք զննում ենք ավելի քան 50 հիվանդի։ Երեք օրում հասցրել ենք ընդունել ավելի քան 120 երեխայի: Նախորդ այցի ժամանակ ավելի շատ էին կանխարգելիչ նպատակներով զննումների դիմողները, իսկ այս անգամ նկատել ենք, որ խորհրդատվության են դիմում հիմնականում նյարդաբանական խնդիրներով ու գանգատներով։ Զննված երեխաների մոտ առկա էին նյարդաբանական ցնցումներ, զարգացման հապաղումներ, գլխացավեր և վարքային տարբեր խնդիրներ։ Կանխարգելիչ նպատակներով ստուգումները եզակի էին։ Զննումներին զուգահեռ փորձում ենք նաև կանոնակարգել նյարդաբանական ծառայության դիմելու ընթացքը: Ծնողները նախօրոք տեղեկացված են լինում մեր այցերի մասին և պատահական չէ, որ նյարդաբանական ծառայության դիմողների թիվն ամեն անգամ աճում է։

-ԱՀ առողջապահության նախարարին կից ստեղծված Մասնագիտական խորհրդի անդամների ջանքերով, «Արաբկիր» ԲՀ-ի, Հայ-շվեյցարական համագործակցության ծրագրի և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) շնորհիվ «Արևիկ» բուժմիավորումում վերջերս տեղադրվել է նաև վիդեո-էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի նորագույն սարքավորումը, որը թույլ է տալիս իրականացնել բազային և երկարատև հետազոտություններ ու ավելի մեծ ճշգրտությամբ ախտորոշել էպիլեպսիայի տեսակը: Բուժօգնության որակը պետք է, որ ավելի բարձրանար։

-Նոր սարքավորումը լիարժեք գործարկվում է, ճիշտ է ներկայումս տեսախցիկի հետ կապված տեխնիկական խնդիրներ կան, բայց մեկ շաբաթից դրանք կլուծվեն։ Նման 32 ալիքային վիդեո հետազոտության որակյալ սարքավորում նույնիսկ Երևանի շատ կենտրոններ չունեն։ Սարքի շնորհիվ Արցախում կատարվում են նյարդաբանական ճշգրիտ հետազոտություններ։ ԷԷԳ սարքը գործարկող տեղի մասնագետը վերապատրաստվել է Երևանում և այժմ մենք համակարգչի օգնությամբ հեռավար հետևում ենք նրա կողմից իրականացվող աշխատանքին և երեխայի մոտ ախտորոշում խնդիրը։ Նախորդ իմ այցի ժամանակ այդ սարքավորումը դեռևս տեղադրված չէր և հետազոտությունները լիարժեք չէինք կարողանում կազմակերպել, իսկ այժմ արդեն նյարդաբանական խնդիրներով երեխաների զննման և հետազոտման գործընթացն ավելի է բարելավվել։ Այստեղ հասանելի է նաև նեյրոսոնոգրաֆիայի ծառայությունը, և տեղի մասնագետը վերապատրաստվել է։ Ընդհանուր առմամբ, «Արևիկ»-ում կազմակերպվում է տվյալ երեխաների վերականգնողական թերապիան, այսինքն՝ ոչ դեղորայքային բուժման հիմնական մեթոդներն այստեղ առկա են, իսկ մանկական նյարդաբանի կողմից առավելապես նշանակվող հակացնցումային դեղորայքը տրամադրվում է ԱՀ առողջապահության նախարարության կողմից։

-Ե՞րբ են երեխայի մոտ նկատվում նյարդաբանական խնդիրները կամ ի՞նչ ախտանշանների դեպքում պետք է ծնողը զգուշանա։

-Հաճախ հենց ծնողներն են նկատում երեխայի մոտ ի հայտ եկած շեղումները, հատկապես, երբ համեմատում են իրենց մյուս զավակների մանկության շրջանի հետ։ Սակայն եթե նույնիսկ ծնողները չնկատեն առկա խնդիրները, ապա մանկական պոլիկլինիկայի հերթական այցի ժամանակ մանկաբույժները զննման ընթացքում կպարզեն խնդիրը և մորն ու մանկանը կուղղորդեն նյարդաբանի խորհրդատվության։ Եթե ծնողը երեխայի մոտ նկատում է որևէ խնդիր, ապա առաջին հերթին պետք է տեղեկացնի տեղամասային մանկաբույժին, որ քննվի վիճակը և շտապ բուժօգնության անհրաժեշտության դեպքում ուղևորվեն Երևանի համապատասխան բուժհաստատություն։ Ոչ շտապ մասնագիտական օգնության դեպքում կարող են սպասել ՀՀ նյարդաբանների հերթական այցին։ Հույս ունենք, որ շուտով Արցախում կունենանք մանկական նյարդաբան, իսկ մինչ այդ մենք կշարունակենք պարբերաբար այցելել և մեր մասնագիտական կարողություններով աջակցել տեղի բնակչությանը։

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ