ԱՄՐՈՑ-ԲՆԱԿԱՏԵՂԻ ՙՊԱՊԱՔԱՐ՚

sh.jpgԱմրոցի անվան համար հիմք է հանդիսացել Ղ. Ալիշանի հետևյալ հաղորդումը. ՙ…Առաջին բերդիկ յահեկէ գետոյն է Պապայլու կամ Պէվայլու…՚: Այլ արտահայտչականությամբ ՙՊապայլու՚-ին համահունչ են ՙԲաբալու՚ ¥նկատի ունենալով նաև մոտակայքում նմանատիպ տեղավայրի առկայությունը¤ և  ՙԲաբագլու՚ անվանումները: 
Մեկ այլ, առավել հայեցի տարբերակով  ՙՊապայլու՚-ին կարելի է համադրել ՙՊապաքար՚ տեղանվանումը, քանի որ խոսքը լեռնային բարձունքում ամրոց-բնակատեղիի մասին է: Հմտտ. ՙՍարի բաբա՚ ¥ՙլեռան գագաթի սուրբ՚ իմաստով¤` Քաշաթաղի շրջանում, ՙՊապաքար՚` լեռնաշղթա Հայաստանի ու Վրաստանի սահմանին և այլն: 
Բուն ամրոցը տեղակայված է Որոտան ¥Բարկուշատ¤ գետի ձախ ափին, ձախակողմյան Խնձորեկ վտակի` Որոտան թափվելու հատույթում, մի առանձնացված ժայռազանգվածի վրա: Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 686մ:
Ամրոցակալ լեռն արտաքուստ թերակղզու տպավորություն է թողնում: Երեք կողմից ժայռեր են, իսկ հյուսիսից` թեքադիր լանջ, որի վրայով տարածվում էր երբեմնի ամրացված բնակավայրը: Սակայն ժայռը հիմնականում միջնաբերդի դեր է կատարել, իսկ բուն բնակատեղին հիմնականում տարածվում էր ամրոցակալ բարձունքից դուրս` հյուսիսակողմ, համեմատաբար հարթ տարածքում, որից ներկայումս գրեթե ոչինչ չի պահպանվել:
Ժայռամրոցի ամենաբարձր հատվածը հարավից է` հարելով Որոտան գետին, որը ամրոցից հեռու է 70-80մ: Ամրոցի տարածքը կազմում է մոտ 9800 քառ.մ ¥միջին չափերը` 140 x 70¤: Բազմաշերտ է, հիմնականում գործել է հնագույն ժամանակներից սկսած մինչև վաղ միջնադար: Պարսպապատերը, որոնց մեծ մասը ներկայումս չի պահպանվում, հիմնականում կառուցված են եղել խորանարդաձեւ ու անտաշ, խոշոր, միջին և խառը քարերով, առանց կրաշաղախի, որոնք բնորոշ են անտիկ ժամանակներին և վաղ միջնադարին: Ամրոցն ուշագրավ է պաշտպանական մի շարք շերտերով, որոնք միմյանց զուգահեռ ձգվում են սկսած գագաթից` հյուսիսահայաց լանջի վրա: Դատելով հետքերից ու միաշարք քարերի մնացորդներից, ամրոցն ունեցել է թվով 7 պաշտպանական գիծ: Ի տարբերություն գագաթնամասի կամ վերին պաշտպանագծերի, ամրոցի ստորին պարիսպները կառուցված են եղել անհամեմատ խոշոր քարերով և վերաբերում են ավելի վաղ ժամանակների, ինչը կարող է հստակեցվել տեղում հետախուզական ուսումնասիրություններ իրականացվելու դեպքում:          
 
Սլավա ՍԱՐԳՍՅԱՆ
Պատմաբան, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ