[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԻԾ՝ ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ

3_KIGHAN.jpgԱզատ Արցախ՚ թերթում տպագրված՝ լրագրող Լաուրա Գրիգորյանի ՙՎերածնված Կիչան՝ իր առօրյայով ու խնդիրներով՚ հոդվածից ընթերցողը տեղեկանում է, որ Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի հարևանությամբ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության ուժերով կառուցվում է ՙՆոր Կիլիկիա՚ թաղամաս։
Նախատեսված 20 առանձնատներից երկուսը բաժին է հասել մեր՝  Ստեփանակերտի ՙՇինհարթակ՚ ՓԲԸ¬ին։ Հաջող նախագիծ է կազմված ՙԳրանդ բիլդինգ՚ ՍՊԸ¬ի կողմից. տները միահարկ են, նախատեսված են միջանցք, հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց, ննջասենյակ, ներքին ջրամատակարարում, կոյուղի և այլն։ ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության բաժնի պետ  Սամվել Ղուլյանի տեղեկատվությամբ՝ առանձնատների հանձնման ժամկետը 2014թ. օգոստոսի վերջն է, ամեն մեկի արժեքը 16 մլն դրամ է, բոլոր շինկազմակերպությունները Ստեփանակերտից են։ 
ՙՆոր Կիլիկիա՚ թաղամասը ՙՀյուսիս¬հարավ՚ մայրուղուց մի քանի քայլի վրա է, իսկ տների վերջին շարքը՝ մեջքով դեպի մոտակա անտառը։ 
Անցյալ տարի կառուցած 10 տները բնակեցված են, բակերում պահում են ընտանի թռչուններ, կենդանիներ, տնամերձ հողամասն են մշակում։
ՙՆոր Կիլիկիա՚ թաղամասում կանգնած՝ վերհիշում եմ այստեղից ոչ հեռու Չլդրան գյուղում ծնված, Սումգայիթում, հետագայում Բաքվում ապրած, Բաքվի ջարդերից հրաշքով փրկված, փախստական դարձած,  Ռուսաստանում բնակվող գրող  Լևոն Ադյանի ՙԻրիկնային աղջամուղջ՚ գրքի տողերը. ՙԵվ ո՜ւր էր Աստված, երբ հավատացյալ մի ժողովուրդ՝ թե մանուկ, թե ծեր հլու-հնազանդ իր Արարչին Դեր Զորի անապատներում ոչնչացվում էր անգութ աշխարհի կույր աչքի առաջ, Աստծուն ի տես։ Ով  տիեզերական հավիտենական իր բարձունքից չի իջնում ու չի բռնում ոճրագործի արյունոտ ձեռքը։ Իր տունն ու տեղը թողած թուրքերին, հարյուր տարուց ի վեր Ադանա ծովից մինչև Սումգայիթ ու Բաքու, քայլում է հայը լքյալ, վշտաբեկ. Աստված տեսնում ու ոչինչ չի անում՚։ Եվ իմ ունկերում արձագանք է տալիս քանքարաշատ արձակագրի ձայնը. ՙ... Մորս ձայնը, մեռած մորս ձայնը կանչում է ինձ. որդիս, արի տուն, հեռուներից վերադարձիր ու տեր կանգնիր գերեզմանին իմ անտեր՚։ 
Ես՝ որպես աշխատանքի վետերան, ողջ կյանքում իմ ուսերին կրել եմ երկու Հայրենական պատերազմների, պայքարի, աղքատության, օտարության ծանր բեռը։ Այսօր իմ համերկրացիների՝  Արցախի աշխատունակ բնակչության հետ միասին աշխատում ենք գյուղատնտեսության, շինարարության, գիտության, բժշկության և այլ բնագավառներում, մեր ավանդը բերում Արցախի հզորացմանն ու բարգավաճմանը։ 
Գաղտնիք չէ, որ ներկայումս ցածր է մեր ժողովրդի կենսամակարդակը, բայց բարձր են բոլորիս գիտակցությունը, սերը, հավատը, նվիրվածությունը մեր պետությանը, նրա վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը։ 
ՙՆոր Կիլիկիա՚ թաղամասում ներգրավված շինարարներն աշխատում են մեծ եռանդով և պարտավորվածությամբ, ձգտում տների կառուցումն ավարտին հասցնել նշված ժամկետում, բարձր որակով։
 
Վ. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Ստեփանակերտի ՙՇինհարթակ՚ ՓԲԸ-ի աշխղեկ