Սխալ
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ

IMG_3771_1_.jpgԱպրիլի 7-ին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության անդամ  կանանց շնորհավորելու էին եկել ՙԱրցախի երիտասարդական զարգացման կենտրոն՚ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները՝ նախագահ Սուսաննա Պետրոսյանի գլխավորությամբ և ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի ատենապետուհի Կարինե Դադայանը։ 
Երիտասարդական կազմակերպության անդամներն իրենց հետ բերել էին գարնան ողջ հմայքը, կենտրոնի գրական ակումբի ղեկավար Նարինեի ջանքերով կազմակերպված փոքրիկ միջոցառումը՝ գեղեցիկ մատուցված բառ ու բանով, տոնական տրամադրություն հաղորդեց ներկաներին։ 
Իսկ ասելիք, հիրավի, կար ու տեղին էր. գովք հերոս մայրերին ու նրանց անձնազոհ որդիներին, խաղաղությունը պահպանող՝ սահմանին կանգնած զինվորին ու մեր հզոր բանակին,  Արցախ աշխարհին… Երիտասարդները հավաստիացրին, որ իրենք լավ գիտեն, թե ինչպես և ինչ գնով է ձեռք բերվել խաղաղությունը։ Որ կտակ ունեն՝ ժառանգություն ստացած մի սուրբ հայրենիք ու այն պահել-պահպանելու պատգամ… Ու երիցս երդվեցին սպասումից ու տառապանքից կորացած մայրերի առջև՝ աչքի լույսի պես պահել իրենց կտակածը։ 
Հյուրերը դատարկաձեռն չէին եկել. ՙԱրցախի երիտասարդական զարգացման կենտրոն՚ ՀԿ նախագահը նվերներ և գարնանաբույր վարդեր հանձնեց անհայտ կորած ազատամարտիկների մայրերին ու կանանց։ ՙՊատահական չէ, որ սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնին զուգակցվում է Մայրության և գեղեցկության տոնը։ Մոր շուրթերով խոսում է հենց ինքը՝ Աստվածամայրը։ Հայ կինը, հայ մայրը խտացված համբերություն է։ Դուք ձեր մեջ ուժ եք գտնում՝ ժպտալ ցավի միջից՝ սրբացնելով ձեր որդիների հիշատակը։ Ապրեցե՜ք, տոկացե՜ք ու ապավինե՜ք ձեր հույսին։ Ձեզ համբերություն ու մեծ հավատ՚,- շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքում նշեց Սուսաննա Պետրոսյանը։
Նվերներ ու բարեմաղթանքներ ուներ նաև ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի ատենապետուհին։  
Երախտագիտության իր խոսքում անհայտ կորած ազատամարտիկ Սլավիկ Միրզոյանի այրին՝ Էվելինա Աղաջանյանը, շնորհակալություն հայտնեց ՙԱրցախի երիտասարդական զարգացման կենտրոնի՚ ներկայացուցիչներին և Հայ օգնության միությանը՝ նշելով, որ նրանք մեկ անգամ չեն հանդես եկել նմանատիպ նախաձեռնություններով ու բազմիցս սատարել են անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին։ 
ՙՄենք զգացված ու շոյված ենք ձեր վերաբերմունքից,- իր խոսքում ասաց ԼՂՀ ԱԿԱՀՄ նախագահ Վերա Գրիգորյանը։- Ձեր հայրենասիրական գործունեությամբ դուք վարակում եք մատաղ սերնդին՝ ուղեցույց լինելով նրանց համար։ Շարունակեք ձեր ազգանվեր գործունեությունը, թև ու թիկունք դարձեք մեր տառապած երկրին՝ Արցախ աշխարհին՚։  
Բարեմաղթանքի ու շնորհավորանքի խոսքերը շարունակվեցին քաղցրավենիքի սեղանի շուրջ։ 
Ավարտին Վերա Գրիգորյանը հուշանվեր հանձնեց Արցախի երիտասարդական կենտրոնին։
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ