[ARM]     [RUS]     [ENG]

ԴՈՐԱ ՄԻՔԱՅԵԼԻ ՕՍԻՊՈՎԱ

D.jpgԼՂՀ առողջապահության նախարարությունը և ողջ համակարգը խորը վշտով ցավակցում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր բժիշկ, նյարդաբան Դորա Միքայելի Օսիպովայի մահվան կապակցությամբ։
Մեծանուն բժիշկ Դորա  Օսիպովան ծնվել է 1931թ. մարտի 11-ին՝ ծառայողի ընտանիքում։ 1956թ. ավարտելով Ադրբեջանի բժշկական ինստիտուտը, ուղեգրվել է Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկա՝ որպես թերապևտ։ 
1972 թվականից մինչև 1992 թվականը զբաղեցրել է Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկայի գլխավոր բժշկի պաշտոնը։ 1992 թվականի սեպտեմբերից մինչև 2001թ. ծառայել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի շարքերում՝ որպես ՊԲ զինվորական հոսպիտալի բժիշկ-նյարդաբան։
Գործընկերների հուշերում բժշկուհի Օսիպովան կմնա որպես առողջապահության փորձառու կազմակերպիչ, գրագետ, բանիմաց բժիշկ։ Մինչև թոշակի անցնելը բժիշկ Օսիպովան շարունակել է աշխատել մասնագիտությամբ։
Դ. Օսիպովան 2006 թվականին արժանացել է ԼՂՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչմանը, բազմաթիվ  կառավարական պարգևների և մեդալների։
Մեծ է բժշկուհի Օսիպովայի ավանդը ԼՂՀ-ում ամբուլատոր պոլիկլինիկական ծառայության զարգացման գործում։
Մարդուն ու մասնագետին հատուկ որակական լավագույն հատկանիշներով օժտված բժիշկը մշտապես վայելել է գործընկերների և հիվանդների սերն ու վստահությունը։ 
Դորա  Օսիպովայի՝ հասարակության կողմից սիրված բժշկի հիշատակը մշտապես վառ կմնա մեր սրտերում։