Logo
Print this page

Ի՛ՆՉ ՈՒՐԱԽ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ՕՐԵՐԸ ՃԱՄԲԱՐՈՒՄ

chambar.jpgԱյսպիսի խոսքեր կարելի է լսել դպրոցականների համար կազմակերպված ճամբարներում   հանգստացողներից: Ցավոք, ոչ բոլոր երեխաներն են կարողանում ընդգրկվել դրանցում։  
Հանրապետության տարբեր վայրերում և հիմնականում` Շուշիում, տարբեր կառույցների կողմից կազմակերպվում են հանգստի ճամբարներ: Այս տարի պետական միջոցներով ՙԱսպետ՚ ռազմամարզական շուրջօրյա ճամբարից բացի, որը երեք  հերթափոխում ընդգրկում է  բարձր դասարանների շուրջ 600 տղաների, Ստեփանակերտում հուլիսի 10-ից գործում են դպրոցներին կից ճամբարներ` հ.5-ում` ՙԱրևիկ՚ և հ.10-ում` ՙԼուսաբաց՚` 12-14 տարեկանների համար: Երկու հերթափոխում այստեղ կհանգստանան 250 երեխաներ:
ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանը գերատեսչության պատասխանատու աշխատողների և քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մարգարյանի ուղեկցությամբ օրերս շրջայց կատարեց ճամբարներում: Հյուրերին ճամբարականները դիմավորեցին հերթափոխի ընթացքում պատրաստած ծրագրի ներկայացմամբ, ինչը վկայեց երեխաների հետ ակտիվ աշխատանքը և այն, որ հանգիստը զուգակցվում է երեխաների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներով, և նրանց առօրյան անցնում է հետաքրքիր ու հագեցած:  
Նշենք, որ ևս 200 անապահով ընտանիքների երեխաներ հանգստանում են հայաստանյան ճամբարներում, բարձր տարիքի մի խումբ երեխաներ` ՙԱրի տուն՚  ծրագրով` Ծաղկաձորում, և ամեն տարի պարբերաբար օգոստոսի վերջին մի խումբ երեխաների էլ ուղարկում են Հունաստան: ՙՄենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները, որպեսզի երեխաներն ամառային հանգիստը արժանավայել անցկացնեն՚,- ասաց Ս. Ասրյանը: 
 
ՙԱԱ՚
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.