Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԼԻՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ

erit.kazm.1.jpg2012-2013թթ. ԼՂՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվել են մի շարք երիտասարդական հասարակական կազմակերպություններ: Երիտասարդության ակտիվացումն ինքնին խոսուն է: Մի շարք ՀԿ-ների ստեղծման դրդապատճառների և նպատակների մասին զրուցեցինք երիտասարդական կազմակերպությունների նախագահների հետ:
Պարզվեց, որ երիտասարդական կազմակերպությունների ստեղծման դրդապատճառները մեծապես համընկնում են. երիտասարդության ակտիվ մասը մտահոգված է, նախևառաջ, հոգևոր դաշտի մթնոլորտի, ինչպես և ազգային ավանդույթներից հեռանալու միտումների համար: Կան, իհարկե, որոշ նպատակների և իրագործման ուղիների տարբերություններ: Այս անգամ  ներկայացնենք երկրի վաղվա օրով մտահոգ և ազգային արժեքների պահպանման համար որոշակի գործունեություն ծավալած երիտասարդական կազմակերպություններից մեկին ու դրա նախագահին:
ՙԱռա՛ջ, Արցախ՚ ԵՀԿ. նախագահ՝ Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, տնտեսաիրավաբանական ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ, իրավագիտության բաժնի մագիստրանտ: Կազմակերպությունը գրանցվել է 2012թ. սեպտեմբերին, ունի 150 անդամ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ շրջաններից: Կարգախոսը` ՙԱստված և Հայրենիք՚ (ըստ Գ. Նժդեհի)։
Արթուր Հայրապետյանը, ով զոհված ազատամարտիկի որդի է, ցավով է նշում, որ երիտասարդների մոտ նկատվում է ազգային արժեքներից և անգամ լավագույն ավանդույթներից հեռանալու միտում, ինչը կարող է կործանարար դեր խաղալ երկրի ու ազգի պահպանման գործում, որի ազատագրման համար մեր հայրերը հայրենիքի պաշտպանության զոհասեղանին են դրել իրենց կյանքը: Պայքարն, իհարկե,  ավարտված չէ, մարտահրավերներն էլ բազում են, որոնց լուծումները սերունդներից կպահանջի ոչ պակաս արիություն ու լրջություն: Երկրի ճակատագրով մտահոգությունը միավորել է համախոհ երիտասարդներին, ինչի արդյունքում երևան եկավ երիտասարդական կազմակերպության ստեղծման գաղափարը, որը թույլ կտա իրենց ուժերի ներածին չափով քարոզել ազգային արժեքները, ու դրանք պահպանելու համար համապատասխան գործունեություն ծավալել: Մեջբերենք կազմակերպության կարևորագույն  նպատակները.
- երիտասարդության շրջանում վառ պահել հայրենասիրության զգացումը, պետականաշինության գաղափարը,
- քարոզել հայկական ավանդական ընտանիքի կարևորությունը,
- նպաստել Արցախի բնապահպանության խնդիրների լուծմանն ու ոլորտի  զարգացմանը,
- քարոզել առողջ ապրելակերպ:
Կազմակերպության առաջին գործը կապված էր  շրջակա միջավայրի  մաքրման հետ: Երիտասարդները մեկնեցին  Տաք ջուր կոչված մերձակա տարածքը և հավաքեցին այնտեղ հանգստացողների թողած կենցաղային  աղբը, որը և բեռնատարով հեռացվեց: Այնուհետև գնացին Դադիվանք և շուրջպար բռնեցին այդ հնչյուններին կարոտ հինավուրց եկեղեցու բակում: Կազմակերպությունն իր մասնակցությունն էր բերել տեղի ունեցած հակասաֆարովյան երթին: 5-6 ամյա փոքրիկ Էդուարդ Արզումանյանի բուժման համար կազմակերպել էր բարեգործական համերգ (ուսանողների ուժերով), որի ողջ հասույթը` 120 000 դրամ, փոխանցվեց երեխայի համար բացված հաշվեհամարին:
Կազմակերպության նախագահը կարևոր միջոցառում է համարում Քաշաթաղի շրջանի Դրախտաձոր գյուղում խաչքար-հուշաղբյուրի կանգնեցումը` նվիրված զոհված ազատամարտիկների հիշատակին: Միջոցառմանն աջակցել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարաությունը` հատկացնելով 385.000 դրամ: Խաչքարի հեղինակ Հովհաննես Մկրտչյանը նույնպես անհատույց աշխատանքով ներդրում է ունեցել տղաների հիշատակին կառուցված հուշարձանին: Մասնակցել են բոլոր շրջանների կազմակերպությունների ներկայացուցիչները: 
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության առաջարկով ՙԱռա՜ջ, Արցախ՚ ԵՀԿ-ի 15 անդամ մեկնել է Դիլիջան ու մասնակցել այնտեղ կազմակերպված ռազմահայրենասիրական ճամբարին: 2013թ. օգոստոսի 15-22-ը երիտասարդական այս ՀԿ-ն ինքն է կազմակերպել ռազմահայրենասիրական ճամբար Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի տարածքում, որտեղ հրավիրել է երիտասարդներին ինչպես Արցախի բոլոր շրջաններից, այնպես էլ ՀՀ-ից և Սփյուռքից: Երիտասարդները հաղթահարել են Կաչաղակաբերդի գագաթը, որտեղ կատարել են Արցախի օրհներգը: ՙՆման միջոցառումներն, անշուշտ, մեծ լիցք են հաղորդում ներկաներին. Կաչաղակաբերդի գագաթը հաղթահարած երիտասարդները ներշնչված էին հայրենասիրական ոգով և մտադրվել էին տեղերում կազմակերպել հայրենասիրական  թեմաներով երեկոներ՚,- հատկանշեց Ա. Հայրապետյանը:
2013թ. ապրիլի 4-ին կազմակերպությունը ՙՆադեժդա՚ հանդիսությունների սրահ էր հրավիրել շուրջ 150 զոհված և անհայատ կորած ազատամարտիկների մայրերի: Օրը նվիրված էր Մայրության և գեղեցկության տոնին: Այն մի փոքրիկ ուշադրություն էր վշտահար մայրերի հանդեպ, ինչը կունենա շարունակական բնույթ` հերթով ընդգրկելով  կորուստ տարած բոլոր  մայրերին:
Արթուր Հայրապետյանը համոզված է, որ նույն ոգով ու եռանդով կազմակերպությունը կշարունակի իր գործունեությունը: Նա հատուկ շնորհակալություն  հայտնեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանին` անգնահատելի աջակցության համար և բարերար Էդուարդ Վերդյանին, ով մշտապես սատարում է կազմակերպության նախաձեռնություններին:
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ