[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԻ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Stepanakert.jpgՄայրաքաղաքի արտաքին լուսավորման ծրագրի համաձայն՝ Ստեփանակերտում շարունակվում են ծայրամասային փողոցների (թաղամասերի) այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:
Գործընթացը  գլխավորապես իրականացվում է Նաբերեժնայա փողոցից դեպի Աջափնյակ տանող ճանապարհին, Ենիկոլոպովի, Գագարինի  փողոցներում, Դուդինի 2-րդ նրբանցքում, Մկրտչյան փակուղում և նրբանցքում:
Ընդհանուր առմամբ՝ առ այսօր տեղադրվել են 30 էլեկտրասյուներ, 33 լուսատուներ: Բարեկարգ լուսավորման ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է  շուրջ 1,4 կիլոմետր:
Լիովին վերակառուցվել և հիմնանորոգվել է Ազատամարտիկների փողոցի լուսավորման ցանցը: Հնամաշ մալուխային գծերը փոխարինվել են 1,9կմ երկարությամբ նոր մետաղալարերով:
Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանի տեղեկացմամբ՝ առաջիկայում նախատեսվում է արտաքին լուսավորման բարելավման  և համակարգի վերակառուցման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել նաև Կամոյի փողոցում:
 
Լաուրա Գրիգորյան