[ARM]     [RUS]     [ENG]

ՙԳԱԶՊՐՈՄ-ԱՐՄԵՆԻԱՆ՚` ԱՐՑԱԽԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

DSC_0548.JPGՀՀ խոշորագույն ընկերություններից մեկը` ՙԳազպրոմ-Արմենիան՚ (վերջերս անվանափոխված ՙՀայՌուսգազարդը՚) հերթական բարեգործական ծրագրերն իրականացրեց Արցախում:
Երկար տարիների ընթացքում ձևավորված բարի ավանդույթի համաձայն` հանրապետության մի շարք կրթական հաստատություններ ընկերության կողմից նվեր ստացան` մարզական գույք, համակարգիչներ, հեռուստացույցներ: 
Այս տարվա բարեգործական ակցիան առանձնանում էր նրանով, որ ծրագրում ընդգրկվեցին նաև գյուղական  դպրոցները: Ընկերության կողմից նվերներ ստացան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Խնձրիստան, Խնածախ, Աստղաշեն գյուղերի կրթօջախները: 
ՙԳազպրոմ-Արմենիա՚ ընկերության համար անփոփոխ է մնացել Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության հ. 1 գիշերօթիկ հաստատություն այցելելու ավանդույթը: Նախկինի պես այս տարի էլ  երեխաները ստացան մարզական գույք, համակարգիչ, հեռուստացույց և խաղալիքներ: Ընկերության աշխատակիցները նվերներ փոխանցեցին նաև Ստեփանակերտի Հովհ. Թումանյանի անվան հ. 9 հիմնական և Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցներին: 
Այդ մասին տեղեկացանք ՙԱրցախգազ՚ ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Մհեր Իսրայելյանից:        
 
ՙԱԱ՚