[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՂԹԵԼ ՆԱԵՎ ԱՐՎԵՍՏՈՎ

44.jpgԼՂՀ պաշտպանության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության ու  ՙՄայրություն՚ ՀԿ-ի նախաձեռնությամբ արդեն քանի ամիս է՝ նախապատրաստական աշխատանքներ են տարվում հանրապետական ցուցահանդես-մրցույթ կազմակերպելու համար։ 
Նախագծին աջակցել են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Արցախի ազատամարտիկների միությունը, շրջվարչակազմերը։ ՙԻմ հոգում արև է ու գարուն՚ վերտառությամբ անցկացված միջոցառման շրջանային փուլին իրենց  մասնակցությունն էին բերել ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայողներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ, հաշմանդամ վետերաններ։ 46.jpg
Երկրորդ փուլ անցած լավագույն աշխատանքները ներկայացվել են հանրապետական ցուցահանդեսին։ 47.jpg
Հանրապետական մրցույթ-ցուցահանդեսի արդյունքների ամփոփման ու պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մարտի 26-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության  պալատում, որին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը,   ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը,  մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք։ 
Հարկ է նշել, որ մրցույթին իրենց մասնակցությունն են բերել հանրապետության 35 բնակավայրերից 94 ներկայացուցիչներ, ահա թե ինչու հանդիսավարի շուրթերից առավել քան համոզիչ են հնչում  հետևյալ բառերը. ՙԱնկախ արդյունքներից, բոլորդ էլ արդեն հաղթողներ եք՚։
Ողջունելով միջոցառման գաղափարն ու աջակիցներին, արվեստագետ Յուրի Հովհաննիսյանը զուսպ, սակայն ըստ էության ցուցահանդեսը երկու բառով որակեց որպես գույների հրավառություն։
ՙ48.jpgՄեր ազատամարտիկներն իրենց ստեղծագործություններով վերստին հաստատում են, որ  գեղեցիկը կփրկի աշխարհը՚,¬ ասաց Յու. Հովհաննիսյանն ու մասնակիցներին հրավիրեց դիտելու մրցույթին ներկայացված աշխատանքները։ 
Տասներկու անվանակարգերում ներկայացված աշխատանքներից արհեստավարժ ժյուրիի կողմից ընտրվեցին լավագույններն և արժանացան խրախուսման։ Մասնավորապես, Պաշտպանության բանակի կողմից թանկարժեք նվերների արժանացան երեք զինծառայողներ եկեղեցու և զորանոցի մանրակերտի, քանդակի ու գեղանկարչական աշխատանքների համար։ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խրախուսեց երեք անվանակարգերում՝ լավագույն մանրակերտ աշխատանք, գեղարվեստական փայտափորագրություն և  պրոֆեսիոնալ գեղանկարչություն։ 
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության խրախուսականը հայկական ազգային երաժշտական գործիքների քարոզման և պահպանման, ինչպես նաև պատմաճարտարապետական հուշարձանների քարոզման համար էր։
Արցախի ազատամարտիկների միության թանկարժեք նվերները բաժին հասան լավագույն գեղարվեստական աշխատանք, քանդակագործություն, գեղարվեստական փայտե աշխատանք անվանակարգերում հաղթածներին։
ԼՂՀ նկարիչների միության դրամական պարգևը հանձնվեց լավագույն գեղանկարիչ (ոչ պրոֆեսիոնալ) ազատամարտիկին։
ՙՄայրություն՚ ՀԿ հուշամեդալն ու դիպլոմը նախատեսված էր լավագույն պրոֆեսիոնալ և սիրողական գեղանկարչության, զինվորի դիմաքանդակի պատկերման, ինչպես նաև մոր և ընտանիքի թեման գեղարվեստում արծարծելու, Արցախի միջնադարյան կենցաղային մշակույթի քարոզման ու պահպանման համար։ ՙՄայրություն՚ ՀԿ-ի կողմից մի խումբ մասնակիցներ ստացան նաև հուշանվերներ։ Ողջունելով միջոցառման  մասնակիցներին՝ ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը շնորհակալական խոսքեր հղեց բոլոր աջակիցներին, որոնց շնորհիվ կայացել է ցուցահանդեսը։ Ապա դառնալով դահլիճին և հատկապես ազատամարտիկ-վետերաններին, ասաց. ՙԻմ հոգում արև է ու գարուն, երբ տեսնում եմ ձեր ժպիտը, շնորհը, ստեղծագործելու կարողությունն ու նախանձախնդրությունը, սիրելի ազատամարտիկներ, զինվորներ ու սպաներ։ Դուք ապացուցեցիք, որ հաղթող եք ոչ միայն մարտադաշտում, հաղթող եք նաև արվեստով, և դա անում եք հանուն կյանքի, ժողովրդի ու Արցախի՚։49.jpg
Ցուցահանդեսի մասնակից բոլոր  ազատամարտիկ հաշմանդամները հովանավորի՝ Վաչագան  Ամիրջանյանի (ծննդով հադրութի շրջանի  Արևշատ գյուղից, ռուսաստանաբնակ բարերար) կողմից արժանացան դրամական խրախուսման։ Պարգևատրվողների թվում էր նաև մեր թերթի ֆոտոթղթակից,  Արցախյան պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Ռուսլան Սարգսյանը։
Միջոցառման գեղարվեստական մասին  շունչ ու ոգի էին հաղորդում ՊԲ ՙԱսպետ՚ համույթը, Ստեփանակերտի մշակույթի տան պարային խումբը, ասմունքողներ Մելինե Պետրոսյանն ու Արմինե Բաղրյանը։4558.jpg
Մրցույթ-ցուցահանդեսի կազմակերպիչները հասան իրենց նպատակին, իսկ նպատակադրվածությունը հետևյալն էր. նպաստել ԼՂՀ ՊԲ սպաների, ժամկետային զինծառայողների, Արցախյան ազատամարտի մասնակից-վետերանների, հաշմանդամների հոգևոր-մշակութային կյանքի զարգացմանը, նրանց ակտիվ հանգստի կազմակերպմանը, և որ ամենակարևորն է, հանրապետության համայնքներում արվեստի զարգացմանն ու շնորհալի ստեղծագործողների բացահայտմանը։ Առհավատչյան կայացած ցուցահանդեսն էր, որի մասնակիցներից յուրաքանչյուրն ուժերի ու կարողությունների շրջանակներում փորձել է  յուրովսանն բացահայտել իր հոգու նուրբ ու գեղագիտական վառ գույները, ասել է թե՝ իր հոգում տիրական արևն ու գարունը։ Պատահական չէ նաև, որ հայ ազգային արվեստի մեծարման այս միջոցառման համար որպես բնաբան էին ընտրված Գ. Նժեդհի խոսքերը. ՙԻնչպիսի՞ հայրենիք կունենանք վաղը։ Ինչպիսին որ կառուցվում է այսօր մեր մտքի ու հոգու մեջ՚։
 
 
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ