Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ԳՐԻՊԻ ԵՎ ՎԵՐԻՆ ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ Է ՎԵՐՑՎԱԾ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏՈՎ 2400 ՀԻՎԱՆԴ

 Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները նոյեմբերի 14-ին նշեցին Շաքարային դիաբետի համաշխարհային օրը:

Որպես դիաբետի դեմ պայքարի օր նշվում է Ֆրեդերիկ Բանտինգի ծննդյան օրը, ով 1922 թվականին իր գործընկեր Չարլզ Բեստի հետ վճռական դերակատարություն ունեցավ ինսուլինի հայտնաբերման հարցում. դեղամիջոց, որի օգնությամբ առ այսօր հաջողվում է միլիոնավոր մարկանց կյանք փրկել:
Շաքարային դիաբետը քրոնիկ վիճակ է, որը բնորոշվում է արյան գլյուկոզային մակարդակի կայուն բարձրացմամբ: Այն առաջանում է, երբ ենթաստամոքսային գեղձը բավարար քանակությամբ ինսուլին չի արտադրում, կամ երբ օրգանիզմը չի կարողանում արդյունավետ օգտագործել արտադրված ինսուլինը:
Որոշ մարդկանց մոտ շաքարային դիաբետը զարգանում է առանց ակնհայտ ախտանիշների և կարող է տարիներ շարունակ մնալ չախտորոշված: Այդ իսկ պատճառով կարևոր է պարբերաբար դիմել բժշկի և ստուգել արյան գլյուկոզայի մակարդակը:
Ինչպես տեղեկացանք ԼՂՀ առողջապահության նախարարության կայքէջից՝  ԼՂՀ-ում դիսպանսերային հաշվառման են վերցված շաքարային դիաբետով տառապող մոտ 2400 մարդ: Հաշվառված հիվանդները գտնվում են պետական հոգածության ներքո, ներզատաբանի անմիջական հսկողությամբ նրանց տրամադրվում է անվճար հակադիաբետիկ դեղորայք` հաբեր և ազդեցության տարբեր տևողության ինսուլիններ:
ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվող ինսուլինային սրվակների քանակը հաշվառված հիվանդներին հատկացվում է 100 տոկոսով, իսկ հակադիաբետիկ հաբերով ամբողջ ծավալով ապահովման համար ձեռնարկվում են միջոցառումներ:
Նույն աղբյուրի համաձայն՝ 2013 թվականին նախարարության կողմից նշված դեղորայքի ձեռքբերման համար ծախսված գումարի չափը կազմել է 114,106 հազ. դրամ:
 
ՙԱԱ՚