Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԸՍՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ

 

Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հերթական անգամ ներկայացրեց աղքատության մակարդակի վերաբերյալ հետազոտության ցուցանիշները։ Իրականացված աշխատանքների վերաբերյալ նոյեմբերի 29-ին կայացած հաշվետվությանը ներկա էին ոչ միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչները, այլև ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսները։

Վիճակագրական ծառայության ղեկավար Մանուշ Մինասյանի պարզաբանմամբ՝ 2021թ. ԱՀ աղքատության մակարդակի վերաբերյալ հետազոտության ընտրանքի ձևավորման համար հիմք է հանդիսացել հանրապետության բոլոր տնային տնտեսությունների (ՏՏ) հասցեների տվյալների բազան, որը ստեղծվել էր 2015թ.-ի մարդահամարի արդյունքների հիման վրա, բացի թշնամու հսկողության տակ անցած բնակավայրերի տնային տնտեսություններից։ Յուրաքանչյուր ամիս հետազոտվել է 108 ՏՏ, որից 54-ը` քաղաքային: Դաշտային աշխատանքներն իրականացրել են 12 հարցազրուցավար, որոնցից յուրաքանչյուրն ամսվա ընթացքում հետազոտել է 9 ՏՏ: Ընդհանուր առմամբ, 2021թ.-ին հետազոտվել է 1296 ՏՏ (648-ական քաղաքային և գյուղական բնակավայրեր): Դաշտային աշխատանքների ընթացքում հարցազրուցավարներն այցելել են 1 766 ՏՏ, որոնցից հետազոտությանը հրաժարվել են մասնակցել 7,4%-ը: Հիմնականում հետազոտությանը հրաժարվում են մասնակցել մեծահարուստները, ինչի հետևանքով, ըստ մասնագետների, էականորեն փոփոխվում է հետազոտության պատկերը։
Անդրադառնալով հետազոտության արդյունքներին և ըստ եկամուտների ՏՏ-ների աղքատության մակարդակին ու սոցիալական տրանսֆերտներին, որոնք ներառում են կենսաթոշակները և դրամական սոցիալական աջակցությունը, Մ. Մինասյանը նշեց, որ կենսաթոշակները եկամտի կարևոր աղբյուր են բնակչության, հատկապես կենսաթոշակառուների համար։ Այն շատ դեպքերում եկամտի միակ աղբյուրն է, ուստի կենսաթոշակի չափը պայմանավորում է այդ խմբի բնակչության բարեկեցության աստիճանը: Ըստ 2021թ. տվյալների՝ հարցվածների 57,8%-ը որպես եկամտի աղբյուր նշել են կենսաթոշակները, 6,1%-ը՝ երեխայի ծննդյան և խնամքի հետ կապված նպաստները, 3,6%-ը՝ 2 տարեկանից բարձր երեխաներին տրվող նպաստը և 26,9%-ը՝ այլ նպաստներ` ներառյալ արտոնությունները:
«2021թ. իրականացված հետազոտության արդյունքների հիման վրա կարելի է եզրակացնել, որ սոցիալական տրանսֆերտները շարունակում են լինել կարևոր գործիք աղքատության հաղթահարմանն ուղղված քաղաքականության համար: Եթե դադարեցվի սոցիալական տրանսֆերտների վճարումը և աղքատ բնակչությունը չկարողանա այլ աղբյուրների հաշվին փոխհատուցել այդ կորուստը, ապա աղքատության և ծայրահեղ աղքատության մակարդակները զգալիորեն կաճեն: Աղքատության մակարդակը 29,6%-ից կբարձրանա 62,4%-ի, այսինքն՝ աղքատներն ավելի կաղքատանան: Նման անբարենպաստ ազդեցությունը նկատելի կլինի նաև ծայրահեղ աղքատ բնակչության համար: Եթե դադարեցվի սոցիալական տրանսֆերտների վճարումը, իսկ ծայրահեղ աղքատ բնակչությունը չկարողանա այլ աղբյուրների հաշվին փոխհատուցել այդ կորուստը, ապա ծայրահեղ աղքատության մակարդակը 8,6%-ից կբարձրանա 44,2%-ի:Դրամական աջակցությունների դադարեցման դեպքում ոչ միայն կավելանա աղքատության գծից ցած գտնվողների թիվը, այլև խորապես կսրվի աղքատների վիճակը»,-հավելեց ԱՎԾ ղեկավարը:

Աղքատության ցուցանիշների վերաբերյալ վերլուծություններով հանդես եկան նաև ԱՎԾ մասնագետները։ Ըստ այդ տվյալների՝ 2021թ. հանրապետության բնակչության 70,4%-ը եղել են ոչ աղքատ, 29,6% -ը՝ աղքատ, որից՝ 8,6%-ը՝ ծայրահեղ աղքատ: 2021թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 8,2%-ով (21,4%-ից մինչև 29,6%):
Հետազոտությունները փաստում են, որ լավ կրթություն ունեցող անձանց համար աղքատ լինելու հավանականությունն ավելի փոքր է, իսկ միջնակարգ ընդհանուր կրթությամբ անձինք աղքատ բնակչության շրջանում ամենամեծ խումբ են կազմում։ Ծայրահեղ աղքատության մակարդակը կենսաթոշակառուների մոտ գյուղական և քաղաքային բնակավայրերում կազմել են համապատասխանաբար 8,1% և 11%:
Վերջում ԱՎԾ մասնագետները նշեցին, որ ըստ կենսամակարդակի սուբյեկտիվ գնահատականի` 2021թ. աղքատ (ներառյալ՝ ծայրահեղ աղքատ) են իրենց համարել բնակչության 2,7%-ը: Հարցվածների ինքնագնահատմամբ` 2021թ. միջին կենսամակարդակ ունեցել են նրանցից 81,7%-ը, իսկ 11,1%-ի կարծիքով՝ իրենց կենսամակարդակը միջինից ցածր է, 4,5%-ը գտել է, որ ունի միջինից բարձր կենսամակարդակ ու ոչ ոք իրեն հարուստ չի համարել: Ընդհանուր առմամբ, աղքատության սուբյեկտիվ գնահատականն ավելի ցածր է, քան օբյեկտիվ գնահատականը:

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ