Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԴԵՄՔՆ Է

Armen.jpgԳարնանը մայրաքաղաքում իրականացվող անհրաժեշտ աշխատանքների, հայտարարված բարեկարգման, ծառատնկման և սանմաքրման միամսյակի, ինչպես նաև ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձի և Հաղթանակի օրվա տոնակատարությունների շուրջ զրուցեցինք Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից նշյալ աշխատանքները համակարգող, քաղաքապետի տեղակալ Արմեն ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
-Պարոն Հակոբյան, քաղաքացիները մտահոգված են փողոցների երկու կողմերի ծառերի ամբողջ շարքը միանգամից էտելու հանգամանքով: Որքանո՞վ է դա արդարացված:
- Հարցը նրանում է, որ ծառերի ճյուղերը հասել էին էլեկտրական լարերին, և ուժեղ քամիների ժամանակ վթարային իրավիճակ էր ստեղծվում, ինչի հետևանքով հաճախ անջատվում էր հոսանքը: Էտման, ծառերի ձևավորման, ինչպես նաև որոշ տեղերում դրանց երիտասարդացման աշխատանքները կատարվել են Ակադեմիկոս Թախտաջյանի անվան ՙՍտեփանակերտի բուսաբանական այգի՚ ՓԲԸ-ի կողմից,  զուգահեռ փխրեցվել են և դեռ փխրեցվում են սիզամարգերը` տեղադրվում ծաղիկների սածիլներ: Մի շարք փողոցներում էլ կազմակերպվել է ծառատունկ։
- Իսկ ծառերի կպչողականության հարցում ի՞նչ արդյունքներ են գրանցված։ 
- Այս հարցում կան թերացումներ, սակայն դա ավելի շուտ պայմանավորված է մեր բնակչության անտարբերությամբ, անչափահասների անգամ ագրեսիվ մոտեցմամբ, երբ վերջիններս անհասկանալիորեն կոտրտում են նոր կպած ծառերի կանաչ ճյուղերը: Սա դաստիարակչական թերացում է, առաջին հերթին՝ ընտանիքի, ապա՝ դպրոցի, հասարակության կողմից: Մենք համագործակցում ենք դպրոցների հետ, որպեսզի բարձրացնենք երեխաների գիտակցական վերաբերմունքը ծառ ու ծաղկի նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, ծառերի կպչողականության արդյունքները հասնում են 50-60%-ի:
- Ինչպես գիտենք, ապրիլի 20-ը հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ: Կազմակերպչական ի՞նչ քայլեր է կատարել քաղաքապետարանը, որպեսզի այն անցնի առավելագույնս արդյունավետ:
- Ղեկավարվելով ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ԼՂՀ օրենքի համապատասխան հոդվածով, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում կայացրեց ապրիլի 1-30-ը հայտարարել ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ: Աշխատանքների կարգավորման նպատակով ստեղծվել է հանձնաժողով` քաղաքապետի գլխավորությամբ: Հանձնաժողովի կողմից արդեն հաստատված է միամսյակի կազմակերպման միջոցառումների ծրագիրը, ըստ որի` մայրաքաղաքում տեղակայված բոլոր պետական կառավարման մարմինները, ուսումնական հաստատությունները, հիմնարկ-ձեռնարկությունները` անկախ սեփականության ձևից, իրենց մասնակցությունը պետք է բերեն միամսյակին, հատկապես ապրիլի 20-ի համաքաղաքային շաբաթօրյակին: Դրա արդյունավետ անցկացման համար քաղաքապետը հրավիրել է խորհրդակցություն ինչպես պատասխանատուների, այնպես էլ որոշ շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների, տնային և թաղային կոմիտեների նախագահների մասնակցությամբ: Քաղաքապետը հորդորել է ներկաներին ակտիվություն ցուցաբերել համաքաղաքային շաբաթօրյակին: Հայտարարված շաբաթօրյակի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկ-ձեռնարկությունները պատրաստ կլինեն աջակցել բնակիչներին և հիմնարկություններին` կուտակված աղբը տեղափոխելու համար: Այս տարի ծառատունկ կկազմակերպվի նաև օդանավակայան տանող ճանապարհին հարակից տարածքում:
- Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված քաղաքապետարանի կողմից` կապված Եռատոնի  հետ:
- Տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով քաղաքապետ Ս. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով: Արդեն հաստատված է տոնական միջոցառումների ծրագիրը: Հուշահամալիրը, մայրաքաղաքի մի շարք փողոցներ կբարեկարգվեն և կստանան տոնական տեսք ամրակների, պաստառների, ազգային դրոշների և գովազդային վահանակների ձևավորման միջոցով: Քացաքապետի կողմից կկազմակերպվի Շուշիի ազատամարտի մասնակիցների և Հայրենական մեծ պատերազմի վետերանների ընդունելություն: Կրթական և մարզամշակութային հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ, հանդիպումներ Արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ: Հայտարարված է և անցկացվելու է դպրոցական շարադրությունների մրցույթ` ՙՀաղթանակն իմ պատկերացմամբ՚ խորագրով: Տոնական տրամադրություն կհաղորդի նաև փողային նվագախումբը: Կկազմակերպվեն մի շարք մարզական միջոցառումներ: Երթով այցելություն կկատարվի դեպի Հուշահամալիր: Մամուլում տեղ կգտնեն Եռատոնին նվիրված նյութեր:
Իմ խոսքի ավարտին մեր ժողովրդին կոչ կանեի գիտակցորեն մոտենալ քաղաքապետարանի  գործադրած ջանքերին` ուղղված մայրաքաղաքի սանմաքրմանը, բարեկարգմանը, բարվոք պահելուն: Դա կնպաստի ինչպես մեր համաքաղաքացիների տրամադրության բարձրացմանը, այնպես էլ բարենպաստ կարծիք կստեղծի մեր երկիր այցելողների, զբոսաշրջիկների մոտ: Չէ՞ որ մայրաքաղաքը երկրի դեմքն է: Մայիսի 9-ին տեղի կունենա նաև տոնական համերգ և հրավառություն։
 
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ