[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԱՐՏ, ՈՐԸ ՆՈՐ ՍԿԻԶԲ Է ԵՆԹԱԴՐՈՒՄ

787.jpgԱյսօր Արցախյան Մեծ հարսանիքի ծրագրի ավարտական ակորդը տրվեց: Խորհրդանշական միջոցառմանը ներկա էին նաեւ Արցախի վարչապետը, ՙԱմերիաբանկ՚-ի եւ ՙՀայաստանի զարգացման նախաձեռնություններ՚ հիմնադրամի ներկայացուցիչները:
 Վարչապետ Արա Հարությունյանը բարձր է գնահատում այս Մեծ հարսանիքի եւ դրան հաջորդած ծրագրերի նշանակությունը՝ հատկապես՝ ժողովրդագրական իրավիճակը հաշվի առնելով:
Իսկ երիտասարդ ընտանիքներին հետագա տարիներին նորածինների թվին համապատասխան ցուցաբերված դրամական օժանդակությունը, բնականաբար, երբեք էլ ավելորդ չէ: Շատերն են հասցրել աջակցություն ստանալ ոչ միայն առաջին, այլեւ երկրորդ, երրորդ, ոմանք՝ անգամ չորրորդ երեխայի համար:
ՙՀայաստանի զարգացման նախաձեռնություններ՚ հիմնադրամի տնօրեն Արտակ Մելքոնյանն իր ելույթում այդ նախաձեռնությունների արդյունքները  թվերով է ամբողջացնում: 2009-2013 թվականներին Մեծ հարսանիքի մասնակից 674 ընտանիքներում 1104 երեխա է ծնվել: Նրանց հատկացված ֆինանսական օժանդակությունը կազմել է 2 միլիոն 174 հազար դրամ: Այս ծրագրի ավարտով Արցախում ծրագրերը չեն դադարեցվի:  ՙԱմերիա՚ ընկերությունների խումբն Արցախում իր գործունեությունը կշարունակի եւ կակտիվացնի՝ աջակցությունից անցնելով զարգացման ծրագրերին: Ուշադրության կենտրոնում զբոսաշրջությունն է լինելու: Հեռահար նպատակը Հայաստան այցելող զբոսաշրջիկների հոսքերը նաեւ դեպի Արցախ ուղղելն է եւ տեղում՝ Արցախում, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավումը:
Սակայն մինչեւ հրաժեշտը այսօրվա միջոցառման կազմակերպիչներն էլի անակնկալներ ունեին: Մեծ հարսանիքից հետո ծնված բոլոր երեխաներն արդեն ստացել են ընտանիքների կնքահայրերի կողմից խոստացված գումարները: Այսօր սակայն կար կրկին շահելու հնարավորություն: Հրավիրված զույգերն ընտրվել էին վիճակահանությամբ՝ հանրապետության շրջաններից եւ մայրաքաղաքից: Հենց նրանց մասնակցությամբ էլ այսօր եւս երկու վիճակահանություն անցկացվեց: Առաջինին մասնակցում էին բոլոր հրավիրվածները: Երեք զույգեր 4-օրյա հանգստի ուղեգիր շահեցին՝ Ծաղկաձորում, Ջերմուկու եւ Դիլիջանում: 2-րդ վիճակահանությանը մասնակցեցին այն զույգերը, ովքեր կնքահոր երեխայի ծննդյան առթիվ կնքահոր տրամադրած գումարը նախորդ տարի  որպես ավանդ Ամերիաբանկում են ներդրել: Խաղարկվող միակ մրցանակը՝ կլորիկ գումարով նվեր քարտը Մարտունու շրջան՝ Ճարտար ճանապարհվեց:
 
Ն. Հովսեփյան