Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Նորոգված ճանապարհը դրական ազդեցություն կունենա Աստղաշենի զարգացման համար

 

Ավարտին են մոտենում մայրուղուց դեպի Աստղաշեն և Պատարա համայնքներ տանող 8,4 կիլոմետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքները, որոնք իրականացվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։

Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի ղեկավար Արթուր Գրիգորյանի համոզմամբ՝ վերանորոգված ճանապարհը կխթանի գյուղի զարգացմանը և դրական ազդեցություն կունենա բնակիչների բարեկեցության մակարդակի բարձրացման վրա։
Աստղաշենն Արցախի այն եզակի համայնքներից է, որը 44-օրյա պատերազմի ընթացքում չի տուժել՝ անվնաս են մնացել ենթակառուցվածքներն ու բնակֆոնդը։
«Պատերազմից հետո աստղաշենցիների համար մի փոքր ավելի հեշտ էր վերադառնալ բնականոն կյանքին։ Աստղաշենցիները հերոսաբար կռվել են Արցախյան բոլոր պատերազմներում։ Նահատակվածների հիշատակին գյուղում հուշարձան է կանգնեցվել, որը մեր սրբավայրն է դարձել։ Պատերազմից հետո գյուղից ոչ մեկը չի հեռացել, ավելին՝ տեղահանված 25 ընտանիք է հաստատվել այստեղ, որոնց տներ են հատկացվել»,- ասաց Աստղաշեն համայնքի ղեկավար Արթուր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ համայնքում շարունակում են գործել ենթակառուցվածքները` էլեկտրաէներգիա, գազ, բջջային կապ և ինտերնետ, ինչպես նաև կրթական և մշակութային հաստատություններ, արհեստանոցներ, հանգստի գոտիներ և մի շարք խանութներ։ Սկսվել է ներհամայնքային ճանապարհների սալապատման գործընթաց։
«Մարդիկ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։ Ընթացքում է այգեգործության և ջերմոցների զարգացման ծրագիրը։ Դպրոցի նոր շենքը կառուցվել է 2015 թվականին, այսօր այստեղ սովորում է ավելի քան 70 երեխա։ Ունենք մանկապարտեզի նոր շենք։ Նախորդ տարվա համեմատ այս տարի ծնելիությունն աճել է. կան երիտասարդ ընտանիքներ, ովքեր ցանկանում են սեփական տուն կառուցել, և նրանց հող է հատկացվում»,- ասաց Գրիգորյանը։
Խնդիրներից համայնքապետն առանձնացրեց գյուղի բուժկետի շենքի վերանորոգումը և զբոսաշրջության աշխուժացման անհրաժեշտությունը։
«Որպեսզի զբոսաշրջիկները նորից գան Աստղաշեն, պետք է նախաձեռնողականություն, պետական աջակցություն։ Մեր համայնքը զբոսաշրջության ներուժ ունի՝ բավականին շատ գեղեցիկ պատմամշակութային ու տեսարժան վայրեր, որոնք մինչ պատերազմը հայտնի էին զբոսաշրջիկների շրջանում։ Այստեղ, բացի աստղերի տեսք ունեցող քարերից, պահպանվել են քարաշեն խաչեր և գործում է եկեղեցի։ Վերջին տարիներին էլ գյուղի տարածքում լողավազան է կառուցվել։ Այս ամենը կարելի է ներառել առանձին զբոսաշրջային երթուղու մեջ»,- նշում է Արթուր Գրիգորյանը։
Աստղաշենցի Սիլվա Ղահրամանյանի խոսքով՝ ինչպես բոլոր գյուղաբնակների համար, իրենց դեպքում էլ խնդիրները շատ են, բայց ամեն ինչ հնարավոր է հաղթահարել, եթե լուծվի անվտանգության հարցը։
«Մյուս գյուղերի համեմատ աստղաշենցիները դժգոհելու ոչինչ չունեն։ Գյուղի հիմնական խնդիրը ճանապարհն էր, բայց հիմա ասֆալտապատ է, ինչը շատ խնդիրներ է լուծում։ Մեզ մտահոգում է մեր հայրենիքի ապագան»,- ասաց Աստղաշենի բնակչուհին։
Մեր մյուս զրուցակիցը՝ Լարիսա Շահվերանյանը, նույնպես կարևորելով անվտանգությունն ու խաղաղությունը, հավաստեց, որ աշխատանքով և սեփական տնտեսությամբ բոլոր խնդիրները կլուծեն ու կհաղթահարեն ամեն մի դժվարություն, որպեսզի իրենց թոռները շարունակեն ապրել խաղաղ ու անկախ Արցախում։

Ալվարդ Գրիգորյան